Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով


Ռեժիսոր. «Քայլ արեցինք, բայց դրանից հետո մեզ թռիչքներ էին պետք»

Հասարակություն

Ազգային ժողովի արձակումից հետո ու սպասվելիք ընտրություններին ընդառաջ ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը մի քանի խնդիր է բարձրացնում ու նշում, որ, այնուամենայնիվ, խորհրդարանական ընտրություններից հետո դրանց լուծման ակնկալիքն ունի: 

«Հասկանում եմ՝ քայլ արեցինք, բայց դրանից հետո մեզ թռիչքներ էին պետք: Մոլորակն ավելի արագ է պտտվում, քան այն քայլերը, որոնք մենք փորձում ենք անել: Եվ այդ առումով ես դժգոհ եմ»,–PressMedia.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ նա ընդգծեց. «Ժողովրդի 90 տոկոսից ավելին, ի վերջո, այս հեղափոխության ոգեշնչման մեջ էր: Եթե ամբողջ ժողովուրդը սպասում էր և իրականացրեց այս հեղափոխությունը, ինչպե՞ս կարելի է ընտրություններին մասնակցել սեփական անկարող թիմով: Կարծում եմ և վստահ եմ, որ ճիշտն այն էր, որ վարչապետի գլխավորությամբ ընտրվեր և ժողովրդի միջից կուտակվեր առողջ ներուժը, և ընտրություններին ներկայանային հենց համաժողովրդական վերնախավը ներկայացնող թեկնածուների կազմով: Եվ այդ դեպքում, իհարկե, այդ ներուժով կարող էինք մեծ գերխնդիրներ լուծել... Իսկ հիմա էլի հերթական գզվռտոց, պայքար... Արդյունքում ԱԺ–ն ինչպես էլ որ ձևավորվի, միգուցե, այնտեղ լինի ժողովրդի համար ներկայանալի ուժերի չնչին տոկոսը: Այդ դեպքում ես չգիտեմ՝ այդ պառլամենտն ինչի՞ն պետք է ծառայի: Այսինքն՝ այն կարո՞ղ է իրականություն դարձնել հեղափոխության այն ակնկալիքները, որը ժողովրդին ոտքի հանեց»:

Նրա խոսքով, այս ամիսների ընթացքում հետևություններ պետք է աներ իշխանությունը՝ հենվելով ժողովրդի վրա: 

«Ժողովրդին չի կարելի շահարկել, նրանից քաղաքական ակնկալիքներ ունենալ: Ժողովուրդն ուզում է արդար, ճիշտ ապրել: Ժողովրդի մեջ գենետիկորեն կա անընդհատ մեծագործությունների սպասելու մեծ մղումը, և պետք է սնել դա: Բայց քաղաքական մտքի անկարողություն կա, որն այսօր շատ ավելի հետ է, քան ժողովրդի իրական ակնկալիքները»,–նշեց ռեժիսորը:

Խաչիկ Չալիկյանը շեշտեց՝ իշխանությունը միայն կառավարությունը չէ: 

«Օրինակ՝ ինձ դուր չի գալիս նաև ընդդիմության՝ իրար դեմ ու պառակտված գործունեությունը: Ազգային ներուժը նոր խորհրդարանում միավորելու գաղափարի շուրջ գոնե պետք է միավորվեր ողջ ընդդիմությունը: Այդ դեպքում ոչ թե այլընտրանք կլինեին Նիկոլ Փաշինյանին, այլ կլծվեին նոր աշխարհ կառուցելու աշխատանքին: Բայց ինչպե՞ս կարելի է կրկին առանձին խմբերով փորձել մտնել ԱԺ: Այդպես մտնում եք խորհրդարան, որ ի՞նչ անեք: Կարծում եմ, ամեն դեպքում, ընդդիմությունն էլ պետք է մեծ գաղափարներով առաջնորդվի: Եվ, ըստ իս, անկախ ընտրություններում ով ինչ կշահի, բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են միավորվել և ժողովրդի ակնկալիքներն իրականություն դարձնել: Հայաստանի մտավոր և քաղաքական ներուժին պետք է միավորվեն նաև սփյուռքի կարող ուժերը: Վերջին հաշվով, պետք է կառուցել երկիրը: Ի՞նչ է, երկիրը կառուցելու համար պարտադիր պետք է իշխանություն լինե՞ս: Բոլոր ոլորտներում աշխարհով մեկ հրաշալի մասնագետներ ունենք: Եթե բոլորը միավորվեն և փորձեն երկիր կառուցել, ո՞վ պետք է դրան հակադրվի: Մեծ հաշվով, ես կուզեի, որ այդ կենտրոնացված ներուժը շատ ավելի ներկայանալի ու գործուն լիներ, քան ձևավորվող խորհրդարանը»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Իսկ թե ի՞նչ թռիչք էր, որն այս ամիսների ընթացքում պետք է տեսնեինք, բայց չտեսանք, Խաչիկ Չալիկյանն ընդգծեց.

«Վստահ եմ, որ մինչև հեղափոխությունը տիեզերքում նոր աշխարհակարգ կառուցելու այդ հզոր պատվերը կար: Ռեժիսուրայի մեջ էլ մինչև մտահղացում չլինի, հորինելով անհնար է իրականություն դարձնելը: Եվ այդ առումով այդ հզոր պատվերը կար: Քաղաքական դաշտը, սակայն, չունի այդ երևակայությունը, զգայական այն ներուժը, որ կարողանա այդ պատվերն ընկալել: Սա մեծ թերացում է: Մենք չտեսանք այդ հզոր պատվերի իրականացումը, որը մեզ ոտքի հանեց և Աստծո մատը մոլորակի վրա հանկարծ հայտնվեց հենց Հայաստան կետում: Եվ այսօր, այսքան թերացումներից հետո, հանկարծ նորից ճչաց այդ պատվերը: Եթե այսօր չփորձենք մեր քայլն անել ու աշխարհին հակադարձել մեր արժեհամակարգային նոր մոտեցմամբ, ապա, կարծում եմ, որ արդյունքը շատ ավելի վատ կլինի»:

Ինչ վերաբերում է նշված արդյունքը շտկելուն ու ճիշտ ուղղությամբ շարժվելու հնարավորությանն ու ժամանակին, ռեժիսորն ասաց. «Քաղաքական առումով, իհարկե, ջրբաժանն ԱԺ ընտրություններն են: Եվ եթե այստեղ մեր ակնկալիքները չիրականանան... 

Ի վերջո, հեղափոխությունը բոլորինս է, առանձին անհատներինը, կուսակցություններինը չէ: Մենք այսօր ձևավորել ենք «Հայացք Հայքից» մտավորականության նախաձեռնությունը: Համայն հայության ներուժը միավորելով՝ մենք փորձում ենք ընտրություններից հետո, ի վերջո, ձևավորել մտավոր, քաղաքական, մշակութային այն հզոր ներուժը, որը պետք է սկսի կառուցել: Մենք մինչև այսօր կարողանում ենք քիչ թե շատ քանդել, բայց որևէ նոր ու կառուցողական աշխատանք չի տարվել: Ի հեճուկս բոլոր չընկալողների, պետք է փորձենք թռիչքաձև իրականացնել այդ լուսավոր ու հզոր պատվերը»:

Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՈւկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԻրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբից
Ամենադիտված