Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Զորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին


Նախընտրական ռեբրենդի՞նգ, թե՞ խորքային վերափոխման փորձ. ՀՀԿ–ն` բարդ ընտրության առջև

Վերջին օրերին մամուլում ակտիվ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ ՀՀԿ–ն ընտրություններին ընդառաջ իր նախընտրական ցուցակը համալրելու նպատակով բանակցում է Դավիթ Շահնազարյանի, Հրանտ Բագրատյանի և Վազգեն Մանուկյանի հետ և ոչ միայն: Ինչքանով են այս տեղեկությունները հավաստի, մենք, իհարկե, չենք կարող ասել, քանի դեռ որևէ պաշտոնական հավաստիացում կամ հերքում չկա: Սակայն, անկախ ամեն ինչից, այս տեղեկությունը ինքնին բնորոշում է նախկին իշխանության կուսակցության շուրջ տեղի ունեցող գործընթացը, որը այլ կերպ կարող ենք անվանել նախընտրական ռեբրենդինգ կամ խորքային վերափոխումների փորձ:

Հանրապետականների համար հիրավի դժվար ժամանակաշրջան է: Հեղափոխության բացասական էներգիայի ողջ չափաբաժինը ուղղված է հենց նրանց դեմ, և հատկապես ընտրությունների նախաշեմին այդ չափաբաժինն ինչ–որ կերպ թոթափելու խնդիր կա: Մյուս կողմից էլ, անկախ այն հանգամանքից՝ կա բացասական էներգիա, թե ոչ, կան օբյեկտիվ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց առերեսվել է Հանրապետականը: Լինելով իշխանության կուսակցություն՝ Հանրապետականն այլ մոտիվացիա, այլ ներուժ, քան իշխանություն լինելը, ադմինիստրատիվ լծակներ ունենալը, չի ունեցել: Որոշակի գաղափարական առանցք, այդ առանցքի շուրջ հավաքված որոշակի անհատներ եղել են, բայց եղել են ներքին փոքրամասնության դերում: Հիմա, երբ իշխանությունն ու ադմինիստրատիվ լծակները չկան, չկա նաև ՀՀԿ–ն նախկին տեսքով: Ըստ այդմ, ՀՀԿ–ն խնդիր ունի հասկանալ իր ներկա ու ապագա տեսքն առանց իշխանության:

Հատկապես ընտրություններից մեկ ամիս առաջ այս նոր տեսքի մոդելավորման խնդիրը ավելի է բարդանում: Այսինքն, ՀՀԿ–ն մի կողմից պետք է առերեսվի օբյեկտիվ մարտահրավերներին, մյուս կողմից՝ խուսանավի կամ գոնե մեղմացնի հանրային բացասական ազդակներն իր ուղղությամբ: Միով բանիվ, ակնհայտ է, որ թե՛ քաղաքական օրինաչափությունից ելնելով, թե՛ ներկայիս իրավիճակը հաշվի առնելով՝ ՀՀԿ–ն միակն է, որ կամա թե ակամա կարող է լինել Փաշինյանի և նրա իշխանության միակ արմատական ընդդիմությունը: Գործընկերության, կոալիցիոն համագործակցության հեռանկարը իշխանությունների հետ ՀՀԿ–ի համար մշուշոտ է, մյուս կողմից էլ առկա է, այսպես ասած, անցյալի ցասումը, որը ՀՀԿ–ին կա՛մ կարող է մղել ընդդիմության դաշտ, կա՛մ կարող է մղել ավելի հեռու՝ քաղաքականությունից դուրս:

Ըստ այդմ, ակնհայտ է, որ եթե ՀՀԿ–ն որոշի մասնակցել ընտրություններին ու անցնի խորհրդարան, անկախ հավաքած տոկոսներից ու մանդատներից, լինելու է Փաշինյանի թիվ մեկ ընդդիմությունը: Հենց այստեղ է, որ խնդիրը դառնում է ավելի խորքային, վեր հանրային բացասական էներգիան շրջանցելու կամ մեղմացնելու նախընտրական իրավիճակային մարտահրավերից: Ենթադրենք ՀՀԿ–ին հաջողվեց այդ բացասական էներգիան մեղմացնել կամ այդ բացասական էներգիան օգտագործել ու կոնսոլիդացնել իշխանությունից դժգոհ խմբերի ու քաղաքացիների ձայները ու հայտնվել խորհրդարանում: Ո՞րն է լինելու ՀՀԿ–ի երկարաժամկետ առաքելությունը: Արդյո՞ք նրանք պատրաստվում են ի տարբերություն այլ ուժերի, որոնք դիրքավորվել են որպես Փաշինյանի աղքատ բարեկամներ ու «թիկունք պահողներ», դառնալ «թիկունքից խփողներ», ինքնանպատակ ու պատեհ–անպատեհ քննադատողներ՝ անցյալի ծանր հիշողությունների բեռը թոթափելու համար: Թե՞ ամեն դեպքում կա կամ կգտնվի այլ առանցք, այլ օրակարգ, որ բացի ընդդիմություն հանուն ընդդիմության լինելու կարգախոսից շանս կտա այդ կուսակցությանը վերափոխումների գնալ:

Մեծ հաշվով, ՀՀԿ–ն ունի բոլոր շանսերը՝ թե՛ վերափոխվելու, թե՛ ինքնանպատակ ընդդիմություն դառնալու, թե՛ ընդհանրապես քաղաքական ասպարեզը լքելու համար: Խնդիրն այն է, թե ինչպես նրանք կօգտագործեն իրենց ռեսուրսները ու հնարավորությունները, կառերեսվեն ու կհաղթահարեն կարճատև, իրավիճակային մարտահրավերները, թե կպատրաստվեն ավելի երկարատև պայքարի ու գործունեության:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված