Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտնի ժամը 20:00-ին՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին կհայտարարի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտնել էր «Ֆրանս 24» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Նա նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական ներկայացնել մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին: