ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան «Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)


Միսը լվանալ չի կարելի. մի քանի խորհուրդ՝ մասնագետից

Հասարակություն

Պարզվում է, որ մսեղենը եփելուց առաջ չի կարելի լվանալ: Իսկ անվտանգ մսի տեսակներ գնելուց առաջ պետք է որոշակի գիտելիքի տիրապետել, որպեսզի հնարավոր լինի տարբերել, թե շուկայում կամ խանութի համապատասխան տաղավարում վաճառվող միսն ինչ որակի է: Իրականում միսը` որպես սպանդային միջոցով կենդանիներից ստացված մթերք, կարող է իրացվել երեք տարբերակով: Թարմ, երբ մկանների խորքում ոչ պակաս 35օ C ջերմաստիճան է, պաղեցված, երբ մկանների խորքում ոչ պակաս 12օ C ջերմաստիճան է և սառեցված, երբ մկանների խորքում 0–ից – 4օ C է: Դրանից բացի կա նաև սառնարանային պայմաններում պահվող մսամթերք, երբ մկանների խորքում – 8օ C–ից ցածր ջերմություն է: Պահպանման ջերմաստիճանային պայմաններից ելնելով՝ մսի պիտանելիության ժամկետները չեն կարող նույնը լինել: Եվ եթե, օրինակ, թարմ մսի պիտանելիության ժամկետը 24 ժամ է, ապա խորը սառեցվածինը կարող է ամիսներ լինել: ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը PressMedia.am-ի հետ զրույցում նշեց, որ ողջ աշխարհում միս արտադրողը կենդանուն սպանդի ենթարկելուց հետո պետք է դրա նպատակային օգտագործման մասին տեղեկացնի: Եվ, ի սկզբանե, պարտավոր է դրան համապատասխան եղանակով առանց ջերմային ռեժիմի խախտման այն իրացնել:

«Պաղեցված միսը ոչ թե սառցախցիկում պահվող միսն է, այլ սառնարան դրվածը, որտեղ ջերմաստիճանը 0օ C–ից բարձր է: Եվ եթե տնտեսվարողը կենդանու մորթը սպանդանոցում իրականացնելուց հետո ջերմային ռեժիմը պահպանելով՝ մեքենայով այն տեսափոխում է իրացման կետ և շարունակում է պահպանել նույն ջերմային ռեժիմի պայմաններում, ապա 0օ C –ի պայմաններում պահվող մսի պիտանելիության ժամկետը մինչև 5 օր է, 0–ից մինչև 6օ C–ի պայմաններում մինչև 3 օր է, իսկ 8օ C–ի պայմաններում՝ 2 օր»,– ասաց Դ. Պիպոյանը:

Տնային պայմաններում սառցախցիկում պահվող միսը կարելի է ավելի երկար պահել: Եթե խոսքը սառեցված կամ թարմ մսից պատրաստած սննդի որակին է վերաբերում, ապա ինչ խոսք, այդ երկու տարբեր ջերմային ռեժիմների պայմաններում պահված մսից պատրաստված սննդամթերքների միջև տարբերություն կա: Խնդիրն այն է, որ սառեցված միսը հալեցնելու ընթացքում սառույցի հետ դուրս է գալիս նաև արնաջուր, ինչը մի շարք կարևոր և օգտակար նյութեր է պարունակում: 

Սառեցված և թարմ մսերն իրարից տարբերելու համար Դ. Պիպոյանը խորհուրդ է տալիս այն ստուգել թարմության փոսիկ առաջացնելու միջոցով: Եթե փոսիկն արագ վերանում է, ապա դա նշանակում է, որ միսը սառեցված չի եղել: 

«Բնական է, որ թարմ միսն իր օգտակարությամբ չի կարող համեմատվել սառեցված մսի հետ: Ինչ վերաբերում է, թե միսը եփելուց առաջ պե՞տք է լվանալ, թե՝ ոչ, ասեմ, որ միսը չի կարելի լվանալ, հատկապես՝ սառնարան դնելուց առաջ: Միսը համարվում է չլվացվող մթերք: Իրականում ինչ ձևով, որ միսը ձեռք է բերվել, նույն ձևով էլ պետք է տեղակայել սառցախցիկի մեջ: Օգտագործելուց առաջ սառցախցիկից հետո պետք է տեղափոխել սառնարանային ռեժիմ, որոշ ժամանակից հետո նոր պետք է այն դուրս բերել սառնարանից և օգտագործել: Միսը եփելուց առաջ պետք չէ հոսող ջրով լվանալ: Կարելի է նաև առաջին անգամ ջուրը եռալուց հետո մսաջուրը թափել, նոր ջուր լցնել ու շարունակել եփելու պրոցեսը»,– ասաց Դ. Պիպոյանը:

Ջուրը եռալուց հետո թափելու ժամանակ մսի մեջ առկա վնասակար նյութերը հեռացվում են և թունավոր նյութերի կոնցենտրացիան թեև չի զրոյացվում, սակայն էականորեն նվազեցվում է: Ինչ վերաբերում է հավի մսին, ապա եփելուց առաջ այն նույնպես չի կարելի լվանալ:

«Հավի արտաքին մակերևույթի վրա կարող են սալմոնելա խմբի միկրոօրգանիզմներ լինել: Եվ երբ ծորակի տակ, հոսող ջրով հավը լվանում ենք, ապա արտաքին շերտի սալմոնելաներն աղտոտում են խոհանոցի մակերեսները՝ լվացարանը, խոհանոցային տախտակները և այլ հատվածներ: Հետագայում, երբ, օրինակ, նույն խոհանոցային տախտակներն օգտագործվում են ջերմամշակման չենթարկվող սննդամթերք կտրատելու համար, այդ դեպքում կարող են սամոնելայի միկրոօրգանիզմները աղցանի միջոցով ներթափանցել մարդու օրգանիզմ: Ուստի հավը ջերմային մշակման ենթարկելուց առաջ նույնպես պետք չէ լվանալ»,– ասաց Դ. Պիպոյանը:

Կարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները Վառելիքի իրավիճակը Ղրիմում և Սևաստոպոլում Պենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանԿոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավnրներ Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԳերմանիան որևէ գործնական քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու համար․ հայտարարություններ Մոսկվայից Անհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ ԱդամյանՄենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորություն. Թրամփ Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը Ավետիք Չալաբյան անձի մասշտաբի և ներուժի, սև մետալուրգիայի զարգացման, Չինաստանի հետ աշխատանքի փորձի մասին. Արմեն ՄանվելյանՀայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան Հենրիի սրտի վիրահատությունն անցել է բարեհաջող
Ամենադիտված