Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն


Բոլոնյան համակարգ. երբ շտեմարանից ոչ մի թերթիկ չի պակասում. Orer.am

Հասարակություն

Երևանում մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին ներկա է 20 երկրի նախարար:

2005թ-ին Հայաստանը միացավ Բոլոնյայի կրթական գործընթացին: Այո, դա այն ժամանակներն էին, երբ մենք հինգերորդ դասարանից միանգամից տեղափոխվեցինք յոթերորդ դասարան:

«Լինել Բոլոնյական համակարգում նշանակում է լինել ավելի խելացի, քան վեցերորդ դասարանցին» կամ «Բոլոնյան համակարգ նշանակում է վերջին զանգն ու բանակի քեֆը մի ծախսով նշել»…
Տարբերակները շատ են, և փաստաթղթային սահմանումներ էլ կան, բայց եկեք դրանցից ավելի շոշափելի փաստերով փորձենք հասկանալ` ինչ ընտրեցինք:

2007-ին, երբ Բոլոնյան սկսեց «իր գործն անել», հայաստանյան գրեթե բոլոր հեռուստաընկերությունները լավ փող աշխատեցին. բանավեճային հաղորդումները գոնե մեկ անգամ անդրադարձան տասներկուամյա կրթությանը (կհիշեք): Պաշտպանող կողմերի համար առաջին փաստարկն այն էր, որ դիմորդն այլևս ստիպված չի լինելու դիմել կրկնուսույցի և ավելորդ գումար վճարել բուհ ընդունվելու համար:

Այսօր 2015-ի մայիսն է: Տասնյոթամյա Մարիամն ասում է, որ դպրոցից հետո տուն չի հասցնում մտնել: Մի հոթդոգ կուտի, որ պարապմունքից չուշանա:

-Դե հիմա ավելի լարված եմ պարապում. քննություններին բան չի մնացել:

Մարիամի մայրն այդ առիթով շատ անհանգիստ է, բայց երևի ավելի անհանգիստ կլիներ, եթե իրենց հարևան Զառայի աղջիկը ավելի ծանր պայուսակով վերադառնար, քան իր Մարիամը (հայերիս մոտ սա պատվի հարց է): Սխալ չհասկանաք, Մարիամը դպրոցում շատ լավ է սովորել, անգամ վերջին զանգի հաղորդավարն ինքն է լինելու, բայց դպրոցում հո դասախոսի պես չե՞ն սովորեցնի: Այ օրինակ՝ մաթեմատիկան.

Շտեմարանում գրված է.

Գտնել ութի բազմապատիկ ամենամեծ երկնիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը:

ա) 80 բ) 78 գ) 90 դ)88

Հարց. Ո՞ր դեպքում դիմորդը կկարողանա ավելի ճիշտ ընտրել ա) տարբերակը` կրկնուսույցի օգնությա՞մբ, թե՞ առանց նրա: Իհարկե օգնությամբ: Ախր կրկնուսույցը շտեմարանի հետևից պատռում է պատասխանների թերթիկը:

(Բոլոնյան համակարգը` երբ շտեմարանից ոչ մի թերթիկ չի պակասում):

Մարիամը միանշանակ կընդունվի, և եկեք հաջողություն մաղթենք նրան, չէ՞ որ ժամանակին մենք էլ դրա կարիքն ունեինք: Դա այն տարին էր, երբ վարձավճարները թանկացվեցին 30%-ով, իսկ դասախոսների աշխատավարձերը` 5%-ով:

Այդ հինգ տոկոսը չի բարելավել մեր` կոչումով դոցենտ դասախոսներից մեկի ֆինանսական դրությունը, ով ամսական ստանում է մոտ հարյուր հազար դրամ: Այդ գումարը հերիքում է կոմունալ վճարումների և մեծ դստեր ուսման վարձի համար, իսկ բանակում ծառայող տղային այս ամիս դեռ ոչինչ չի ուղարկել: Դրա համար էլ երեկոյան կգան իր մոտ պարապող դիմորդները, Մարիամը վարձը կբերի, և նա կկարողանա տղային ուղարկել համեստ կապոցը:

Բոլոնյան համակարգ. երբ ուսանողը կարող է արդեն կրթական գործընթացը հարմարեցնել իր նախասիրություններին և ժամանակին, ակտիվ կերպով մասնակցել իր կրթական գործընթացի կազմակերպմանը, այսինքն` ներազդել դրա վրա և հարմարեցնել իրեն:

Ամեն բան լավ է ասված, պարզապես Բոլոնիայում հաշվի չեն առել հայ ծնողի պատվախնդրության ու դասախոսի գոյատևման միակ տարբերակի համատեղելիության ուժը, որն անհնար է հաղթահարել, քանի դեռ սովորելու ամենաարդյունավետ ձևը շտեմարանի թերթիկը պատռելն է:

Ոչ մի կրկնուսույց աշակերտին չի փրկի, եթե նա տասը տարի չսովորի, բայց Մարիամը կկարողանա փրկել դասախոսին ու նրա տասնութամյա որդուն, ով վերջերս ստացավ զինվորական համազգեստ…

Արուս Տիգրանյան

Փոքրիկ խմբակի ստերը․ Դավիթ ՂազինյանՏեղի է ունեցել Նարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ․ ներկայացվել է նաև քաղաքական IA բոտըՄեր ծրագրում եղել և շարունակում է մնալ ներառված․ «Նվազագույն կենսաթոշակը դառնալու է 100000 դրամ, իսկ թե ինչպես, կիմանաք, երբ ներկայացնենք մեր ծրագիրը». Նաիրի ՍարգսյանԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը առաջին մեդալը ապահովեց Ստրանջայի մրցաշարումԻնչպիսին է ավտոճանապարհների վիճակն այս պահի դրությամբ․ տեղ-տեղ առկա է մերկասառույցԻնչպիսի եղանակ է սպասվում փետրվարի 26-ից մարտի 3-ըСу-30 СМ կործանիչ ինքնաթիռ է կործանվելԿրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանԳեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել. նախնական վարկածով սպանել ենՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԳեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Թույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերըՆոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՍոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է
Ամենադիտված