Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներ ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն


Սոցիալական ցանցերի, իրական կյանքի, «Սանտա Բարբարայի» և գաղափարական պայքարի կապը

Հասարակություն

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցություններն ու դաշինքները ներկայացրեցին իրենց ցուցակները: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ցուցակների հրապարակման փաստին մեծ նշանակություն չի տալիս:

«Ցուցակների հրապարակումը դեռ ոչինչ չի տա, որովհետև մարդիկ ոչ թե ցուցակներն են ընտրում, այլ այն քաղաքական բովանդակությունը, որը քարոզարշավի ժամանակ պետք է ներկայացնեն կուսակցությունները կամ մինչ այդ կարտահայտեն մեսիջների ձևով: Կարևորն այն չէ, թե ով է ընդգրկված ցուցակում: Կարևորն այն է, թե ի՞նչ են ասելու, և այն, թե ցուցակներում ընդգրկված թեկնածուներն ի վիճակի՞ են իրականացնելու իրենց քաղաքական բովանդակությունը, թե՞ ոչ: Կուսակցությունների կողմից առաջնայինն այն Հայաստանի տեսլականի ներկայացումն է, որն իրենք ցանկանում են կառուցել: Դեռ այդ տեսլականը ներկայացված չէ: Այդ պատճառով չենք կարող գնահատել առաջադրվածներին, որովհետև գնահատման չափորոշիչներ չունենք: Այս պահին ընդամենը կարող ենք ասել, որ ցուցակները ձևավորվել են ոչ թե քաղաքական, այլ զուտ անձնական սկզբունքներով, ինչպիսին, օրինակ, կուսակցության ղեկավարության մոտ վստահություն ունենալն է, ակտիվությունը և այլն»,–PressMedia.am-ի հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևորվեց ցուցակների հրապարակումը:

«Շատ մեծ տեղ տրվեց, քանի որ ցուցակների հրապարակումն իր մեջ ինտրիգային ինչ–որ իմաստ ունի: Եվ շատերը ոչ թե ուշադրություն են դարձնում ընտրարշավին, այլ հենց այդ ինտրիգն են փնտրում: Մարդկանց հետաքրքիր են աձնական հարցերը, օրինակ՝ ինչու է այս կամ այն անձը ցուցակի ոչ թե 10, այլ 5–րդ տեղում: Հոգեբանությունը հասկանալի է. մարդկանց անձնական հարցերը քննարկման առարկա դարձնել, քաղաքականությանը վերաբերվել որպես «Սանտա Բարբարա» սերիալի: Սա այնպես ասաց, նա՝ այնպես, և այլն: Իրականում սա չէ ընտրական գործընթացի իմաստը, այն բոլորովին այլ է՝ գաղափարաքաղաքական ընտրությունն է, բայց ճիշտ գաղափարաքաղաքական ընտրությունը: Իսկ քանի որ դա չկա, առաջին պլան է մղվում ինտրիգային պահը. ցուցակում այդ մարդիկ կան, տեսնես՝ սա ինչ է նշանակում, ցուցակում չկան՝ դա ի՞նչ է նշանակում: Զուտ անձնական հարցեր են քննարկում, ինչը մեկ շաբաթ հետո ամբողջովին մոռացվելու է: Եթե դրսում քաղաքացիներից հարցնեք, ապա համոզված եմ, որ նրանցից և ոչ ոքի այդ ցուցակների պահը բացարձակ չի հետաքրքրի»,–նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս դեպքում էլ գործ ունենք սոցիալական ցանցերի ու իրական կյանքի ահռելի տարբերության հետ, ըստ որի՝ սոցիալական ցանցերը երբեք չեն արտացոլում իրական կյանքը:

Նրա խոսքով՝ այն թեզը, ըստ որի՝ գործող Ընտրական օրենսգիրքը չի խրախուսում գաղափարական պայքարը, իրականությանը չի համապատասխանում. «ԸՕ–ն չէ, որ պետք է խրախուսի կամ չխրախուսի գաղափարական պայքարը: Գաղափարական պայքար կարող է լինել, եթե կուսակցություններն իրենք իրականացնեն այդ պայքարը: Եթե գաղափարական ընտրարշավի փոխարեն կրկին բարձրացնեն աղբահանության խնդիրները, այսինքն՝ բարձրացնեն իրենց կարծիքով կարևոր հարցեր, գաղափարական պայքարի ականատես չենք լինի: Մեծ հաշվով՝ պայքարը կլինի՞ գաղափարական, թե՞ ոչ, կախված է քաղաքական ուժը ներկայացնող թեկնածուներից և իրենց քարոզարշավից»:

Ինչ վերաբերում է այն բոլոր ուժերին, որոնք որոշում կայացրեցին չմասնակցել ընտրություններին, Արմեն Բադալ յանն ընդգծեց, որ պատճառաբանությունները տարբեր էին, բայց իրականում մեկ պատճառ կար:

«Իրականում այդ ուժերն այլևս մրցունակ չէին: Նրանք չկարողացան այս ընթացքում վերաիմիջավորել իրենց կուսակցությունները և նոր բովանդակություն առաջարկել ստեղծված քաղաքական իրավիճակում: Եվ, բնականաբար, շատերի համար ցանկալի գործընթաց չէ նման պայմաններում մասնակցել ընտրությանը, ստանալ 0–ին մոտ ձայներ, և գրանցել իրենց քաղաքական վախճանը:

Ապրիլ–մայիս ամիսներին էլեկտորատի գիտակցության մեջ տեղի ունեցած հեղափոխությունը կուսակցությունների առումով նոր մոտեցումներ և նոր բովանդակություն էր պահանջում: «Ռեժիմի դեմ պայքարող», «ռեժիմը արդեն վախեցել է» կամ Մարտի 1–ի գործը բացահայտելու լոզունգներով ընտրությունների գնալն արդեն չաշխատող է: Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնցից մի քանիսը ավագանու ընտրություններին ջախջախիչ պարտություն կրեց, ամենայն հավանականությամբ, չկարողացավ բանակցել եղած կամ արդեն ստեղծված ուժերի հետ: Այդ պատճառով էլ տարբեր առիթներ բերելով՝ ուղղակի հրաժարվեցին մասնակցել: Այդուհանդերձ, նրանց մի մասը դեռ ամբողջովին կորած չէ»,–ընդգծեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ այդ ուժերից մի քանիսը, վերախմբագրելով և նոր բովանդակություն տալով իրենց գործունեությունը, կարող են վերադառնալ քաղաքական գործընթացներ:

Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԻրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Ամենադիտված