Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Զորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին


Աղվան Պողոսյան. «Նոր ԱԺ–ն երկար չի գոյատևի՝ կարճ կյանք է ունենալու»

Հեղափոխությունից հետո հնչած խոստումները յոթ ամիս անց գործնական լուծումներ դեռ չեն ստացել: Նման դիրքորոշում ունի «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը, որն առանձնացնում է նաև խնդիրներ՝ կապված առաջիկա ԱԺ արտահերթ ընտրությունների հետ: 

«Այս պահին ունենք մի վիճակ, երբ հնչել են խոստումներ, բայց քաղաքացու կյանքում որևէ ռեալ փոփոխություն չի եղել: Առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրություններն են, հայտարարվել էր, որ պետք է Ընտրական, ինչպես նաև Կուսակցությունների մասին օրենքներում փոփոխություններ լինեն, հավասար պայմաններ լինեն, խոսվել էր նաև վարչական ռեսուրսի օգտագործումը բացառելու մասին: Գլխավոր խնդիրն այն էր, որ մենք ունենայինք նորմալ քաղաքական դաշտ: Իսկ ի՞նչ ունենք այսօր. Սերժ Սարգսյանի հագով «կարած» Սահմանադրությունը, ռեյտինգային համակարգը այս պահին հագել է գործող իշխանությունը: Ստացվում է, որ առանց որևէ բան փոխելու և նույն մեթոդներով ենք գնում ընտրությունների: Ի՞նչ տարբերություն 2017 թվականի ու ներկայիս ընտրությունների միջև: Եթե քաղաքացուն ծրագրային, գաղափարական առաջարկներ չենք ներկայացնում, ապա գլխավոր հարցերից և ոչ մեկը չի լուծվել: Էլ չասեմ արտաքին քաղաքականության ձախողումների, ինչպես նաև սոցիալական, տնտեսական վատ վիճակի մասին: Թեև խոստումներ եղել են, բայց գործնականում որևէ բան չի փոխվել: Այսինքն՝ մեր ընտրությունն այս պահին կանգնած է վատի ու ավելի վատի միջև: Ո՞րն են ընտրում մեր քաղաքացիները»,–PressMedia.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության ղեկավարը:

Նրա խոսքով, բավարար չէ միայն այն, որ քաղաքացին վերջապես իր ազատ ընտրությունն է կատարելու, և ընտրակաշառքի գործոնն ու շատ արատավոր բարքեր գրեթե հավասարեցվել են զրոյի: 

«Խոսվում է, թե ընտրակաշառքը բացառված է և այլն, և այլն: Իսկ ի՞նչ է ենթադրում ռեյտինգայինը: Վստա՞հ եք, որ վարչական ռեսուրսի օգտագործում չի լինելու: Ես Գեղարքունիքի մարզից ահազանգեր ունեմ, որ մարդկանց վախեցնում են. դպրոցի տնօրեններին, գյուղապետներին ասում, որ եթե մեր օգտին չաշխատեք՝ ձեր դեմ ինչ–ինչ չարաշահումների հիման վրա քրգործեր կհարուցվեն: Իհարկե, ի տարբերություն 2017թ. ընտրությունների, ընտրակաշառք գրեթե չի լինելու, բայց դա չի նշանակում, որ ժողովրդավարական ընտրություն ենք ունենալու: Ժողովրդավարական ընտրություններ կլինեն, երբ հստակ ծրագիր, տեսլական լինի առաջիկա գոնե 5 տարվա վերաբերյալ, բայց այս պահին մարդիկ 100–150 հոգանոց ցուցակ գրելու խնդիր ունեն»,–նշեց նա:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հասարակությունն ընտրելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ցուցակը, այլ ընտրելու է հենց Ն. Փաշինյանին. «Հասարակությունը չի ճանաչում «Իմ քայլը» դաշինքի համարներին, ընկալելի է միայն Նիկոլ Փաշինյանի գործոնը: Ստացվում է՝ ընտրում ենք անձի, այսինքն՝ անձի իշխանությունը... Ավելի քան 7 ամիս առաջ էլ էր նույնը... Սերժ Սարգսյանին էլ էին անփոխարինելի համարում, տեսանք՝ վերջն ինչ եղավ: Նույն ճակատագիրը սպասվում է Նիկոլ Փաշինյանին»:

Ա. Պողոսյանն ընդգծեց՝ չի դասվում գործող իշխանությանը քննադատող այն անձանց շարքերին, որոնք 6, 7 կամ 1 տարվա ընթացքում ռեալ փոփոխություններ էին ուզում. «Այն, որ գործող իշխանությունը վատ ժառանգություն է ստացել՝ փաստ է: Բայց կան առանցքային մի քանի հարցեր, որոնք պետք է լուծվեին, որ վաղվա տեսլականն ընկալելի լիներ: Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկում ենք ինչ–որ շոուների մակարդակում: Մարդկանց բռնել՝ բաց թողնել, բռնել՝ բաց թողնել... Այսինքն՝ ցուցադրական շոուներ, որ էյֆորիկ զանգվածին կարողանան տաք վիճակում պահել: Բայց մարդկանց ասֆալտին փռելով՝ կոռուպցիա չեն բացահայտում: Կոռուպցիայի բացահայտումն այդպես չի սկսվում»:

Աղվան Պողոսյանը շեշտեց, որ այս պահին քաղաքական դաշտ գրեթե չունենք: «Այս պահին իրավիճակ թելադրողը մթնոլորտն է: Վստահ եմ, որ դեկտեմբերի 9–ին գործող իշխանությունը հաղթանակ է տանելու, բայց դա չի լինելու ծրագրային հաղթանակ: Լինելու է նույն՝ «սևի» ու «սպիտակի» ընտրություն: Այսինքն՝ գործելու է Երևանի ավագանու ընտրությունների տրամաբանությունը, ըստ որի՝ սրանք սև են, սրանք՝ սպիտակ, սևերին պետք է մերժենք, որ ռևանշի հնարավորություն չլինի: Քաղաքական համակարգը կազուսի մեջ է: Դեկտեմբերի 9–ից հետո բացը պետք է լրացվի, բայց ես չեմ տեսնում, որ խորհրդարան անցնող որևիցե ընդդիմադիր ուժ, եթե, իհարկե, այդպիսին կա, կկարողանա այդ բացը լրացնել: Այդ բացը կլրացվի խորհրդարանից դուրս: Կլինի նոր մոտեցում, կլինեն նոր առաջարկներ, որովհետև առաջիկայում ձևավորվելիք խորհրդարանը չի կարողանալու մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալ»,–ասաց նա:

Դիտարկմանը, թե ձևավորվելիք ԱԺ–ի՝ անցումային լինելու հնարավորությունը դուք ևս չեք բացառում, Աղվան Պողոսյանը նախ շեշտեց, որ նման կանխատեսում ինքն արել է նաև 2017թ. ԱԺ–ի վերաբերյալ: 

«Նախ՝ չկան կուսակցություններ, որոնք հստակ տեսակետներ են արտահայտում Արցախի հարցով, տնտեսության մասով: Տարածաշրջանում մեր դերի ու դիրքի մասին ևս հստակ տեսակետ չկա: Նոր ԱԺ–ն երկար գոյատևման ենթակա չէ: Ի վերջո, հանդիպելու է խնդրի և մի տեղից «պայթելու» է: Կարճ կյանք է ունենալու, որովհետև ստեղծել ենք նաև մի իրավիճակ, ըստ որի՝ կգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան 100 հազար մարդ հանել փողոց ու նոր ընտրություն պահանջել, որովհետև գործող իշխանությունը մեն-մենակ է մնալու խնդիրների առաջ: Իրենք չունեն տեսլական… Ես չգիտեմ՝ ուր է գնում իմ երկիրը...»,–ասաց նա: 

Աղվան Պողոսյանն ընդգծեց, որ նորանկախ պատմության մեջ ունենալու ենք ամենաապաքաղաքական ընտրություններն ու ամենաապաքաղաքական խորհրդարանը:

Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված