Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան


Հարկավոր է մտածել թե՛ չծխողների և թե՛ ծխողների առողջության մասին

Հասարակություն

«Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի հեղինակները նպատակ չունեն կարգավորել առևտրային հարաբերությունները: ՀՀ առողջապահության նախարարության հիմնական նպատակը սպառման ծավալների կրճատման հաշվին մարդկանց առողջությանը հասցվող ռիսկը նվազեցնելն ու առողջությունը պահպանելն է:

Ու քանի դեռ աշխարհը հեռու է այն մտքից, որ ծխախոտը կարող է դառնալ արգելված ապրանք, ուստի ոլորտի պատասխանատուների պարտքն է ամեն կերպ նպաստել, որպեսզի ծխախոտի սպառման ծավալները կրճատվեն: Եթե դրա արդյունքում ծխախոտ արտադրող կամ ներկրող տնտեսվարողները վնասներ կրեն, ապա առողջապահության ոլորտի մասնագետների համար դա կարող է դիտվել որպես կողմնակի էֆեկտ, քանի որ նրանց համար ամենակարևորը հասարակության առողջության պահպանմանը նպաստելն ու մարդկանց կյանքի որակը բարձրացնելն է: 

Ի դեպ, մասնագետները հավաստիացնում են, որ ծխելը հիմնականում մահվան հանգեցնող երկու հիվանդության պատճառ է հանդիսանում: Դրանք են՝ քաղցկեղն ու սրտանոթային հիվանդությունները: Համաշխարհային բժշկագիտությունը ծխելու վտանգների մասին այլ կարծիք չունի:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով, հասարակությունը ծխելու վտանգները պետք է ընկալի ոչ թե տհաճ հոտի, տգեղ վարքագծի, այլ մեկ ուրիշ տեսանկյունից. պետք է իրազեկված լինի այն հիմնական խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ ծխելու հետևանքով:

«Տհաճ հոտը, տգեղ վարքագիծը և այլ մոտեցումները երկրորդային են: Ամենակարևորն այն է, որ մարդն իմանա, որ ծխելը նրան պարզապես տանում է մահվան: Եվ այլ ալեգորիաներ ու զուգահեռներ այս հարցի դեպքում պետք չէ անցկացնել: Բժշկագիտության բոլոր հնարավոր հետազոտությունների արդյունքներն այս մասին են վկայում: Եվ, որպես կառավարություն, մեր պարտքն է մեր քաղաքացիներին պաշտպանել այդ ռիսկից: Մեր խնդիրն է թե՛ չծխողների և թե՛ ծխողների առողջությունը պահպանելը: Դա իշխանությունների պարտավորությունն է: Եվ ինչպես անկախ քաղաքացիների կամքից պետական մարմինները հոգում են, օրինակ, ճանապարհային երթևեկության, վերելակներից օգտվելու և հասարակությանը վերաբերող անվտանգության այլ հարցերը, այնպես էլ առողջության պահպանման հարցի մասին են հոգ տանում»,– ասաց Ա. Թորոսյանը: 

Նախարարը շեշտեց նաև, որ 2019 թ. բյուջեով քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված հատկացումներն ավելացել են:

«Ուռուցքաբանությանը հատկացվող գումարները մոտ երկու անգամ աճելու են: Ճիշտ է՝ դա բավարար չէ ամբողջ պահանջարկի համար, բայց ամեն դեպքում դա կարելի է էական աճ համարել: Նախատեսում ենք մեկ այլ նոր ծրագիր սկսել, որը կրկին կապված է ծխելու ռիսկի նվազեցման հետ: Դա ինսուլտների կանխարգելման ծրագիրն է, որը կրկին կարող է ծխելու հետևանքով առաջացած լինել»,– ասաց Ա. Թորոսյանը: 

pressmedia.am-ը փորձեց սեփական հարցախույզն անցկացնել՝ պարզելու համար, թե իրականում քաղաքացիներն ինչպես են վերաբերվում ծխախոտի դեմ պայքարին: Մեր զրուցակից Ռուզան Առաքել յանը նշեց, որ ինքը կողմ է խստացմանը և ցանկանում է, որ ծխախոտի գինն այնքան բարձրանա, որ ծխողները չկարողանան անգամ այն գնել: 

«Դա վնաս է և՛ առողջությանը, և՛ գրպանին: Բացի այդ, ամենակարևորն այն է, որ եթե ընտանիքի անդամները չծխեն, ապա երեխաները երբեք չեն մտածի ծխելու մասին: Ինչ վերաբերում է կանանց, ապա, իմ կարծիքով, դա ընդհանրապես անընդունելի է»,–ասաց մեր զրուցակիցը:

Մեր կողմից հարցվածների մեծ մասն, իրոք, կողմ է պայքարին: Հարցախույզի մասնակիցներից մեկն անգամ, ով արդեն 20 տարի է ծխում է, հայտնեց, որ օրենքի ընդունումից հետո ինքը սկսել է մտածել ծխելուց հրաժարվելու մասին: Ու եթե օրենքն էլ ավելի խստանա, ապա միանշանակ քայլեր կձեռնարկի ծխախոտից վերջնականապես հրաժարվելու համար:

հեղինակ՝ Արմինե Գրիգորյան

Քաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո
Ամենադիտված