Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան


Եղել են և՛ շինծու գործեր, և՛ ապօրինի որոշումներ, և՛ հետապնդումներ

Հասարակություն

Թե որքանով համաներումը ծավալուն կլինի, կտեսնենք, երբ այն պաշտոնապես կհրապարակվի: Համացանցում 2 տարբերակի եմ հանդիպել, եթե երկու տարբերակներից մեկն է, այդքան էլ արտառոց ու ծավալով մեծ չէ: PressMedia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սպասվելիք համաներմանը, նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

«Առհասարակ ես դեմ կլինեի համաներումներին, եթե մենք ունենայինք այնպիսի դատական համակարգ, որի որոշումները կասկածի տակ չէին դրվի: Բայց որևէ մեկի համար կասկած չկա, որ Հայաստանում ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ դատախազությունը և ո՛չ էլ դատական համակարգը չեն համապատասխանում գոնե նվազագույն ստանդարտներին: Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից համաներումը, ցավոք, միակ տարբերակն է, որով մենք կարող ենք, այսպես ասած, պետության մեղքերի թողություն տալ՝ իր պարտականությունները չկատարելու համար: Այնպես որ, շատ մեծ հույսեր ունեմ, որ մենք կունենանք այնպիսի դատական, իրավական համակարգ, որի գործողությունների արդյունքում առհասարակ համաներման կարիք չենք ունենա, կամ համաներում լինի, օրինակ, 20 տարին մեկ անգամ: Համաներմամբ պետությունն ինչ-որ չափով փորձում է մեղմել իր չկատարած պարտավորությունները, որովհետև բոլորն էլ գիտակցում են, որ եղել են և՛ շինծու գործեր, և՛ ապօրինի որոշումներ, և՛ հետապնդումներ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այդ համատեքստում նաև ցմահ դատապարտյալների խնդրին, իրավապաշտպանը նկատեց.

«Եթե համաներման նախագծում չեն անդրադառնում ցմահ դապարտյալներին, ապա պետք է մշակվեն որոշակի միջոցներ, որոնք հնարավորություն կտան անդրադառնալ նաև ցմահ դատապարտյալներին: Այո, հնարավոր է, որ նրանց մի մասը կատարել է հանցագործություն: Բայց ի վերջո պետք է հասկանալ և հաշվի առնել մի քանի էլեմենտներ. հնարավորություն ունեցե՞լ են արդյոք դատարանում լիարժեք պաշտպանվել, արդյո՞ք իրենց բոլոր իրավունքները պաշտպանված են եղել, արդյո՞ք պահվել են այնպիսի պայմաններում, որոնք կարող են կոչվել մարդկային պայմաններ: Բնականաբար՝ պատասխանը «ոչ»-ն է լինելու: Բացի այդ՝ կան ցմահ դատապարտյալներ, որոնց մեղքը մինչև վերջ ապացուցված չի եղել»:

Նրա խոսքով՝ ցմահ դատապարտյալներին պետք է վաղաժամկետ, ինչպես նաև ներման միջոցով ազատվելու հնարավորություն տալ: Ն. Կարապետյանցը շեշտեց, որ նրանք հասարակության մի մասն են, որոնց չի կարելի անտեսել: 

Իսկ թե ի՞նչ պետք է անել առհասարակ համաներման կարիք չունենալու համար, իրավապաշտպանը նշեց, որ նախ պետք է ունենանք կադրային փոփոխություններ:

«Այն քննիչը, այն դատախազը, որը չի կարողանում հասկանալ, որ մարդու իրավունքը գերագույն արժեք է, նա ուղղակի ի վիճակի չէ աշխատել և կայացնել այնպիսի որոշումներ, որոնք կբխեն արդարադատության բուն էությունից: Նույնը վերաբերում է նաև դատավորներին: Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է կադրային ջարդ լինի, բայց սա նշանակում է, որ իրենց հետ շատ ակտիվ պետք է աշխատել, հասկանալ, թե ովքեր են գիտակցում կարևորությունը, ովքեր են ի վիճակի նոր աշխատանքային ռեժիմով աշխատել, ովքեր՝ ոչ: Պետք է թողնեն միայն նրանց, ովքեր հասկանում ու գիտակցում են կարևորությունը: Բացի այդ, անհրաժեշտ է, որ քաղաքացին ևս շատ բարձր իրավագիտակցություն ունենա: Չափազանց կարևոր են նաև աշխատանքային պայմանները, որոնք պետք է ստեղծվեն վերոնշյալ փոփոխություններից ու ընտրությունից հետո: Խոսքը նաև բարձր աշխատավարձի մասին է, որ, օրինակ, քննիչը քննչական գործողությունների գնալու համար մեքենայի մեջ բենզին լցնելու համար իր գրպանից գումար չդնի, կամ քրեական գործերը տպելու ու կողմերին բաժանելու համար ստիպված չլինի գումար ծախսել: Մենք տարիներ շարունակ նման երևույթների ականատեսն ենք եղել»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ նշված գործոնները քայլ առ քայլ առաջ շարժվելու հնարավորություն կտան:

Նինա Կարապետյանցը շեշտեց, որ այսօր այս համակարգում փոփոխություններ ակնկալելն իրատեսական է. «Ամենակարևորն այն է, որ կա քաղաքական կամք, այսինքն այն կարևոր գործոնը, ինչը տարիներ շարունակ բացակայել է: Իհարկե, հնարավոր է, որ խնդիրները շատ արագ չլուծվեն, բայց ես մեծ հույսեր ունեմ, որ կլուծվեն»

Նարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով SOLARON-ի իրական պատմությունը․ Վահե ՇարաֆյանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՈւկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»
Ամենադիտված