Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Զորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ


Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով. Փաշինյան

Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ՝ Արմավիրի և Տավուշի մարզերում, սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով: Այդ մասին Քաջարանի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց, որ Տարածքային և զարգացման նախարարությունն արդեն գրություններ է ուղարկել համայնքներին՝ հորդորելով դիմել դատարաններ և վերադարձնել այդ գույքը:  

«Արմավիրում 475 հեկտար տարածք, Դիլիջանում՝ առողջարան կվերադարձվեն համայնքներին: Մենք քայլ առ քայլ ժողովրդից գողացվածը հետ ենք բերելու»,- նշեց Փաշինյանը: 

Խոսելով երկրի վիճակի մասին՝ Նիկոլ Փաշինյան ասաց, որ Հայաստանն ամեն օրվա հետ փոխվում է, քանի որ ամեն օր փոխվում է նաև ՀՀ քաղաքացու ինքնազգացողությունը: 

«Յոթ ամսվա մեջ ամեն ինչ իդեալական, իհարկե, չի եղել, բայց փոխվել է քաղաքացու կարգավիճակը ՀՀ-ում, փոխվել է իշխանության կարգավիճակը Հայաստանում: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը մենք չենք, իշխանությունը դուք եք, և այս ընտրություններին մեր մեծագույն խնդիրն է՝ հաստատել իշխանափոխությունը ընտրություններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ բացառությամբ 1991 և 1999 թթ. ընտրությունների՝ Հայաստանում տեղի չեն ունեցել ընտրություններ, որի ընթացքում ժողովրդի կամքը հստակ արտահայտվի, և շատ կարևոր է, որ դա լինի այս ընտրություններին: 

«Մենք իշխանություն ենք, ունենք լծակներ՝ սեփականատերերին, գյուղապետերին, տնօրեններին, ոստիկանապետերին ասելու՝ գնացեք, ասեք ժողովրդին մեզ ընտրեն, բայց մեզ ասովի ոչ մի հատիկ ձայն անհրաժեշտ չէ, նա, ով ուզում է մեր և ժողովրդի միջև առկա կապը, վստահությունը մթագնել, պղծել բերովի, ասովի, ցուցակով ձայներով... մեզ հարկավոր չեն, մեզ հարկավոր է ՀՀ ազատ, ինքիշխան, հպարտ քաղաքացու ձայնը, և վարչապետից սկսած՝ քաղաքացուն ոչ ոք չի կարող ասել՝ ում ընտրի, նա կկատարի իր ընտրությունը»,- հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը:

 

 

Անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման խնդրին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր կառավարությունը պաշտպանելու է բոլոր ներդրումները՝ խոշոր թե մանր, մեծ թե փոքր, և այդպիսով խրախուսելու է նոր աշխատատեղերի ստեղծումը: 

«Բայց մարդու աշխատանքը նոր Հայաստանում չի կարող օգտագործվել նրա ազատությունները սահմանափակելու համար: Մենք դա թույլ չենք տա, որևէ մեկը իրավունք չունի քաղաքացուն պարտադրել որևէ ընտրության, անցել են այն ժամանակները, երբ գործարանատերերը, գյուղապետերը ՀՀ քաղաքացուն պիտի ասեն՝ ում ընտրի, այս հեղափոխությունը ՀՀ քաղաքացուն դարձրել է ինքնիշխան, ով պարտադրի, նա մեր քաղաքական հակառակորդն է, և մենք գալու ենք նրա ետևից:

Փաշինյանը նշեց, որ Քաջարանը հանքարդյունաբերության խոշոր կենտրոն է, բայց իրենք ուզում են, որ տնտեսության մեջ հանքարդյունաբերության դերը նվազի, ուզում են զարգացնել մշակվող արդյունաբերությունը: «ՀՀ-ում հանքարդյունաբերությունը պետք է քայլ առ քայլ բարձրացնենք և համապատասխանեցնենք եվրոպական չափանիշներին՝ նաև հասարակության սոցիալական պատասխանատվության իմաստով: Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանում ձուլարաններ ստեղծվեն, այդպես աշխատատեղերը կլինեն ավելի շատ, նոր աշխատատեղեր կստեղծվեն: Մեր պրոբլեմները կարող ենք լուծել աշխատանքի միջոցով, մեր հասարակության համար պետք է ստեղծենք աշխատանքի և ձեռներեցության պայմաններ»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:

Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա Հովսեփյան
Ամենադիտված