Ինչո՞վ է տարբերվում Վաղինակ Շուշանյանը «շարքային խուլիգանից»
BlogԱրման Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրերս կողոպուտի դեպք է եղել նախկին «Կինոերևանի» մոտակայքում: Պարզվում է, որ կողոպուտի մասնակիցն ակտիվիստ Մխիթար Մխիթարյանն է: Վերջինս ակտիվ մասնակցություն ուներ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ցույցերին, այդ թվում նաև «Ոտքի՛, Հայաստան» շարժման կազմակերպած ակցիաներին: Ըստ տեղեկություների՝ նա կողոպտել է պարսիկ զբոսաշրջիկի՝ նրա պարանոցից ձգել-պոկելով ոսկյա շղթա, ինչի պատճառով նա տարվել է ոստիկանություն, և դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Չի բացառվում, որ մի օր էլ «Ոչ թալանին» նախաձեռնության նախկին անդամ Վաղինակ Շուշանյանը կրիմինալ միջադեպ մասնակից դառնա, որովհետև նա իր վարքով ոչնչով չի տարբերվում ոչ ռազբոյ անողներից, ոչ բեսեդկաներում ժարգոնով խոսացողներից: Վաղինակի գործելաոճը ցույց տվեց, որ նա շարքային խուլիգան է, ով ամենակարևոր պահին լքեց քաղաքացիականների նավը:
Բավական է հիշել, որ հոսանքի թանկացման դեմ շարժման օրերին Վաղինակը՝ տուրք տալով իր ամբարտավանությանը, անտեսեց Բաղրամյանում հավաքված քաղաքացիների պահանջը և իր համակիրների հետ տեղափոխվեց Ազատության հրապարակ՝ արդյունքում խարխլելով շարժման հիմքերը: