Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներ ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն


Արմեն Գիգոյան. «Եթե կարողանանք կաթի որակի հարցը լուծել, ապա միանշանակ առաջին տեղում կհայտնվենք»

Հասարակություն

Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը համաձայն չէ դիտարկմանը, թե Հայաստանում կթու կովերի թիվը պակասել է: Նման հայտարարությունն անելուց առաջ, ըստ նրա, հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնել, հետո նման հայտարարություններ անել, համոզված է կազմակերպության ղեկավարը: Գիգոյանի խոսքով՝ իրականում կա ոչ թե կթու կովերի թվաքանակի կրճատման խնդիր, այլ թվաքանակի որոշակի տատանում, ինչը որևէ սպառնալիք չի կարող լինել կաթի քանակի կրճատման համար: Իրական վտանգներն այլ խնդիրներից են գալիս, որոնք մինչ օրս մնում են չլուծված: «Վտանգ կարող է լինել պատվաստումներ չկատարելու, կովերի խնամքի պատճառով: Էժան կովեր ներմուծելու դեպքում: Այսինքն, կթու կովերի հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան, իսկ թվաքանակի մասով պետք չէ պոպուլիստական հայտարարություններ անել»,– ասաց Ա. Գիգոյանը:

Նրա դիտարկմամբ, շուկայում տավարի մսի թանկացումը պայմանավորված է նրանով, որ ներկայում դրսից ներկրված և տեղում արտադրված մսերն առանձնացվում են: Այսինքն, ներմուծված տավարի միսն ավելի էժան գնով է վաճառվում, քան տեղական միսը: Իսկ ինչ վերաբերում է կթու կովերի քանակի կրճատմանը, ապա այն հեռու է սպառնալիք լինելուց: 

«Ինչպես և սպասվում էր, կովերի կաթնատվությունն այս տարի բավականին բարձր է եղել, բայց դեռևս կաթի որակի հետ կապված խնդիրները շարունակվում են, ինչ արդեն բոլորովին այլ խոսակցության թեմա է»,– ասաց կազմակերպության նախագահը:

Խոսելով կաթի որակի պատճառով պանրագործությանը հասցվող վնասների մասին՝ նա նշեց, որ պանրագործները համարվում են կաթ վերամշակողներ և կաթի արտադրության ծավալների առումով առանձնապես դժգոհություններ չունեն: Այլ խնդիր է կաթը ժամանակին և որակապես պահպանված վիճակում տեղ հասցնելու հարցը: «Այդ հարցում շատ մեծ խնդիրներ կան: Այսինքն, ընդհանուր առմամբ անասնապահության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու խիստ կարիք կա: Հարկավոր է խաղի կանոնները հստակեցնել, ինչն էլ կհանգեցնի կթու կովերի խնամքի, կերակրման և այլ խնդիրների լուծմանը: Այս հարցերը կարգավորելու համար հեծանիվ հորինել պետք չէ, պարզապես կամքի ուժ է հարկավոր: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորվելիք կառավարությանը կհաջողվի սայլը տեղից շարժել»,– ասաց Ա. Գիգոյանը

Ինչ վերաբերում է կաթի արտադրության ոլորտին, ապա, ըստ մասնագետի, այն ինքնակամ է ձևավորվել և իներցիայով էլ զարգանում է: Եվ եթե կաթի արտադրության ոլորտը կարգավորվի, ապա պանրի որակի հետ կապված հարցերն էլ կնվազեն: Այսօրվա դրությամբ պանրագործների հիմնական խնդիրը վաճառքի ծավալների նվազումն է: Խոսակցությունները, թե մեզ մոտ պանիրը կաթի փոշուց են պատրաստում, Ա. Գիգոյանի ներկայացմամբ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ տեղում արտադրվող հումքը՝ կաթը, բավարար քանակի է: 

«Կաթի փոշու առկայություն կարելի է նկատել այն ժամանակ, երբ արտադրվող կաթի քանակն է նվազում, բայց այսօրվա դրությամբ այդ տատանումներն այնքան փոքր ծավալների են հասնում, որ ընդհանուր առմամբ չեն կարող ազդել որակի վրա: Ներկայում մենք պանրի արտադրության գծով առաջատար դիրքերում ենք և եթե կարողանանք կաթի որակի հարցերն էլ լուծել, ապա տարածաշրջանի երկրների մեջ միանշանակ առաջին տեղում կհայտնվենք: Հայաստանի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս, որ պանրապիտանի որակի կաթ ստանանք: Այլ հարց է, որ տեխնիկական պատճառներով չենք կարողանում որակյալ կաթը պանրի վերամշակման արտադրամասեր հասցնել»,– ասա Ա. Գիգոյանը:

Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԻրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Ամենադիտված