Երբ ոստիկանը հարվածում է քաղաքացուն ընդամենը իր «քուչի արժանապատվությանը» կպնելու համար, դա նշանակում է, որ ոստիկանական ակադեմիան թերանում է պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու հարցում
Ուշադրության կենտրոնումԴանիել Շահումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ ոստիկանը հարվածում է քաղաքացուն ընդամենը իր «քուչի արժանապատվությանը» կպնելու համար, դա նշանակում է, որ ոստիկանական ակադեմիան թերանում է պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու հարցում: Երբ քաղաքացին հայհոյում է ոստիկանին, դա նշանակում է, որ հասարակության աչքում ոստիկանը ոչ թե իրավապաշտպան է, այլ «մենթ», իսկ նման հասարակության զավակները մեծանում են ոչ թե իրավունքի ու օրենքի մասին պատկերացումներ ձևավորելով, այլ «քուչի կանոններով»:
Նման քաղաքացիներից ոչ իսկական ոստիկան կարող է դուրս գալ, ոչ էլ Պողոս-Պետրոս: Մեր երկրում ոստիկանները դարձել են «изгой», իսկ փողոցային պայքարի կազմակերպված ու հաջողված դրվագները ոչ թե քաղաքացիական մշակույթի բարելավմանն են նպաստում, այլ շատ արագ դեգրադացվում են «Ճ» կլասի «քաղաքական գործիչ-առաջնորդների» կեղտոտ ամբիցիաների ու նպատակների հորձանուտում: