Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ


Քաղտեխնոլոգ. «Չեմ կարծում, թե կունենանք ապաքաղաքական ընտրություններ»

Այսօր կլրանա գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը: Զուգահեռ կան ուժեր, որոնք արդեն հայտարարել են ընտրություններին չմասնակցելու մասին, որոնց թվում նաև հայտնի կուսակցություններ կան:

«Նախորդ անհաջողություններից հետո լուսանցքում հայտնված հին կուսակցությունները և նոր կուսակցությունները բավականին լուրջ խաղադրույք էին արել նոր Ընտրական օրենսգրքի՝ մանավանդ ընտրական շեմի նվազեցման և օրենքի ուժով պարտադիր 4– րդ կուսակցության առկայության դրույթների վրա: Եվ այն պահից, երբ պարզվեց, որ ընտրությունները գործող ԸՕ–ով են լինելու, նույնիսկ ոչ այնքան բարձր շանսերը զրոյացվեցին, և, ի վերջո, դրանից հետո քաղաքական դաշտի մի մասը ընտրություններին չմասնակցելու որոշում ընդունեց: Ընտրությունները մանավանդ հների համար հեռանկարային չէին: Իսկ նորերը որպես նոր ուժ հանդես գալու, քաղաքական դաշտում բացերը լրացնելու ամբիցիաներ ունեն. կան բավականին շատ ժամկետնանց կուսակցություններ, որոնք ուղղակի տասնամյակներ շարունակ նույն գետն են մտնում ու անընդհատ ֆիքսում իրենց անկարողությունը: Նորերի համար գուցե արդյունքի առումով այս փուլում այդքան էլ մեծ հեռանկարներ չկան, բայց սա շատ լավ շանս է իրենց բրենդը ճանաչելի դարձնելու առումով, որովհետև քաղաքականությունը մեկ ընտրությամբ չի սահմանափակվում»,–անդրադառնալով վերոնշյալ իրողությանը՝ PressMedia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: 

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին ու դրանից բխող խնդիրներին, նա նկատեց, որ այդ համակարգը բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում մի շարք կուսակցությունների համար, և բացառություն չէ նաև իշխող ուժը: «Իշխող կուսակցությունը ռեյտինգային համակարգում ավելի մեծ առավելություն ունի, քանի որ ունենում է օբյեկտիվ վարչական ռեսուրս, իսկ տեղի շատ– շատ ստրուկտուրաներ, ուժեր, որոնք սովորաբար զբաղվում են ընտրություններով, միշտ փորձում են աշխատել օրվա իշխանության հետ: Եվ այն ստրուկտուրաները, որոնք գրեթե 2 տարի առաջ մեծ հաճույքով ինքնամոռաց իրենց ծառայություններն էին մատուցում ՀՀԿ–ին, հիմա փորձում են ինչ–որ ձևով տեղավորվել «Քաղպայմանագրի» կամ «Իմ քայլը» դաշինքի ստրուկտուրաների մեջ: Թեպետ նշված առավելությանը, իշխող ուժն, այնուամենայնիվ, մի վտանգ ունի. ընկնելով այն բանի հետևից, թե ով է անցողիկ, ով անցողիկ չէ, կարող է որակի մեջ տուժել: Եվ մենք տեսնում ենք, որ տեղերում իսկապես որոշակի խնդիր կա: Հիմնադիրները, ակտիվիստները սկսել են չհամաձայնել մի շարք որոշումների հետ, որովհետև նախ հասկանում են՝ կա պրագմատիկ մոտեցում և ձգտում ունենալ ռեյտինգային այնպիսի թեկնածուներ, որոնք ճանաչված են, վարկանիշ ունեն, բայց այդ դեպքում կարող ես քանակի մեջ հաղթել, իսկ որակի մեջ գուցե խնդիրներ ունենալ, այդ թվում՝ ապագա խորհրդարանում»,–նշեց նա: Ինչ վերաբերում է ընտրապայքարին հնարավոր մարտավարությանը, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ ընտրությունների ֆոնը և վերջնական արդյունքը ավելի շատ պայմանավորված են լինելու այն հանգամանքով, թե օրվա իշխանությունն ինչ մարտավարություն կընտրի: «Այսինքն՝ սև–սպիտակի, հեղափոխական– հակահեղափոխական սուր ֆորմատը, թե՞ «բարիկադները քանդելու ժամանակն է» մարտավարությունը կընտրվի: Կան բոլոր նախանշանները, որ, այնուամենայնիվ, Ն. Փաշինյանն ու իր թիմը ավելի շատ հակված են երկրորդ տարբերակին»,–նշեց մեր զրուցակիցը:

Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե այսօր միանշանակ կարելի է տալ այն դատավճիռը, թե առաջիկա ընտրություններն ապաքաղաքական են լինելու: «Ընդհակառակը, կարծում եմ, որ քաղաքական են լինելու: Եթե ընտրակաշառքի գործոնը նվազեցվում է, այդ ժամանակ առաջին պլան են մղվում քաղաքական ծրագրերը, քաղաքական անձերի գործոնը, այսինքն՝ ով են, ինչ են կամ ով է ասում, որովհետև անգամ համացանցից վերցնելով՝ յուրաքանչյուրը կարող է շատ գեղեցիկ ծրագիր գրել: Բայց քաղաքական ընտրություններ կլինեն, որտեղ որոշակի դերակատարում են ունենալու քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ: Սա բխում է ռեյտինգային համակարգի առանձնահատկությունից, որովհետև տեղերում էլ պետք է կարողանաս ապահովել պահանջարկը: Այսինքն, եթե պահանջարկն այն է, որ տեղերում ուզում են ընտրել մարդկանց, որոնց կարողանում են բարև տալ, որոնք համարում են տեղական խնդիրները բարձրացնող մարդիկ, ապա քաղաքական ուժն այդ պահանջարկը բավարարելու համար նաև նման առաջարկ է ներկայացնելու: Ամեն դեպքում՝ առաջիկայում քաղաքական ծրագրերի, մոտեցումների, նորի ու հնի, ժամկետնանցի և դեռ չհասունացած քաղաքական ուժերի մրցավազք է լինելու, որտեղ ներկայացնելու են թե՛ քաղաքական ծրագրեր, թե՛ տեղական խնդիրներ լուծելու ճանապարհներ: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե կարող ենք այդպես ծայրահեղ ասել, որ ընտրություններն ապաքաղաքական են լինելու»,–ասաց նա՝ ընդգծելով, որ նույնը չի կարող ասել նախորդ ընտրությունների պարագայում:

«Նախորդներն ապաքաղաքական էին, քանի որ տեսանք, թե ինչ զանգվածներ էին ներգրավված նույն ռեյտինգայինի մեջ: Հիմա բոլոր՝ թե՛ հին, թե՛ նոր քաղաքական ուժերը փորձում են հնարավորինս զտել: Նույնիսկ զուտ պրագմատիկ ձայն ստանալու խնդիրը փորձում են լուծել այնպես, որ իմիջային կորուստներ չունենան, ինչն էլ պայմանավորված է նրանով, որ ընտրակաշառքի գործոնն ու ազդեցությունը նվազեցվում է: Հիմա կարևորը խոսքն է դառնում, այլ ոչ թե միայն ընտրակաշառքը»,–շեշտեց Վ. Հակոբյանը:

Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելու
Ամենադիտված