Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու Ուկրաինայի մայրաքաղաքում և հարակից շրջանում ռուսական հարձակումից զոհվել է առնվազն 13 մարդ ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրшերթի դեպքով վարորդը ձերբակալվել է. ՔԿ Հարավային Կորեայի նախագահը սատարում է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները կրճատելու Թրամփի որոշումը Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել Սանկցիաներն ու ճնշումը չեն նպաստում Իրանի շուրջ իրավիճակի կայունացմանը. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պակիստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԱՄՆ-ին Նյու Դելիում ԱՄՆ դեսպանի՝ Քաշմիրը Հնդկաստանին պատկանելու մասին խոսքերի կապակցությամբ ԱՄՆ բանակի ԱԹՍ գումարտակը կլուծարվի․ WSJ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի


Հարս-սկեսուր դարավոր պատերազմի կանխումը

Life

Երևի աշխարհում հանդիպող ցանկացած մշակույթում հարս-սկեսուր հարաբերությունները աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ ու բնորոշ հատկանիշներով:

Հայկական մշակույթում հարս-սկեսուր ավանդական հարաբերությունները հիմնված են թունոտ հայացքների, խանդի, խոհանոցը և տղային կիսել չկարողանալու, երեխաների դաստիարակության <<ոչ ճիշտ>> կողմնորոշման և <<ոչ բարոյական>> կանացի կերպար ունենալու վրա: Նման կարծրատիպն անժխտելիորեն առկա է մեր մշակույթում ու հասարակության մեջ, չնայած որ այսօր տեսակետներն ու մտածելակերպը փոխվել են դեպի լավը, երբեմն էլ ավելի վատը:

Ինքս ամուսնացած չեմ, բայց բազմաթիվ հարս-սկեսուր <<իրար սպանոցի>> հարաբերությունների ականատես լինելով` ուզում եմ անհամեստորեն կիսվել մի քանի խորհուրդ-բացատրություններով, որոնց ի կատար ածումը հնարավոր է` դրական ազդի ձեր ապագա, ինչու ոչ, նաև ներկա հարսի կամ սկեսրոջ հետ հարաբերությունների վրա: Հարս-սկեսուր վատ հարաբերությունների <<մեղավորներ>> կարող են լինել երկուսն էլ: Այնպես, որ չի կարելի հարցը դիտարկել միայն մեկ տեսանկյունից: Կփորձեմ հարցին նայել թե սկեսրոջ, թե հարսի աչքերով.

1. Մայրական կամ կանացի խանդ

Եկեք խոստովանենք, որ մոր համար որդու ամուսնությունն իսկական, վերերկրային ուրախություն է, նամանավանդ հայկական մշակույթում: Մայրն արդեն տարիներ շարունակ սովոր է որդու կողմից, որպես իր կյանքի գլխավոր կին, մշտական մեծարանքի և սիրո արժանանալը: Ամուսնանալուց հետո տղան, իհարկե, իր սերը բաշխելու է մոր, քրոջ (եթե ունի) և կնոջ միջև: Միգուցե մայրական խանդը շատերիդ համար խորթ ու անցանկալի, անհասկանալի երևույթ է, այնուհանդերձ այն գոյություն ունի, և այն հասկանալ ու ըմբռնել կնոջ կողմից այդքան էլ սարսափելի չէ: Վերջապես չափի զգացողությունը չկորցրած մոր խանդը կարելի է հասկանալ: Նույնիսկ կարելի է մեղմացնել` որպես հարս ու որպես դուստր էլ ավելի ուշադրություն ու խնամք հատկացնելով սկեսրոջը:

2. Չարախոսություն սկեսրոջ կամ հարսի հասցեին օտար մարդկանց կամ թեկուզ բարեկամների ներկայությամբ

Սա ինձ համար անընդունելի երևույթ է: Որքան էլ որ <<սարսափելի>> լինի ձեր հարսը կամ սկեսուրը, կառաջարկեի չմոռանալ, որ սկեսուր լինելով` այդ պահին դուք առաջին հերթին ձեր որդուն և նրա ընտրությունն եք ոտատակ տալիս, հարս լինելով` ոտնատակ եք տալիս այն կնոջը, որին պարտական եք ձեր ամուսնուն մեծացնելու և ձեր կողքին տեսնելու համար: Ինչպիսի կին էլ որ լինի, նա առաջին հերթին մայր է, ինչպիսին ապագայում դուք` հարսներդ եք լինելու կամ կաք:

