Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի փետրվարի 24-ին Հայտնաբերված հետախուզվողներ են տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ծրագրում են Գազայում կառուցել 5000 հոգանոց ռազմաբազա. The Guardian Երեկ սպшնվшծ Արսեն Վարդանյանը երգիչ էր… նոր մանրամասներ արտառոց դեպքից Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև Ձնախառն անձրև կարող է տեղալ․ եղանակն այս օրերին Որոշ ժամանակ գազ չի լինի Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում


Մկրտիչ Մինասյան. «Ես կողմ եմ արմատական, կոպիտ լուծմանը՝ ապօրինի շինությունները պետք է քանդել, թույլ չտալ»

Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի կողմից Նոր Նորք վարչական շրջանում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կառուցված շինությունն ապամոնտաժելու գործընթացն արժանացավ մի շարք քննարկումների: Ընտրված միջոցը դրական գնահատողների կողքին կային նաև դիրքորոշումներ առ այն, որ երևույթը այլ կողմ ևս ունի՝ կառուցապատողը, այնուամենայնիվ, գումար է ծախսել:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը այն քաղաքացիների շարքում է, որոնք ճիշտ են որակում քաղաքապետարանի ընտրած քաղաքականությունը: 

«Ի՞նչ է նշանակում ապօրինություն: Այդ բառն արդեն ամեն ինչ ասում է: Դա նշանակում է, որ հասարակական, չթույլատրվող տեղերում և կանաչ տարածքներում կառուցվող օբյեկտները հնարավոր է ինչ–որ թույլտվություններ են ստացել, բայց ստացել են զարտուղի ճանապարհներով: Մենք երկար տարիներ է, ինչ ասում ենք, որ ապօրինի կառույցներն անթույլատրելի են: Կլինեն դրանք հասարակական տարածքների վրա, թե կլինեն կցակառույցներ, ձեղնահարկի անվան տակ կառուցված հարկեր, անթույլատրելի են»,–PressMedia.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետը՝ ընդգծելով, որ այսքան տարի հետո առաջին անգամ է, որ քաղաքային իշխանության որոշմամբ նման կերպ ապօրինի շինություն է քանդվում:

«Առաջին անգամ է, որովհետև նախկինում թաքնվում էին «հայը տուն քանդող չի» ձևակերպման հետևում: Եվ դա ենթադրում էր հետևյալը. կա թողտվություն, և եթե ինչ–որ բան սարքված է, չի կարելի քանդել, որովհետև ինչ–որ մեկը փող է ծախսել դա սարքելու համար: Իսկ եթե չի՞ կարելի սարքել, կարելի՞ է արդյոք մի բնակարան սարքելու թույլտվություն ստանալու համար վտանգի տակ դնել շենքի ողջ բնակչությանը: Սա կոչվում է լավ բա՞ն: Իհարկե՝ ո՛չ: Պետք  է քանդել: Պետք է թույլ չտալ: Պետք է այսպիսի՝ թեկուզև մի քիչ կոպիտ ուժով բոլորին բացատրել... Սա դաս կլինի, և կստիպի հասկանալ, որ այլևս չեն կարողանալու նման բաներ անել: Եթե իմանան, որ սա անընդհատ կրկնվող գործողություն է լինելու, և քաղաքային իշխանությունը հետևողական է լինելու, կզսպվեն: Երևի, ի վերջո, կհասկանան, որ չի կարելի անօրինական, կասկածելի փաստաթղթերով շինարարություն իրականացնել»,–ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ թույլտվությունների փաստաթղթերը, ստորագրությունները ևս պետք է հստակ ուսումնասիրության առարկա դառնան: 

«Երբեմն շենքեր եմ տեսնում, որոնք չափազանց գեղեցիկ են, բայց դրանց կողքին այնպիսի կցակառույցներ են, որոնք իսկապես պետք է քանդել: Այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Վերջը պետք է գա՞նք օրենքը հարգելու կարգավիճակի, թե՞ չէ: Մենք ոչ մի բանի չենք հասնի, եթե հաշվի առնենք ընկերական կամ որևիցե մեկի գումարային շահերը: Մենք կարևոր քաղաքաշինական նորմեր ենք խախտում, և նման բաներով ոչ ասում մարդկանց անվտանգությանը: Տեսեք, թե այգիներում ի՞նչ է կատարվում: Թույլ են տվել 20 քմ, բայց գրավել են մի ամբողջ 1000 քմ, ո՞նց կարելի է այդպիսի բան անել, ի՞նչ ուժով: Դուք տեսեք, թե ինչ է կատարվում մեր «Հաղթանակ» զբոսայգում: Այգին մեր զոհերի հիշատակին է կառուցվել, բայց այն բզկտեցին: Մնացած բոլոր զբոսայգիներն էլ են նույն վիճակում, բայց սևեռվեցի «Հաղթանակ» զբոսայգու վրա, որովհետև կան բաներ, որոնց ընդհանրապես չի կարելի մոտենալ ու ձեռք տալ»,–նշեց Մ. Մինասյանը՝ նկատելով, որ այս ամբողջն իմի բերելը շատ ծանր աշխատանք է ենթադրում:

«Ինչպես ասում են՝ հեշտ է քարը գցել հորի մեջ, բայց այն հանելն է շատ դժվար: Մենք թաղամասեր ունենք, որտեղ այնքան կցակառույցներ են սարքվել, որ նույնիսկ հրշեջ մեքենան չի կարող մտնել այդ բակեր: Ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ: Մենք օրենք չսիրող ժողովուրդ ենք: Ես կողմ եմ կոպիտ լուծմանը, որովհետև մեկը չէ, երկուսը չէ: Գումար են ծախսել՝ շատ լավ իմանալով, որ սխալ բան են անում: Հասարակական տարածքների վրա կառուցված սրճարանները, այգիների ու բակերի մեջ ավելացրած քառակուսի մետրերից պետք է ազատվել: Վերջին հաշվով, այդ տարածքները որևիցե մեկի սեփականությունը չեն: Գիտեմ, թե սեփականության թուղթն ինչ ճանապարհներով են հանել... Պետք է քանդել, ես կողմ եմ դրան, ես կողմ եմ այդպիսի արմատական լուծմանը... Միայն ու միայն օրենքով պետք է շարժվել: Քաղաքապետարանի ճարտարապետական, ինչպես նաև քաղաքաշինության վարչությունը որևէ մեկի քմահաճույքը չպետք է դիտարկի: Կան օրենքով թույլատրելի նորմեր, եթե հնարավոր է ինչ–որ բան սարքել, ուրեմն՝ այդ պատասխանատվությունը կրում է նաև այն մարդը, ով ստորագրում է: Չկա համապատասխան օրենք, նորմ, ուրեմն՝ չպետք է թույլ տալ: Իսկ ովքեր օրենք են խախտում, պետք է պատժվեն»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Մկրտիչ Մինասյանը շեշտեց նաև, որ շատ ուշադիր պետք է լինել թույլտվություններ ստորագրելու ժամանակ ներկայացված նախագծերին:

«Երբեմն ներկայացվում են նախագծեր, որոնք հետո բոլորովին ուրիշ ծավալներով ու ամբողջովին այլ տեսք են ստանում: Նաև այլ կոնստրուկցիաներով են իրականացվում և վտանգում ոչ միայն իրենց, այլև մյուս բնակիչներին: Տեսեք, թե մեր մայթերն ինչ են դարձել: Մենք, փաստորեն, մեծ հաշվով մայթ չունենք: Որոշ տեղեր կան, բայց մայթ ասված գաղափարն ընդհանրապես վերացել է»,–եզրափակեց ճարտարապետը:

Ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները, սկսած 16 տարեկանից, պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատունAmazon-ը դարձել է աշխարհում առաջատարՎանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա վիրավորՌուսական մարտական ինքնաթիռները մոտեցել են ԱլյասկայինՄենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԹրամփը վերջնաժամկետ է տվել Իրանին, այլապես՝ ջախջախիչ հարված կլինիՄահացել է դերասան, Shortparis խմբի մենակատար Նիկոլայ ԿոմյագինըՆոր Նորքի 2-րդ զանգվածում 55 համարի ավտոբուսը մխրճվել է խանութի մեջՄայրը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իր նորածնին զուգարանում սպանելու համար35-ամյա ուղևորը իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին (տեսանյութ)Մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների հետ և լինենք միասնական․ Ավետիք ՉալաբյանՉինացի 7 զբոսաշրջիկ զոհվել է՝ միկրոավտոբուսի սառույցի տակ անցնելու հետևանքովՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՓետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա. «Ուժեղ Հայաստան» Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանԻրանը ներդրումային առաջարկները կախում է որպես Թրամփի «հրազենային դիվանագիտության» արգելք․ CBS Նոր մանրամասներ` Աջափնյակի զինված դեպքիցՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նոր մանրամասներ Աջափնյակի կրակnցների դեպքից Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի փետրվարի 24-ին Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանի իշխանությունը իրական քայլ չի արել հայ գերիներին վերադարձնելու համար․ Արեգ ՍավգուլյանՊոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր ԱվետիսյանԹե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն ՄարուքյանՊաշտոնանկություն՝ Փաշինյանի որոշմամբ Ռուսաստանը ուժեղացնում է արևմտյան սահմանների անվտանգությունը Փետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետԱրցախը փաստացի այլևս մեր վերահսկողության ներքո չէ, սակայն դա չի նշանակում, որ կարող ենք թույլ տալ մոռացության մատնել Արցախի թեման. Մեսրոպ Առաքելյան Փաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Հենց այսպիսի հոտ է գալիս քաղցկեղիցՌուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինվшծ ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը. Արմեն Աշոտյան «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումԱնհայտ ամերիկյան ինքնաթիռ է հատել Ռուսաստանի սահմանը «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանUcom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել Ողբերգական վթարի հետևանքով ՊՆ ծառայող է մահացել Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք ՉալաբյանՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ Աշոցքի տարածաշրջանում բուք է«Բարսելոնան» մրցավարների չի կաշառել․ Լա Լիգայի նախագահՓետրվարի 20-ի եղանակային կանխատեսումները
Ամենադիտված