Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի փետրվարի 24-ին Հայտնաբերված հետախուզվողներ են տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ծրագրում են Գազայում կառուցել 5000 հոգանոց ռազմաբազա. The Guardian Երեկ սպшնվшծ Արսեն Վարդանյանը երգիչ էր… նոր մանրամասներ արտառոց դեպքից Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև Ձնախառն անձրև կարող է տեղալ․ եղանակն այս օրերին Որոշ ժամանակ գազ չի լինի Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում


ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ Է

Հասարակություն

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության անվտանգության ծառայությունը ձեռնարկում է ակտիվ միջոցներ ապահովագրական խարդախությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ:

2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատարաններում կայացվել է ավտոապահովագրության ոլորտում խարդախության (այդ թվում՝ խոշոր չափերի) փաստերով մի քանի մեղադրական դատավճիռ: Հաճախ քրեական գործերը հարուցվում են, օգտագործելով ապահովագրական ընկերության կողմից ինքնուրույն կամ իրավապահ մարմինների հետ համատեղ հավաքագրված փաստերի հիման վրա:

Այդպիսով, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից ոստիկանությանը փոխանցված տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ քաղաքացի Բ.Տ.-ի դեմ, ով ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու արդյունքում դարձել է վթարի մեղավոր, ինչպես նաև իրեն օժանդակելու և ոչ սթափ վիճակում վարելու փաստը թաքցնելու նպատակով դեպքի վայրում հայտնված իր որդու և ընկերոջ դեմ, որոնք հերթով փորձել են ներկայանալ որպես վարորդ և վթարի մեղավոր: Իրավապահ մարմինները հետաքննության ընթացքում հիմնավորել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափով խարդախության փորձը: Պատճառված վնասը կազմել է 1,800,000 դրամ: Հանցավոր խմբի բոլոր երեք մասնակիցները դատապարտվել են, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500,000 և 600,000 դրամի չափով:

Մեկ այլ դեպքում քաղաքացի Հ.Ս.-ն դարձել է ՃՏՊ-ի մեղավոր, որի արդյունքում իր ավտոմեքենային պատճառվել է 1,800,000 դրամի վնաս: Հատուցում ստանալու նպատակով Հ.Ս.-ն այդ դեպքից մի քանի օր անց բեմականացրել էր նման պատահար և փորձել հանգամանքները ներկայացնել այնպես, որ նրան տուժող ճանաչեն: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հաղորդագրության հիման վրա իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ, և ապացուցել խարդախության փաստը: Դատարանը Հ.Ս.-ին ճանաչել է մեղավոր խոշոր չափով խարդախության մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

 Նմանատիպ դեպք վերջերս բացահայտվել է իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ: Քաղաքացի Մ.-ի կողմից վարած ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: Պատճառված վնասը կազմել է 1,714,000 դրամ: Քանի որ ԱՊՊԱ պայմաններով նման դեպքն ապահովագրական պատահար չի հանդիսանում, վարորդը՝ ծանոթների հետ համաձայնության գալով, բեմականացրել է ՃՏՊ այլ ավտոմեքենայի մասնակցությամբ: Դատարանի վճռով նախնական համաձայնությամբ հանցավոր խմբի կողմից խոշոր չափով խարդախություն կատարելու համար քրեական պատիժ նշանակվել է հինգ քացաքացիների նկատմամբ, այդ թվում՝ ՃՏՊ-ի մեղավոր վարորդի, բեմադրության մասնակից այլ ավտոմեքենայի վարորդի, ավտոքարշակի վարորդի, ինչպես նաև Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից մեկի աշխատակցի նկատմամբ:

Խարդախության այլ տարածված տեսակներից է նաև ԱՊՊԱ պայմանագրի ձեռքբերումը ապահովագրական պատահար տեղի ունենալուց հետո: Նման դեպքերից մեկի գծով դատարանի կողմից այս տարի կայացվել է վճիռ քաղաքացի Ա.Ա. –ի նկատմամբ, ով վթարից հետո գնել էր ԱՊՊԱ պայմանագիր, և որոշ ժամանակ անց զանգահարել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության կոնտակտ-կենտրոն և հայտնել ապահովագրական պատահարի մասին: Պատճառված վնասը կազմել է 580,000 դրամ: Ընկերության աշխատակիցների կողմից բացահայտված փաստը հիմք է հանդիսացել քրեական գործ հարուցելու համար: Օրինական ուժի մեջ մտած դատավճռով քաղաքացի Ա.Ա.-ն ճանաչվել է մեղավոր և կրել քրեական պատասխանատվություն:

Ընկերությունում գործում է խարդախության նշանների բացահայտման համակարգ, որի շնորհիվ խարդախության փորձերի զգալի մասն աշխատակիցները կանխում են հայտերի կարգավորման փուլում: Խարդախության նշաններ ունեցող բոլոր հայտային գործերը ենթարկվում են մանրակրկիտ վերլուծության:

Օրինակ՝ 2017 թվականի տարեվերջում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ կոնտակտ-կենտրոնը գրանցել է ահազանգ Վանաձորից, որում ներկայացվում էին միմյանց հակասող տեղեկություններ: Ընկերության աշխատակիցների կողմից ձեռնարկված գործողությունների շնորհիվ ապացուցվել էր, որ նշված վթարը, որի արդյունքում պատճառված վնասը կազմել էր 1,500,000 դրամ, բեմականացված էր: Տվյալ դեպքում ապահովագրական հատուցում չի վճարվել:

