Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի փետրվարի 24-ին Հայտնաբերված հետախուզվողներ են տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ծրագրում են Գազայում կառուցել 5000 հոգանոց ռազմաբազա. The Guardian Երեկ սպшնվшծ Արսեն Վարդանյանը երգիչ էր… նոր մանրամասներ արտառոց դեպքից Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև Ձնախառն անձրև կարող է տեղալ․ եղանակն այս օրերին Որոշ ժամանակ գազ չի լինի Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում


Բորիս Պեպանյան. «Հեղափոխությունը պետք է լիներ մեր ազգի ուղեղի մեջ»

Հասարակություն

PressMedia.am-ի զրուցակիցն այս անգամ ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Բորիս Պեպանյանն է, ում հետ զրույցի թեման ապագայի նկատմամբ ունեցած սպասելիքներն են, հեղափոխությունից հետո առկա իրավիճակը, մշակույթը:

Թողեք մարդն աշխատի

Ես ողջունում եմ թավշյա հեղափոխությունը, որովհետև ժողովուրդը վերջապես ազատագրվեց: Ազատագրվեց 25 տարիների ճնշումներից, անօրինականությունից, անպատժելիությունից, անարդարությունից: Ազատագրվեց թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Մի սարսափելի իրավիճակ էր դա: Իսկ այդ տարիների կառավարման ժամանակ ո՞վ կարող էր ձայն հանել, ձայն հանեիր՝ միանգամից կործանվում էիր: Իսկ հիմա… համբերությունը լավ բան է: Մենք ազգովի, չգիտես ինչու, անընդհատ ուզում ենք ամեն ինչ շատ արագ տեսնել: Բայց չի լինի այդպես. պետք է համբերել, լսել, ինչ–որ մի բանով օգնել, ոչ թե բամբասել, բամբասել, բամբասել…

Թողեք, տեսնենք՝ ինչ է լինելու, թողեք մարդն աշխատի: Ամեն ինչ կամաց–կամաց է լինում: 25 տարի լռելուց, տառապելուց հետո մեկ կամ մեկուկես տարի չեք կարողանո՞ւմ համբերել: Այո՛, անարդարություններ էլ են լինում, ամեն ինչ լինում է: Յուրաքանչյուր հեղափոխության ժամանակ ամեն ինչ էլ պատահում է: Ե՛վ անարդարություններ են լինում, և՛ սխալ որոշումներ: Ամեն ինչ լինում է՝ բոլորս էլ սխալական ենք, անսխալ մարդ չկա, բայց սպասեք, համբերությունը լավ բան է: Հեղափոխությունից դեռ շատ քիչ ժամանակ է անցել… Բայց մեր ժողովուրդը սարսափելի անհամբեր է: 

Այն ժամանակ գնայիք բնակարան, կոշիկ ու հող ուզեիք: Ամոթ է, չի կարելի, այդքան էժանագին բաների գնալ չի կարելի, համբերեք: Չգիտեմ ինչու, բայց կարծում եմ, որ հեղափոխությունը պետք է լիներ մեր ազգի ուղեղի մեջ, որ վերջապես հասկանային, որ ամեն ինչ չէ, որ նյութականն է որոշում:

Մի օր պետք է ամեն ինչ փոխվի

Անարդարություններ եղել են, լինում են և միշտ էլ կլինեն… Ի՞նչ կարող ես անել, կյանքն է այդպիսին: Բայց հիմա երիտասարդ ուժ է եկել: Երիտասարդներ են ղեկավարում: Ես հավաստիացնում եմ ձեզ՝ ուզում եմ, որ բոլոր ղեկավարները երիտասարդներ լինեն, որովհետև կա էներգիա, ավյուն, նոր մտածելակերպ, նոր տեխնոլոգիաների օգտագործում: Հիմա նրանք փնտրտուքների մեջ են, ոչինչ, փոխարենը կոմունիստական սարսափելի գաղափարախոսությունը կամաց–կամաց պետք է մաքրվի: Նոր ձևով պետք է աշխատել, յուրաքանչյուր օրենք նոր ձևով պետք է մատուցվի ժողովրդին:

Մեր երիտասարդներն առհասարակ չտեսնված են, հիասքանչ: Ապագան նրանցն է, և վստահ եմ, որ երկիրը մի օր պետք է ծաղկի: Մի օր պետք է ամեն ինչ փոխվի, պարզապես պետք է համբերել: Միանգամից ոչինչ չի լինում, պետք չէ միանգամից այս ուզել, այն ուզել, ես էլ այնքան բաների մասին կարող եմ բողոքել, բայց ես համբերում եմ, թեև տարիքս առած մարդ եմ, բայց միևնույն է, ես համբերում եմ իմ որդիների, իմ թոռնիկների համար: Ես համբերում եմ, որ նրանց ապագան լավը լինի, գեղեցիկ լինի: Բացի այդ՝ մեզ մոտ մեկը մյուսի հանդեպ հարգանքն է վերացել: Կամաց–կամաց պետք է վերականգնել այն: 

Սառը դատողություն է պետք

Թողենք՝ Ազգային ժողովն ընտրվի, խելացի մարդիկ խելացի ձևով գնան ընտրության, ոչ թե այնպես, ինչպես նախկինում, երբ շատերը կաշառվել են ու մի փոր հացի համար ձայն տվել ու 10–20 տարի տառապել: Ի վերջո, ազգի ուղեղում պետք է հեղափոխություն լինի, չմտածի միայն այդ պահի մասին, այլ մտածի ապագայի, իր երեխաների ու թոռների մասին: 

Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինել, իմ ժողովուրդն է, ես էլ իր մասնիկը, բայց պետք է մի քիչ դատել, ոչ թե էմոցիաներով խոսել և դրանով գնալ առաջ: Սառը դատողություն է պետք: Մենք զգացմունքային ազգ ենք, և այդ զգացմունքները երբեմն խանգարում են մեզ:

Մոտեցումներն են հնացած…

Մենք կարող ենք յուրաքանչյուր ասպարեզում առաջ գնալ՝ լինի արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն… Բայց եթե ազգը մշակույթ չունեցավ՝ վերջ: Յուրաքանչյուր ազգ աշխարհին ներկայանում է ոչ թե արտադրանքով, այլ իր մշակույթով: Սա շատ կարևոր է: Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել՝ նոր նախարար է, ո՛չ ծանոթ եմ, ո՛չ գիտեմ, ո՛չ էլ շփվել եմ: Բայց կամաց–կամաց ամեն ինչ առաջ կգնա, մշակույթում էլ փոփոխություններ կլինեն:

Գալիս է նոր սերունդ, բայց հներին չպետք է մոռանալ: Հներից կան վերջին մոհիկաններ, ովքեր իսկապես կարող են արվեստ զարգացնել և օգնել երիտասարդին առաջ գնալ: Այդպես միանգամից ամեն ինչ ջնջել չի կարելի: Չէ՞ որ արդեն ստեղծվել է, զրոյից չենք սկսի, բայց լավը պետք է վերցնել: Ամեն ինչից լավը պետք է վերցնել ու առաջ գնալ: Այո, ինչ–որ տեղ կաղում է մշակույթը, մոտեցումներն են հնացած… Համարձակ պետք է լինեն, նորություններ ընդունեն: Օրինակ՝ նոր ձևով բեմադրություններ, ներկայացումներ անեն: Ռիսկ պետք է լինի: Իհարկե, չեմ ասում լկտիություն, լպիրշություն մտցնել, բայց համարձակ պետք է լինել: Իսկ ժողովուրդը խելացի է: Ինչպես ասում են՝ սևը սպիտակից տարբերում է: Ինչքան ուզում ես ծանոթով, փողով քո մասին հոդվածներ գրի, ո՞ւմ է պետք, եթե ժողովուրդը քեզ չսիրեց, ո՞ւմ ես դու պետք: Կոչումներ են տալիս այնպիսի մարդկանց, որոնց ժողովուրդը չի ճանաչում: Այս ամենը պետք է վերանա: Վրաստանն արդեն ավելի քան 25 տարի է վերացրել այդ ամենը: Անիմաստ է այդ ամենը: Ամենամեծ կոչումը ժողովրդի սերն է, երբ բեմ ես դուրս գալիս և քեզ ծափահարում են…

Փաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս, ձեզ վերագրո՞ւմ եքՈչ ոք չի կարող չեղարկել Արցախյան նոր շարժման հնարավորությունը. Աննա ԿոստանյանՆորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Ուժեղ ՀայաստանԵրկաթե օտար մարմին՝ 40 տարի աչքում. եզակի կլինիկական դեպքՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք․ հարցում Տավուշի մարզումԻրենց մեծ պարգևավճարներ, իսկ թոշակառուն ծախսելու տեղ չունի՞ և ծախսելու ձևը չգիտի՞Ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները, սկսած 16 տարեկանից, պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատունAmazon-ը դարձել է աշխարհում առաջատարՎանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա վիրավորՌուսական մարտական ինքնաթիռները մոտեցել են ԱլյասկայինՄենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԹրամփը վերջնաժամկետ է տվել Իրանին, այլապես՝ ջախջախիչ հարված կլինիՄահացել է դերասան, Shortparis խմբի մենակատար Նիկոլայ ԿոմյագինըՆոր Նորքի 2-րդ զանգվածում 55 համարի ավտոբուսը մխրճվել է խանութի մեջՄայրը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իր նորածնին զուգարանում սպանելու համար35-ամյա ուղևորը իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին (տեսանյութ)Մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների հետ և լինենք միասնական․ Ավետիք ՉալաբյանՉինացի 7 զբոսաշրջիկ զոհվել է՝ միկրոավտոբուսի սառույցի տակ անցնելու հետևանքովՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՓետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա. «Ուժեղ Հայաստան» Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանԻրանը ներդրումային առաջարկները կախում է որպես Թրամփի «հրազենային դիվանագիտության» արգելք․ CBS Նոր մանրամասներ` Աջափնյակի զինված դեպքիցՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նոր մանրամասներ Աջափնյակի կրակnցների դեպքից Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի փետրվարի 24-ին Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանի իշխանությունը իրական քայլ չի արել հայ գերիներին վերադարձնելու համար․ Արեգ ՍավգուլյանՊոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր ԱվետիսյանԹե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն ՄարուքյանՊաշտոնանկություն՝ Փաշինյանի որոշմամբ Ռուսաստանը ուժեղացնում է արևմտյան սահմանների անվտանգությունը Փետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետԱրցախը փաստացի այլևս մեր վերահսկողության ներքո չէ, սակայն դա չի նշանակում, որ կարող ենք թույլ տալ մոռացության մատնել Արցախի թեման. Մեսրոպ Առաքելյան Փաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Հենց այսպիսի հոտ է գալիս քաղցկեղիցՌուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինվшծ ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը. Արմեն Աշոտյան «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումԱնհայտ ամերիկյան ինքնաթիռ է հատել Ռուսաստանի սահմանը «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանUcom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել Ողբերգական վթարի հետևանքով ՊՆ ծառայող է մահացել Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված