Ինձ մոտ տպավորություն է, որ որքան հեռու են մարդիկ կենտրոնից, այնքան ավելի զուսպ ու «հավասարակշիռ» են
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինձ մոտ տպավորություն է, որ որքան հեռու են մարդիկ կենտրոնից, այնքան ավելի զուսպ ու «հավասարակշիռ» են նրանք, այնքան ավելի քիչ են բողոքում կյանքից ու ավելի շատ են սիրում երկիրը, քան մենք, որ հաստատ ավելի շատ ենք օգտվում այս երկրից։
Այսօր Տավուշի մարզում ես չտեսա Երևանում ու մյուս խոշոր քաղաքներում տիրապետող դարձած գաղջն ու «երկիրը երկիր չէ» արտահայտությունը։ Հետաքրքիր է, ինչո՞ւ է այդպես։