Պետք չի մի կողմին սրբացնել, մյուսին էլ սևացնել, այստեղ երկու կողմն էլ անզուսպ են եղել
Ուշադրության կենտրոնումՀասմիկ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբվանից ապտակը դարձավ ծեծ ու ջարդ,մարմնական վնասվածք ստանալու պատճառ:Ապտակի ֆունկցիան սթափեցումն է,դիմացինին ադեկվատ վիճակի բերելն է,պետք չի մոծակից փիղ սարքել ու ազգովի ալեկոծվել,իրար անվանարկել:
Չեք զգում,որ ամեն մի արարք չափազանցնելու,ամեն ինչում մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ քաղաքացիներին կոռեկտության սահմաններից հանելու,տարրական բարեկրթության կանոնները խախտելու միտում կա այս ամենում:
Ինչ ցույցերը սկսվել են,պարբերաբար նման մանր-մունր դրվագներով փորձում են սրել իրավիճակը:Էլ չեմ ասում սադրիչ միջոցների կիրառման մասին,որով ոստիկաններին փորձում են հունից հանել ու բանը ծեծկռտուքի,ավելի վատ՝ արյունահեղության հասցնել:Եթե մարդը հայհոյանք է տալիս,պիտի հասկանա,որ դրան համարժեք պատասխան կստանա,եթե այդքանը չի գիտակցում,ուրեմն շատ ավելի կարևոր հարցեր ի զորու չի հասկանալ,բայց եթե գիտակցելով է դա անում՝նշանակում է հենց սադրանքի է միտումնավոր տանում:
Պետք չի մի կողմին սրբացնել,մյուսին էլ սևացնել,այստեղ երկու կողմն էլ անզուսպ են եղել:Բայց առավել քան անհասկանալի է էս փոքր միջադեպը դարձնել հայոց ողբերգության թեմա: