Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներ ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն


Որպեսզի ձայն բերողների փոխարեն ունենանք կրթված պատգամավորներ

Հասարակություն

Նոր ձևավորված կուսակցությունները նոր մշակույթ են փորձում ձևավորել Հայաստանում: Նորերից է նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որն առաջիկա արտահերթ ընտրություններին առանձին  է մասնակցելու: Նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար կուսակցությունը կոչ էր արել, և, պարզվում է, բավականին մարդ է դիմել: Ավելին, այնքան շատ են դիմողները եղել, որ նրանց միջև հնարավոր է եղել անգամ ընտրություն կատարել:

Կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը PressMedia.am-ի հետ զրույցում նշեց, որ նման հայտարարությունները կուսակցության ռազմավարության մի մասն են, քանի որ ավելի վաղ հայտարարել էին, որ աշխատելու են ոչ միայն թափանցիկ, այլև ժողովրդի հետ: «Մենք դեմ ենք այն պրակտիկային, որ կուսակցության նախընտրական ցուցակները կուլիսային քննարկումների միջոցով են ձևավորվում: Այդ ամենը պետք է փոփոխվի: Պետք է փոփոխվի նաև այն պրակտիկան, որ թաղային հեղինակությունները, ձայն բերողները կամ ձայն բերելու պոտենցիալ ունենալը հաշվի առնելով են մարդկանց ներգրավում նախընտրական ցուցակներում: Մենք նման բաներից զերծ մնալու համար ենք հայտարարություն տարածել ու բավականին շատ արձագանքներ ենք ստացել: Եվ այնպես էլ չէ, որ բոլոր արձագանքների պատասխանը դրական է լինելու, քանի որ մենք մեր կողմից ներքին չափանիշներ ենք սահմանել: Ու թեև օրենքով սահմանված չէ, որ, օրինակ, բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր է, այդուամենայնիվ, մենք կարծում ենք, որ պատգամավորի թեկնածուն պետք է անպայման որոշակի կրթական աստիճան ունենա»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Այդ ամենը հաշվի առնելով՝ կուսակցությունը կատարել է ընտրություն, նույնիսկ օրենքի պահանջին համապատասխան, կանանց ներգրավվածության հարցն են փորձել լուծել: Քաղաքական գործիչը համոզված է նաև, որ եթե մի կուսակցություն հայտարարի, թե իրենք կարող են բարձր որակավորում ունեցող կրթված ու հմուտ, աշխատանքային փորձ ունեցող մասնագետներից բաղկացած ցուցակ ներկայացնել, որով բոլորը հիացած կլինեն, ապա ստած կլինեն: Հ. Գրիգորյանի խոսքով՝ նման ցուցակ չունեն անգամ այնպիսի կուսակցություններ, որոնք այսօրվա դրությամբ փորձում են առաջնային դիրքերում հանդես գալ:

«Այսօրվա դրությամբ, թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու հերթ է գոյացել, բայց իրենք էլ նման ցուցակ չեն կարող ներկայացնել: Այդ կուսակցության որոշ մասը նախկին հանրապետականներ են, մի մասը մարդիկ են, որոնք երկար տարիներ կուսակցությունների համար ձայն բերող են աշխատել ու մինչև իրենց կյանքի վերջ էլ այդ գործն են անելու ցանկացած կուսակցության համար: Այսինքն, եթե այնտեղ էլ սկզբունքային կամ մասնագետ մարդկանց պակաս կա, ապա ինչպե՞ս կարող է երկու ամսվա կենսագրություն ունեցող կուսակցությունում նման պակաս չլինել: Եվ մենք երբեք չէինք էլ հայտարարել, որ մեր կուսակցությունը ԱԺ պատգամավորի մեր պատկերացումներին համապատասխան 82 թեկնածու ունի: Նման մարդիկ ոչ մի կուսակցությունում էլ չկան: Իսկ եթե այն տրամաբանությամբ գնանք, որով այսօր շարժվում են շատ կուսակցություններ, ապա ոչ թե 82, այլ 1200 հոգանոց ցուցակ էլ կարող ենք ներկայացնել»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Այս քայլերը կուսակցությունն իրականացնում է, որպեսզի շատերի նման իրենք էլ չդառնան հերթական կուսակցությունը: Այդ պատճառով են ձեռնարկում յուրօրինակ քայլեր, որպեսզի հետագայում որակյալ կադրերի պակաս չունենան: Բացի այդ, այսկերպ կուսակցությունը փորձում է երկխոսել նաև հասարակության հետ և կադրեր հավաքագրել: Ի դեպ, իրենց դիմողների տարիքը բավականին տարբեր է եղել: Դիմել են և՛ երիտասարդներ, և՛ նույնիսկ 60–ին մոտ անձինք, որոնք կարող են իրենց կենսափորձը ներդնել կուսակցության կայացման հարցում:

Ինչ վերաբերում է դրամահավաքին, ապա այն նույնպես դրական ընթացք ունի: Հավաքված գումարով հնարավոր կլինի ոչ միայն ընտրագրավը մուծել, այլև հարակից ծախսերի հարցը կարգավորել:

«Ի դեպ, մենք հաղթահարում ենք այն խնդիրները, որոնք նախկիններից որպես ժառանգություն են մեզ հասել: Մեծ ձախողում ենք համարում այն, որ Ընտրական նոր օրենսգիրքը չընդունվեց, և, փաստորեն, 10 միլիոն դրամ ընտրագրավի չափը պահպանվեց: Իմ կարծիքով, Հայաստանի կենսամակարդակի պայմաններում այն չի կարող 3 մլն դրամից ավելի լինել: Ռեյտինգային համակարգը նույնպես իր բացասական ազդեցությունն ունի ընտրական գործընթացների վրա: Դա էլ պետք է փոխվի, որպեսզի մենք ապագայում ձայն բերողների փոխարեն ունենանք կրթված պատգամավորներ»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԻրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Ամենադիտված