Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Այսօր ընտանիքների քայքայման պատճառը միայն արտագաղթը չէ

Երեկ Ընտանիքի միջազգային օրն էր, որ ՄԱԿ-ը սահմանել է արդեն հեռավոր թվացող 1994-ին ու, այդ ժամանակվանից էլ սկսյալ, նշվում է յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին:
Ընտանիքի, որ հայերիս համար միշտ էլ համարվել ու համարվում է սրբություն, որ մեր ընկալումային համակարգում անձեռնմխելի է ցանկացած արտաքին միջամտության համար, որ մեզանից յուրաքանչյուրի մարդկային ու նաեւ ազգային նկարագրի սաղմնավորման ու հետագա ձեւավորման ամենակարեւոր ինստիտուտն է: Բայց:

Այն, ինչ կատարվեց եւ շարունակում է կատարվել հայոց ընտանիքների հետ այս վերջին տասնամյակներում, մեր օրերում, իսկական ահազանգի առիթ է:
Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ընտանիքներ են քայքայվում: Եվ խոսքն այս դեպքում ամենեւին էլ ամուսնալուծությունների թվի մասին չէ: Դա մի առանձին խնդիր ու երեւույթ է, որն ավելի լավ է թողնել զանազան մասնագետներին ու նրանց համակողմանի ուսումնասիրությանը:

Ընտանիքների քայքայում ասելով՝ այս դեպքում նկատի ունենք այն ակնհայտ ու համեմատաբար ոչ այդքան ցայտուն ավերածությունները, որ ձեւավորված սոցիալ-տնտեսական դժվարությունները, զանազան նորամուծությունները, արժեհամակարգային շեղումներն ու խեղումները գործում են հայկական ընտանիքներում:


Տեսեք. հազարավոր ընտանիքներ, տարբեր պատճառների բերումով, ըստ էության, ամբողջական չեն: Տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, ինչպես հնում կասեին՝ պանդխտության: Լինում է, որ բաժանումը տարի կամ ավելին է ձգվում: Նրանք փող են աշխատում, որ պահեն իրենց ընտանիքը: Իսկ ժամանակն անցնում է, երեխաներն են հասակ առնում փաստացի անհայրության պայմաններում: Կանայք կտրվում են իրենց ամուսիններից, ծնողները՝ զավակներից եւ այսպես շարունակ: Լինում է, որ դրսերում հայտնվածները հենց դրսերում էլ մնում են ընդմիշտ, մի նոր ընտանիք կազմում հեռուներում։

Եվ եթե ազգերի զորությունը ընտանիքների մեջ է, իսկ դա այդպես է, ապա մեր ազգի զորությունը, ամեն նման քայքայվող ընտանիքի հետ պակասում է:
Ավելին՝ վերջին տարիներին շատերն ընդհանրապես ընտանիքներով են հեռանում կամ օտար ափերում տնավորվելով, հարմարվելով, իրենց մոտ են տանում ընտանիքի անդամներին: Այսպիսով գոնե ընտանիքի ամբողջականությունը պահպանվում է, սակայն արդեն երկիրն է թուլանում: Որովհետեւ զորությունը նաեւ ընտանիքների բազմության մեջ է:

Բայց միայն արտագաղթը չէ: Ոչ պակաս հակաընտանեկան ավերածություններ են գործում սոցիալական այն դժվարություններն ու զրկանքները, որոնց հետեւանքով ընտանիքներ են քայքայվում, ինչպես ասվում է՝ տեղում: Կամ, եթե անգամ չեն քայքայվում, ապա առնվազն լրջորեն տուժում են, քանզի հազարավոր ու հազարավոր մարդիկ օրվա մեծ մասը բացառապես աշխատանքի մեջ են լինում, այսինքն՝ չեն ունենում բավարար հնարավորություն ու ժամանակ՝ իրենց ընտանիքներին համապատասխան ուշադրություն դարձնելու համար:

Ի վերջո, հո միայն տուն փող բերելո՞վ չէ: Մարդկային պարզ շփման վրա են կառուցվում շատ ու շատ բաներ: Իսկ շատ մարդիկ թեպետ նույն ընտանիքի անդամներ են, բայց կարելի է ասել՝ մարդավարի իրար երես չեն տեսնում, էլ ուր մնաց՝ շփվեն:

Դե, իսկ այժմ միայն հպանցիկ կամ մտովի վերհիշենք այն բոլոր հարվածները, որ թիրախային հասցվում են ազգի զորությունն ապահովող այն կարեւոր միավորին, որ կոչվում է ընտանիք եւ համարվում սրբություն: Դա ե՛ւ ամենատարբեր ու մեր բնույթին խորթ կրոնական աղանդների, հաճախ՝ տոտալիտար բնույթ ունեցող կառույցների ագրեսիվ ու հոգեորսական գործունեությունն է, ե՛ւ կասկածելի «արժեքների» հետեւողական քարոզչությունը:

Գումարենք դրան, առհասարակ, բռնության, անազնվության, սեռական սանձարձակության, եսասիրության էլ ավելի հետեւողական ու տոտալ քարոզչությունը, եւ տխուր պատկերը կամբողջանա՝ դառնալով ողբերգական:

Ու թերեւս մեր ազգային կենսունակության մեծ ներուժն է, որ դեռ թույլ է տալիս պահել ընդհանուր պատկերն ու նկարագիրը: Բայց այդ ներուժն էլ, ի վերջո, անսպառ չէ, ու ժամանակի հետ այսօրվա սպառնալիքներն ու վտանգները, որպես տեւական ազդեցության հետեւանք, վաղն ուղղակի որակական խեղումների կհանգեցնեն:

Այնպես որ Ընտանիքի օրը քիչ է: Մեր երկրում թերեւս պետք է ընտանիքի ժամանակաշրջան հայտարարվի: Այսինքն՝ մեզ լուրջ տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական շրջադարձ է պետք: Այնպիսին, որը նպատակաուղղված կլինի պետության տնտեսական ամրապնդմանն ընդհանրապես, եւ պետության ամենափոքր, բայց առանցքային տարրի՝ ընտանիքի բարեկեցությանը մասնավորապես:

Դա է կարեւորը: Հազարավոր խոսքերի ու բարեմաղթանքների փոխարեն։

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված