Նոր սահմանադրությամբ փոխե՛ք դրոշն ու օրհներգը
BlogԿոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմանադրություն եք փոխում, համակարգ եք փոխում, ընտրություններ, պառլամենատրիզմ բան, դրանից մենք քիչ բան ենք հասկանում, մեզ համար հասկանալի ու սպասված մի բան արեք գոնե էդ բարեփոխումներով. ախպեր պես քանի ուշ չի, նոր սահմանադրությամբ փոխե՛ք դրոշն ու օրհներգը:
Վրացականի պես դրոշ եմ ուզում, բան ասող ու տեղ տանող դրոշ եմ ուզում։
Էդ լացուկոծի օրհերգը մեզ միայն լացուկոծ ա բերում, Արամ Խաչատրյանի խրոխտ երաժշտության վրա նոր օրհներգ եմ ուզում, որ առաջ տանի, դուխ տա:
Եվ ընդհանրապես, երկրի ռեբրենդինգ եմ ուզում, թարմություն եմ ուզում, որ կյանքում էլ թարմություն բերի, փոխեք սիմվոլիկան, դա կապ ունի, հաստատ ունի: