Ո՞ր դեպքերում կարող է լինել իշխանափոխություն
BlogԱրմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կամ ժողովուրդը հասունանում է ազատության գաղափարին, հաղթահարում վախը, ոտքի ելնում ու տապալում օտարի դրածոներին կամ վիճակն այնքան է վատանալու, որ ռեժիմը վերարտադրվելու համար, ստիպված է լինելու ինքը ձեռնարկել «իշխանափոխության» նոր «օպերացիա», նոր սցենարով: Ընդ որում ժողովրդին համոզիչ դարձնելու նպատակով, դա կարող է լինել մինչև իսկ «ռազմական հեղաշրջման»օրինակով, նույնիսկ մի քանի անցանկալի յուրայիններին զոհաբերելու սցենարով:
Այնպես, որ եթե ժողովուրդը չապստամբի ու չտապալի այս ենիչերիների ռեժիմը, ապա իրենք իրենց մեջ ծրագրված սցենարով «իշխանափոխություն» կիրականացնեն, որն ընդամենը կլինի՝ անձնափոխություն, թայֆափոխություն: Եթե հարկ եղավ նույնիսկ կործանվող Ռուսաստանից Արևմուտքի գիրկը կթռնեն, միայն, թե իշխանությունը պահեն, չարիքի արխիվները մնան փակի տակ, անձեռնմխելի:
Վերջապես մենք պետք է լա՜վ հասկանանք, եթե բռնապետության օրոք ժողովուրդն ինքը չի տապալում ռեժիմը ու ինքը չի ձևավորում երկրի իշխանությունը, մնացած բոլոր դեպքերում, բոլոր սցենարներում, դա անում են տերերը: Մենք այդեն 25 տարի է ականատեսն ենք լինում և մասնակցում ենք այդ «ներկայացմանը» որպես մասնակից-հանդիսատես: Սա բավական ժամանակ է հասկանալու նենգախաղի կանոներն ու իմաստը: Հասկացե՞լ ենք, թե՞ ոչ, ցույց կտան առաջիկա ամիսները կամ մենք կրկին կներքաշվենք նոր ներկայացման մեջ, որպես հանդիսատես կամ վերջապես կհասունանաք ու կտանք «մեր խաղը»...