3.Սկեսուրը խցկվում է երիտասարդ ամուսինների համատեղ կյանք, քիթը խոթում նրանց երեխաների` իր թոռների դաստիարակության մեջ

Որպես ստաժավոր մայրիկ` ինձ համար նույնիսկ հաճելի կլինի, երբ սկեսուրս ինձ խորհուրդներ տա երեխայի խնամքի վերաբերյալ, օգնի ճիշտ խնամել ու մեծացնել նրան` դաստիարակելով որպես կիրթ ու հաստատված մարդ: Սակայն չարժե երեխային թույլ տալ անել մի բան, որ ձեր հարսը` որպես երեխայի մայր և , ի վերջո, օրինական ներկայացուցիչ, արգելել է, և հակառակը` արգելել մի բան, որը մայրը թույլ է տվել: Բնական է, որ հարսի մոտ որպես մայր և կին ինքնապաշտպանական ռեակցիան շատ ուժեղ կաշխատի: Ինչ վերաբերվում է հարսներին` չարժե արհամարհարել սկեսուրի` ստաժավոր մայրիկի անձնական փորձն ու խորհուրդները: Չեմ կարծում, որ թոռների համար նա լավագույնը չցանկանա:

4. Խոհանոցը կիսել երկու կանանց միջև անհնարին է

Նման կարծրատիպը հիմնականում ձևավորված է սկեսուրների մոտ: Նրանք իրենց <<սեփական տարածքում>> ցանկություն չեն ունենում տեսնել նոր <<վարպետների>>: Վերջիվերջո, նա այդ տարածքի տիրուհին և թագուհին է, ով իր դիրքերը այդպես հեշտությամբ չի զիջի: Բայց սրան էլ լուծում կա: Սկեսուրները հաստատ կցանկանան խոհանոցային որոշ գործեր զիջել հարսներին, չէ որ տարիներ շարունակ դրանք անելը իսկական գլխացավանք է եղել նրանց համար: Ուտեստների պատրաստումը և ընտանիքին կերակրելը ևս կարելի է կիսել` ըստ օրերի: Այս դեպքում կենցաղը չի խանգարի ընտանիքի անդորրությանը: Հաճախ բողոքներ են լինում կերակուրի համի վերաբերյալ` համեղ չէ, շատ աղի է, շատ քաղցր է, շատ կծու է կամ քիչ է: Սովորեցրեք միմյանց: Մարդիկ մինչև կյանքի վերջ դեռ սովորում են:

5. Բարոյականության վերաբերյալ կասկածները

Եթե չունեք ապացույցներ կամ էլ լուրջ հիմքեր հարսի բարոյականության վրա կասկածներ ունենալու, մի բարձրաձայնեք դրանք, նամանավանդ` օտարների ներկայությամբ:

Հուսով եմ` որոշակիորեն օգտակար եղա այս փոքրիկ խորհուրդներով:

Հ.Գ. Նաև հուսով եմ` ապագա սկեսուրիս հետ հրաշալի հարաբերություններ կունենամ:

Աղբյուրը՝ Past.am

Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու Ուկրաինայի մայրաքաղաքում և հարակից շրջանում ռուսական հարձակումից զոհվել է առնվազն 13 մարդ ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios Ադրբեջանը Արցախում եկեղեցին վերածել է ռազմական օբյեկտի Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրшերթի դեպքով վարորդը ձերբակալվել է. ՔԿ Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՀարավային Կորեայի նախագահը սատարում է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները կրճատելու Թրամփի որոշումը Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել Սանկցիաներն ու ճնշումը չեն նպաստում Իրանի շուրջ իրավիճակի կայունացմանը. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանՊակիստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԱՄՆ-ին Նյու Դելիում ԱՄՆ դեսպանի՝ Քաշմիրը Հնդկաստանին պատկանելու մասին խոսքերի կապակցությամբ ԱՄՆ բանակի ԱԹՍ գումարտակը կլուծարվի․ WSJ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի ԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 39 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Զինվորներին վրաերթի են ենթարկել․ կա զոհ և վիրավորներ Լույս չի լինելու Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել «կրակի հետ խաղերը» միջnւկային զինшմթերքի հարցում. Մոսկվայում ՉԺՀ դեսպան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան«Արցախը հանձնած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանը». Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրшերթի է ենթարկել 6 հետիոտնի․ կա 1 զnհ, 5 վիրшվոր Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված