67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելուն 44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին


Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Միջազգային

Նոյեմբերի 19-ին Մինսկում կայացան Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները: Երկու նախագահներն էլ բարձր են գնահատել երկրների միջեւ առկա համագործակցությունը եւ անձնական հարաբերությունները: Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերությունները երկուստեք որակվել են որպես ռազմավարական գործընկերային: Ալիեւ-Լուկաշենկո առանձնազրույցը տեւել է շուրջ երկու ժամ, դրան հետեւել են բանակցություններ ընդլայնված կազմով: Բանակցությունների ընթացքում հիմնական շեշտը դրվել է առեւտրատնտեսական եւ լոգիստիկ համագործակցության վրա:

Ընդհանրապես, հանդիպումն անցել է բավական ջերմ մթնոլորտում: Կողմերը բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել միմյանց հասցեին: Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսում Ադրբեջանն ընկալում են որպես շատ բարեկամական, եղբայրական երկիր, որի հետ ամենատարբեր մակարդակներում հաստատվել են լավ հարաբերություններ։ Ալիեւն իր հերթին նշել է, որ ադրբեջանական հասարակության մոտ միշտ դրական զգացմունքներ են առաջանում Բելառուսի հետ հարաբերությունների մասին խոսելիս:

«Ադրբեջանում Բելառուսը դիտարկում են որպես եղբայրական երկիր եւ ամենամոտ գործընկերներից մեկը ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ դրան նպաստում են նաեւ երկու երկրների միջանձնային հարաբերությունները:

Ալիեւը նշել է նաեւ, որ Ադրբեջանն ու Բելառուսը միմյանց սատարում են «բոլոր միջազգային կառույցներում»: Այս ակնարկը վերաբերվում էր նաեւ ՀԱՊԿ-ին, որտեղ Բելառուսը պարբերաբար հակահայկական քայլերի փորձեր է կատարում՝ այդպիսով սատարելով Ադրբեջանին:

Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն, որի մեջ արձանագրել են «անցումը համագործակցության եւ բարեկամության նոր մակարդակին»: Համատեղ հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ Արցախյան հարցին. «Հիմք ընդունելով ԵԱՀԿ շրջանակներում շարունակվող ջանքերը, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի գործունեությունը, ընդգծում են այդ ուղղությամբ հետագա քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը»:

Հայտարարությունում նախագահները նաեւ ընդգծել են հակամարտության՝ սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության վրա հիմնված խաղաղ կարգավորման կարեւորությունը: Բելառուսի այդ դիրքորոշման համար Ալիեւը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ «իր եւ ադրբեջանցի ժողովրդի անունից»:

Հայտարարությունը գործնական առումով անիմաստ է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից բացի ոչ ոք մանդատ չունի այս խնդրով զբաղվելու: Այն, խոշոր հաշվով, նաեւ անբովանդակային է՝ ելնելով նրանից, որ դրանում նշված չի Հելսինկյան եզրափակիչ ակտի կարեւորագույն դրույթներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Այդուհանդերձ, հայտարարության առկայության փաստը եւ «հակամարտության խաղաղ կարգավորման» կարեւորումը ողջունելի կլինեին, եթե կողմերը ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի գործարքի մասին համաձայնություն չկնքեին: Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ հուշագիր է ստորագրվել, որն, ըստ Ալիեւի, «ամենակարճ ժամանակահատվածում կվերափոխվի Բելառուսից ռազմական տեխնիկա ձեռք բերելու պայմանագրի»: Նրա խոսքով՝ Ադրբեջանը գոհ է բելառուսական ռազմական տեխնիկայի որակից եւ արդյունավետությունից:

Իրենց հրապարակային ելույթներում եւ ստորագրված փաստաթղթերում Լուկաշենկոն եւ Ալիեւը չեն անդրադարձել ՀԱՊԿ-ին, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ զարգացող սկանդալը քննարկման առարկա չի եղել նրանց առանձնազրույցի ընթացքում: Իսկ այդ սկանդալի ֆոնին ռազմական հուշագրի ստորագրումը լուրջ ազդակ է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի համար:

Ռուսաստանը ապրիլյան պատերազմից եւ թավշյա հեղափոխությունից հետո գործնականում զրկվել է Ադրբեջանին անհետեւանք զենք վաճառելու հնարավորությունից: Այժմ նման գործարքը հզոր բողոքի ալիք կբարձրացներ հայ հասարակության շրջանում, ինչը Ռուսաստանին ամենեւին պետք չէ: Բելառուսը, թերեւս, կփորձի հետագայում եւս օգտվել այդ իրավիճակից՝ ձգտելով լրացնել Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերումների ոլորտում Ռուսաստանի թողած բացը:

ՀԱՊԿ-ի տեսանկյունից խնդիրն ավելի խորն է: ՀԱՊԿ անդամ պետության կողմից նոմինալ դաշնակցի հակառակորդին զենքի մատակարարումն, ամենայն հավանականությամբ, ավելի կխորացնի ճգնաժամը կառույցի ներսում եւ կարող է ընդհանրապես հարցականի տակ դնել ռազմաքաղաքական միավորման տրամաբանությունը: Բելառուսն այս քայլով, ըստ էության, անիմաստ է դարձնում ՀԱՊԿ-ի գործոնը: Ամեն դեպքում ժամանակ դեռեւս կա, եւ այս հարցերը կարող են բարձրաձայնվել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում:

Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելուն44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանՍտամբուլում հայ տղամարդ է uպանվել «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»
Ամենադիտված