Մեկ այլ դեպքում, որը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 10-ին Երևանի Զեյթուն շրջանում, Ընկերության աշխատակիցները պարզել էին, որ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվել էր պատահարից հետո: Բացահայտվել էին նաև խարդախության այլ նշաններ, և գործը փոխանցվել է իրավապահ մարմիններին: Քննչական գործողությունների արդյունքում հաստատվեց ապահովագրական ընկերությանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու փաստը: Նշված հանգամանքների հիման վրա 410,000 դրամ գումար չի վճարվել:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության Անվտանգության ծառայության ներկայացուցչի հաղորդմամբ, խարդախությունների փորձերի զգալի մասը կատարում են «բարեխիղճ», հանցավոր աշխարհի հետ կապ չունեցող քաղաքացիները, որոնք նախապես չեն պլանավորում հանցանքը, այլ կատարում են հանպատրաստից, առանց գիտակցելու, որ տեղեկատվության խեղաթյուրումը և ապահովագրողին մոլորեցումը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք:

Միայն վերոնշյալ նկարագրված 6 դեպքերով հաջողվել է բացահայտել 7,804,000 դրամ գումարի խարդախության փորձ: Միջազգային վիճակագրության տվյալներով խարդախությունների մասնաբաժինն ապահովագրական հատուցումներում կազմում է մոտ 15 տոկոս, որից 10 տոկոսը կատարվում են «պրոֆեսիոնալների» կողմից:

 

Տեղեկանք. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5միլիարդ դրամ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 51գրասենյակ, այդ թվում 21 մասնաճյուղ, 16գրասենյակ Երևանում, և 35՝ Հայաստանի մարզկենտրոններում և քաղաքաներում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանումստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունիցԳործող ISO 9001:2015 սերտիֆիկատը տրամադրվել է Բրիտանական Ստանդարտների Ինստիտուտի (BSI) կողմից։ Ընկերությունում գործում է նաև տեղեկատվական անվտանգության սերտիֆիկատISO 27001:2013:

9-րդ դասարանցիներն այս տարի 1-ին անգամ քննություն կհանձնեն էսսեով. նախ ուսուցիչներն են պատրաստվումՔՊ-ի հետ համագործակցության ոչ մի եզր այլևս չունենք. Վստահ եմ՝ մենք հաջորդ խորհրդարանում հաստատ լինելու ենք. Էդմոն ՄարուքյանՄեր երկրում՝ հազարավոր մարդիկ կանգնած են այս խնդրի առաջ․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս, ձեզ վերագրո՞ւմ եքՈչ ոք չի կարող չեղարկել Արցախյան նոր շարժման հնարավորությունը. Աննա ԿոստանյանՆորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Ուժեղ ՀայաստանԵրկաթե օտար մարմին՝ 40 տարի աչքում. եզակի կլինիկական դեպքՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք․ հարցում Տավուշի մարզումԻրենց մեծ պարգևավճարներ, իսկ թոշակառուն ծախսելու տեղ չունի՞ և ծախսելու ձևը չգիտի՞Ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները, սկսած 16 տարեկանից, պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատունAmazon-ը դարձել է աշխարհում առաջատարՎանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա վիրավորՌուսական մարտական ինքնաթիռները մոտեցել են ԱլյասկայինՄենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԹրամփը վերջնաժամկետ է տվել Իրանին, այլապես՝ ջախջախիչ հարված կլինիՄահացել է դերասան, Shortparis խմբի մենակատար Նիկոլայ ԿոմյագինըՆոր Նորքի 2-րդ զանգվածում 55 համարի ավտոբուսը մխրճվել է խանութի մեջՄայրը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իր նորածնին զուգարանում սպանելու համար35-ամյա ուղևորը իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին (տեսանյութ)Մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների հետ և լինենք միասնական․ Ավետիք ՉալաբյանՉինացի 7 զբոսաշրջիկ զոհվել է՝ միկրոավտոբուսի սառույցի տակ անցնելու հետևանքովՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀՀ բանկային համակարգի «առեղծվածը» և առաջարկվող լուծումները. Միքայել ՄելքումյանՓետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա. «Ուժեղ Հայաստան» Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանԻրանը ներդրումային առաջարկները կախում է որպես Թրամփի «հրազենային դիվանագիտության» արգելք․ CBS Նոր մանրամասներ` Աջափնյակի զինված դեպքիցՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նոր մանրամասներ Աջափնյակի կրակnցների դեպքից Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի փետրվարի 24-ին Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանի իշխանությունը իրական քայլ չի արել հայ գերիներին վերադարձնելու համար․ Արեգ ՍավգուլյանՊոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր ԱվետիսյանԹե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն ՄարուքյանՊաշտոնանկություն՝ Փաշինյանի որոշմամբ Ռուսաստանը ուժեղացնում է արևմտյան սահմանների անվտանգությունը Փետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետԱրցախը փաստացի այլևս մեր վերահսկողության ներքո չէ, սակայն դա չի նշանակում, որ կարող ենք թույլ տալ մոռացության մատնել Արցախի թեման. Մեսրոպ Առաքելյան Փաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Հենց այսպիսի հոտ է գալիս քաղցկեղիցՌուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինվшծ ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը. Արմեն Աշոտյան «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումԱնհայտ ամերիկյան ինքնաթիռ է հատել Ռուսաստանի սահմանը «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքում
Ամենադիտված