Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ


Քոչարյա՞նն է իրենից հեռացնում ՀՀԿ–ին, թե՞ հակառակը

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կուսակցություն է հիմնելու, ընդ որում՝ զրոյից, այլ ոչ թե վերականգնելով այն, «ինչը երբևէ եղել է»: Այս հայտարարությունն ինքնին ոչ այնքան քաղաքական հայտ է, որքան քաղաքական մեսիջ: Փաստացի Ռոբերտ Քոչարյանը այսպիսով իրենից հեռացնում է դաշտում գործող կամ գործած բոլոր կուսակցություններին, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ փաստացի այդ կուսակցություններին ապահովագրում է իր անվան հետ կապելուց: Խոսքն, անշուշտ, առաջին հերթին ՀՀԿ–ի մասին է, քանի որ մյուս ուժի՝ ՀՅԴ–ի մասին հազիվ թե ճիշտ է օգտագործել «վերականգնել» բառը: Հաշվի առնելով, որ ՀՀԿ–ի որոշակի հատվածի հետ կապված անընդհատ շրջանառվում էր Քոչարյանի անունը, այս հայտարարությամբ փաստացի երկրորդ նախագահը հրաժարվում է ՀՀԿ–ից, իսկ ՀՀԿ–ին ձերբազատում է իր անունից: Ավելին, ըստ էության հայտարարում է, որ ՀՀԿ–ն իրականում չկա: Թե ում է ավելի ձեռնտու այս տարանջատումը, ով է իրականում ումից մաքրվում, չափազանց հարաբերական է, քանզի թե՛ Քոչարյանի, թե՛ ՀՀԿ–ի ռեյտինգն այսօր աննկարագրելի ցածր է, եթե նուրբ արտահայտվենք: Ոչ պակաս հետաքրքիր է Քոչարյանի հաջորդ ձևակերպումը. «Ոմանք, իհարկե, պետք է լինեն հին թիմից՝ մարդիկ, որոնց ճանաչում ես և որոնց հետ աշխատել ես: Սակայն, ի վերջո, անհրաժեշտ է հիմնվել նոր սերնդի վրա, ինչը հեշտ չէ և ժամանակ է պահանջում»: Այստեղ առկա է միանգամից երկու մեսիջ: Նախ, այսպիսով փաստացի ակնարկում է, որ դեռևս լուրջ ազդեցություն ունի «հների» նկատմամբ, այդ թվում՝ ՀՀԿ– ականների ու ՀՀԿ–ից վերջերս հեռացածների, մյուս կողմից փորձ է անում ցույց տալ, որ ինքը նաև երիտասարդության շրջանում ունի աջակիցներ: Առաջին կետի հետ կապված առանձնապես քննարկելու թեմա էլ չկա, իսկ թե որքանով է Քոչարյանը իրավացի երկրորդ մասով, ժամանակը ցույց կտա: Առավել ևս, որ ակնհայտորեն նա չի հասցնի մասնակցել առաջիկա ընտրություններին, ինչի մասին, ի դեպ, հենց ինքն էր ասել օրեր առաջ: 

Քոչարյանի հայտարարության ֆոնին ուշագրավ է նախկին պատգամով Լյովա Խաչատրյանի թիմալքությունն ու հայտարարությունը՝ նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Դժվար է ասել՝ արդյոք խոսքը տարբեր ուժեր ստեղծելու մասի՞ն է, թե՞ ի վերջո նույն դաշտի շուրջ է խոսակցությունը: Ավելի հավանական է, որ տարբեր կուսակցությունների մասին լինի խոսքը՝ հաշվի առնելով Լյովա Խաչատրյանի հետ միասին այդ նոր ստեղծվող ուժի շուրջ շրջանառվող անուններն ու դրանց առնչակցությունը այլ, հատկապես ֆինանսապես առավել «թափով» անձանց հետ:

Վերջապես, դարձյալ վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ենթադրելի է, որ ՀՀԿ–ում ի վերջո կհաղթի առավել պրագմատիկ ու գաղափարական թևը, որը հակված է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հեղինակ՝ Արսեն Սահակյան

Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելու
Ամենադիտված