Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ


«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը նշեց իր գործունեության 30 ամյակը

Հասարակություն

Գյումրու Երիտասարդական պալատում, նոյեմբերի 2-ին, «Բժիշկներ առանց սահմանների» /ԲԱՍ/ միության հայաստանյան առաքելությունը նշեց իր գործունեության 30 ամյակը: Միջոցառումը մեկնարկեց բացառիկ ֆոտո-ցուցահանդեսով՝ կազմակերպության անցած տարիների գործունեությունը ներկայացնող: Միջոցառմանը հրավիրված են ԲԱՍ-ի ներկա և նախկին անձնակազմը, շահառուները, գործընկերները, ինչպես նաև Գյումրու բնակիչները:
«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ԲԱՍ հայաստանյան առաքելության ղեկավար Իզաբել Բրետոն փաստեց՝ կազմակերպությունը Հայաստան է եկել Սպիտակի ավերիչ երկրաշարժից 3 օր անց՝ ցուցաբերելով բժշկա-հոգեբանական աջակցություն և հումանիտար օգնություն: «Կազմակերպությունն առաջին անգամ էր հայտնվել նման ծավալների աղետի ենթարկված վայրում: Մեծ հոգեբանական օգնություն էր կազմակերպության կողմից ցուցաբերվում հատկապես երեխաներին: Գյումրիում ԲԱՍ-ը 3 տարի գործեց և այն բանից հետո, երբ արդեն շատ այլ կազմակերպություններ եկան Գյումրի՝ օգնության, ԲԱՍ-ը այլ ծրագրեր սկսեց իրականացնել արդեն Գյումրիից դուրս»,-նշեց Իզաբել Բրետոն : 
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորեց «Բժիշկներ առանց սահմանների» միության գործունեությունը, ապա խոսեց 1988թ.-ին Լենինականում նրանց ծավալած աշխատանքների մասին: 
«Մեր կազմակերպության պատմության մեջ Հայաստանում 1988 թվականից հետո իրականացվող ծրագիրը համարվում է ամենամեծը: Մի քանի շաբաթների ընթացքում կազմակերպության 72 բժիշկ-մասնագետ ժամանեց Հայաստան, հատուկ դեպի Գյումրի իրականացվեց 7 չվերթ, 250 տոննա դեղորայք և այլ բժշկական սարքավորում բերվեց: Նույնիսկ մինչև օրս ԲԱՍ –ի իրականացրած ծրագրերից, Գյումրիում իրականացվածն ամենածավալունն էր՝ սա են փաստում այդ օրերին Հայաստանում գտնվող բժիշկներն ու փրկարարները: Ի դեպ, առաջին օրերին մեր բժիշկները վիրահատություն էին իրականացնում ու ապրում վրաններում: Պատմում են, որ առաջին օրերին շատ դժվար է եղել, քաոս՝ քաոս էր ոչ միայն տեղի ունեցածից, այլ նաև օգնության ժամանած կազմակերպություններից»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց ԲԱՍ Ֆրանսիայի կազմակերպության նախագահ Մկրտիչ Թերզյանը:
1988թ.-ին Գյումրիում ցուցաբերած մարդասիրական օգնության, «Բժիշկներ առանց սահմանների» հայաստանյան միության առաքելության 30-ամյակի կապակցությամբ Գյումրու քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրվեցին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հոգեբույժ Մարի-Ռոզ Մորոնին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի ներկայացուցիչ Մարի-Քրիստին Ֆերիրին, «Բժիշկներ առանց սահմանների» Ֆրանսիա կազմակերպության նախագահ Մկրտիչ Թերզյանը:
ԲԱՍ-ը աշխարհի խոշորագույն բժշկական մարդասիրական կազմակերպություններից մեկն է, որը Հայաստանում ծավալած գործունեության 30 տարիների ընթացքում իրականացրել է տարբեր ծրագրեր: ԲԱՍ-ը ժամանել է Հայաստան 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից մի քանի օր անց՝ շտապ բուժօգնություն տրամադրելով տուժած բնակչությանը, այնուհետ Լեռնային Ղարաբաղում բացել է ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած ազգաբնակչությանը, իսկ ավելի ուշ բացել է նաև տուբերկուլոզի ծրագիր: 
«Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական կազմակերպությունը 2005 թվականից Հայաստանում իրականացնում է տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիր, մասնավորապես` տուբերկուլոզի դեղորայքակայուն ձևերի բուժման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, կազմակերպությունն իրականացնում է կալանավայրերում գտնվող դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժում: Կազմակերպությունն օժանդակում է Տուբերկուլոզի ազգային գրասենյակին` Երևանից դուրս` Արմավիրի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արարատի մարզերում դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման գործում: Դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման ծրագիր է իրականացնում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Արմենուհի Մխոյան

Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՈւկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԻրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացում
Ամենադիտված