Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվում Իսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին


Դավիթ Սահակյանց. «Այսօր տիրող գորշ վիճակն ուղղակի սարսափելի է ինձ համար»

Հասարակություն

Մինչև Հայաստանում կատարվող գործընթացների, վերջին 7 ամիսների վերաբերյալ գնահատական տալը, ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը ավելի վաղ ժամանակահատված է գնում:

«Իմ սպասելիքները չեն արդարացել շատ վաղուց՝ դեռ նախկին իշխանությունների օրոք: Իրավիճակն ավելի դժվարացավ ու վատացավ ներկայիս իշխանության օրոք: Այսինքն՝ խնդիրները գնալով միայն խորանում են: Խնդիրներն ավելի են մեծանում, իսկ լուծումները… Եթե անգամ ցանկություն կա լուծումներ գտնելու, ապա ոչ ոք այսօր ի վիճակի չէ այդ լուծումները գտնել, և այդ բարեփոխումներն իրականացնել: Այնպես որ, առանձնապես ակնկալիքներ չկան և այսօր մտահոգ սպասում եմ, թե ինչ է լինելու ընտրությունների ընթացքում, ինչ արդյունքներ կգրանցվեն և ովքեր կհայտնվեն խորհրդարանում»,-PressMedia.am-ի հետ զրույցում ասաց Դ. Սահակյանցը:

Թեև ռեժիսորը սպասում է ընտրությունների արդյունքներին, բայց այդքան էլ համամիտ չէ այն կարծիքների հետ, թե 7 ամիսը բավարար չէր որոշակի փոփոխություններ արձանագրելու համար: 

«Առհասարակ աշխատող մարդը, որը ստեղծելու, կերտելու ունակություն ունի, այդ պահին ունեցած ինչ-որ հնարավորություններով անպայման դա անում է: Ու այն մարդիկ, որոնք ստեղծելու, կերտելու ունակություն չունեն, բնականաբար, երբեք դա չեն անի: Այն, ինչ արվում է այսօր, ուղղակի հիասթափեցնող է: Ես դեռ չեմ տեսնում դեպի առաջ ուղղված դրական քայլեր, որոնցով պետք է լուծվեն խնդիրները»,-նշեց նա:

Մտահոգությունների շարունակականությունը բացառելու ճանապարհն, ըստ ռեժիսորի, շատ ավելի խորն է: 

«Խնդիրը խորն է, որովհետև այստեղ բացարձակ կապ չունեն այն ուժերը, որոնք կային, որոնք կլինեն, և որոնք այսօր կան, քանի որ նրանք բխում են կոնկրետ մեր մենթալիտետից, մեր թույլտվությամբ և մեր ընկալմամբ են հայտնվում իշխանության: Ժամանակին շատ բաների վրա աչք փակելով՝ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք: Մենք ասելով՝ նկատի ունեմ հասարակությունը, մարդիկ: Մենք թույլ ենք տալիս մեզ այնքան թուլանալ, որ որոշենք ու ասենք՝ մեկ ուրիշը պետք է մեր կյանքը լավացնի: Կտրականապես համաձայն չեմ նշվածի հետ: Երբեք պետք չէ հույս դնել որևէ մեկի վրա, որը կգա ու կյանքը կբարեկարգի: Դա ունենալու համար յուրաքանչյուրս պետք է աշխատենք: Ամեն մեկն իր տեղում պետք է աշխատի, որպեսզի ստեղծվի այն միջավայրը, որից հետո կծնվի այն լիդերը, որը կհամապատասխանի մեր ընդհանուր ընկալումներին: Եթե մենք ապրենք այնպես, ինչպես դարեր ի վեր ենք ապրել, միշտ կունենանք նույն խնդիրները և դրանք երբեք չեն լուծվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ համաձայնելով մինչ այս հնչած այն դիտարկման հետ, ըստ որի՝ խնդիրը ոչ թե զուտ հեղափոխության կամ իշխանափոխության մեջ է, այլ մարդկանց գիտակցության:

«Որովհետև արժեհամակարգ է փոխված, փոխված են նաև սիմվոլները, գաղափարները: Գլոբալիզացիան նոր սերնդի միջոցով մեզ նոր մարտահրավերներ բերեց, և հասարակությունը շատ-շատ բաների պատրաստ է: Եվ արժեզրկվել է այն ամենը, ինչն ունեցել ենք, իսկ ունեցածը չգնահատելն էլ բերում է այն խնդիրներին, որոնք այսօր ունենք»,- ասաց ռեժիսորը: 

Դ. Սահակյանցը իր մտահոգությունը հայտնեց նաև մայիսյան իրադարձություններից հետո առկա մթնոլորտի մասին. «Այն, ինչ կատարվում է համացանցում, անընդունելի է: Կա մի զանգված, որն իրեն թույլ է տալիս ամենավերջին բառերով խոսել այս կամ այն մարդու մասին: Սա ինձ համար անընդունելի է: Ընդհանուր առմամբ այսօր տիրող գորշ վիճակն ուղղակի սարսափելի է ինձ համար»:

Մեր զրուցակիցը ընդգծեց՝ բոլորիս մեջ էլ նստած է և՛ ագրեսիան, և՛ պոզիտիվը:

«Երբ յուրաքանչյուրն իր կողքը հավաքում է 400 մարդ, պետք է պատասխանատվություն կրի այն էմոցիաների համար, որն արթնացնում է այդ մարդկանց մեջ: Եթե դա միայն ագրեսիան է, ատելությունը և հայհոյանք տարածելը, ապա կրկին ոչ մի լավ բան չենք կարող ունենալ: Իհարկե, կրկին գալիս ենք խորքային խնդիրներին, բայց այն, ինչ ունենք այսօր, ուղիղ մեզանից դուրս եկած է: Մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչն այսօր կատարվում է»,-շեշտեց նա:

Նա ընդգծեց, որ իր մտահոգությունների շարքում նաև Արցախն է. «Ես շատ եմ մտածում Արցախի հարցի վերաբերյալ: Այդ նվաճումը, որը մենք ունեցել ենք մեր պատմության մեջ, եզակի է և ամենափայլուն հաղթանակներից մեկն է: Եթե մենք կորցնենք այդ հաղթանակի գաղափարը, մեր վերջի սկիզբը կսկսվի. խոսքը և՛ պետականության, և՛ մենթալիտետի, և՛ գաղափարախոսության մասին է: Դրա համար ես շատ անհանգիստ եմ»:

Հուլիսի 20-ին և 21-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի«Մենք երբեք չենք մոռանա» Հյուսիսային Կորեայի զինվորների «հերոսական գործողությունները». ՊուտինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ինԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ հուլիսի 20-ից 24-ըՀայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողներըԱԱ-2026 Եզրափակիչ․ Իսպանիա-Արգենտինա․ մեկնարկային կազմերՈւկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ ռուսական երեք տանկեր․ ԶելենսկիԱլափարսում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն․ կան զոհեր և վիրավորներՂազախստանը դատապարտել է Սև ծովի ջրատարածքում նավթ տեղափոխող նավերի վրա հարձակումներըԱդրբեջանի ճնշմամբ «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. HaaretzՍպիտակ տունը չգիտի, թե ինչով կավարտվի Իրանի հետ պատերազմըԱդրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելՄեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԿիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքըԵրևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենՎանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Նրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված