ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան «Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)


Այդ այգիները 15 տարի առաջ չկային. Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչը հակադարձում է Դավիթ Սանասարյանին

Հասարակություն

Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը  նախօրեին հայտարարել է, թե Արտաշատի ՋՕԸ-ի մասին առաջիկա հինգշաբթի օրը, հավանաբար, տեղեկություն կհրապարակվի, իսկ այս պահին դեռ  ստուգումները շարունակվում են:

«Դուք գիտեք, գործը հարուցվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և եղբոր ընտանիքին պատկանող այգիների հետ կապված: Ապօրինի օգտվում էին ջրից, ըստ տվյալների՝ շուրջ 15 տարի է դա տեղի ունեցել: Քննությունը շարունակվում է, այդ մասին իրավապահները կտեղեկացնեն: Այլ չարաշահումներ ու յուրացումներ կան Արտաշատի ՋԸՕ-ում, ինչի մասին հավանաբար հինգշաբթի օրը կխոսենք»,- հայտարարել է Դավիթ Սանասարյանը և հավելել, որ մոտավոր գնահատականներով խոսքը տարեկան մոտ  10 մլն դրամի վնասի մասին է, որը գնահատվում է պետությանը հասցված առանձնապես խոշոր չափերի վնաս: Սանասարյանի կարծիքով՝ իրականում սակայն ավելի մեծ ծավալի չարաշահումներ կան, և գործը կհասնի անգամ  նախորդ 14 տարիների ջրային կոմիտեների ղեկավարներին:

Լրագրողները նաև հետաքրքրվել են՝  Հովիկ Աբրահամյանի իմացությամբ կամ մասնակցությա՞մբ են եղել այդ խախտումները: Ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանն ասել է, թե  նա խոշոր տնտեսավարող է եղել, վարչապետ, ԱԺ նախագահ: «Եթե 15 տարի հետ գնանք և տեսնենք, թե ինչ պաշտոններ է ունեցել, եթե չի իմացել, շատ ավելի վատ»,- հայատրարել էր Սանասարյանը:

Փաստացի պետական վերահսկողական ծառայության ղեկավարը նախկին վարչապետին և ԱԺ նախագահին մեղադրում է ջրագողության մեջ՝ ոչ ավել ոչ պակաս տարեկան 10 մլն դրամի չափով: Մենք այս առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ընկերությունից:  «Արտաշատ Վինկոն» ընկերության գլխավոր գյուղատնտես Վիրաբ Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդրո առարկա այգիների մակերեսը մոտ 15,5 հա է: Դրանից 12 հա այգին տնկվել է 9 տարի առաջ, իսկ 3,5 հա՝ 5 տարի առաջ. «Այսինքն՝ այդ այգիները ընդամենը 9 տարի առաջ են հիմնվել, ինչպես կարող էր 15 տարվա ոռուգման ջրի խնդիր լինել, երբ այդ այգիները 15 տարի առաջ գոյություն չեն ունեցել»,- զարմացած հարցնում է գտյուղատնտեսը՝ արձագանքելով Դավիթ Սանասարյանին: Վիրաբ Գալստյանի խոսքով՝ իրենք այգու տարածքում ունեն ջրհոր, որտեղից էլ ջրում էն այգին. «Եթե ջրհորի ջուրը չի բավականացնում, մենք դիմում ենք Արտաշատի ՋՕԸ-ին, համապատասխան կանխավճար կատարում և նոր միայն ստանում ոռոգման ջուր»,- տեղեկացրեց  «Արտաշատ Վինկոն» ընկերության ներկայացուցիչը՝ հավելով, որ պատրաստ են հրապարակել բոլոր փաստաթղթերը, որոնք կփաստեն, որ իրենք ոռոգման ջուրը ձեռք են բերել միանգամյան օրինական ճանապարհով: Թե ինչու է Դավիթ Սանասարյանը թիրախավորված առաջ տանում ոռոգման ջրի այս պատմությունը, գյուղատնտեսը դժվարացավ պարզաբանել:

Մեր կողմից հավելենք, որ եթե հարուցվել է  գործ և ընթանում է նախաքննություն, ապա պետք է սպասել նախաքննության ավարտին:  Պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից «եթե»-ով և «հավանաբար»-ով գնահտականներ հնչեցնելը անմեղության կանխավարկածի խախտում է, նախընտրական շրջանում քաղաքական դիվիդենտներ շահելու  անհաջող փորձ:

Կարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները Վառելիքի իրավիճակը Ղրիմում և Սևաստոպոլում Պենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանԿոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավnրներ Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԳերմանիան որևէ գործնական քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու համար․ հայտարարություններ Մոսկվայից Անհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ ԱդամյանՄենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորություն. Թրամփ Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը Ավետիք Չալաբյան անձի մասշտաբի և ներուժի, սև մետալուրգիայի զարգացման, Չինաստանի հետ աշխատանքի փորձի մասին. Արմեն ՄանվելյանՀայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան Հենրիի սրտի վիրահատությունն անցել է բարեհաջող
Ամենադիտված