Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվում Իսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին


Հայաստանի բանկային համակարգը կայուն է, սակայն անհրաժեշտ են բարեփոխումներ. քաղաքական ուժերի ղեկավարների տեսակետները

Հասարակություն

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացրեցին բանկային համակարգի բարեփոխումների իրենց ծրագրերը: Առաջին ալիքի ուղիղ եթերում, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը  բոլոր քաղաքական գործիչներից հետաքրքրվեց, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն բանկային համակարգը բարեփոխելու ուղղությամբ:

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը նշեց, որ իրենց թիմը կարևորում է տնտեսությունը վաշխառուական համակարգի ճիրաններից ազատելը:

«Պատահական չէ, որ Հայաստանի նման փոքրիկ երկրում կա 20-ից ավելի բանկ, էլ չեմ ասում՝ ինչքան վարկային կազմակերպություններ, գրավատներ, և դրանք օրեցօր  սնկի պես աճում են: Սա ինչ է նշանակում, որ տնտեսության արյունը՝ ֆինանսը, որը պետք է ծառայեր նաև տնտեսական կարիքներին, իրականում ծառայում է մի քանի անձանց գերշահույթ բերելու գործին: Մինչև մենք այս խնդիրը չլուծենք, ոչ մի առաջընթաց տնտեսությունում չենք ունենալու:

Քանի որ մենք սոցիալական ուղղվածության կուսակցություն ենք, գտնում ենք, որ պետությունը պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների սոցիալական ապահովության համար: Պետությունը պետք է օրենսդրական լծակներով ստիպի բանկերին ունենալ վարկային պորտֆելում հատուկ վարկատեսակներ»,-ասաց Հարոյանը:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համար  Լևոն Շիրինյանի կարծիքով՝ բանկերը պետք է խթանեն արտադրության զարգացումը:

«Բանկերը պետք է խթանեն արտադրության զարգացումը: Մեր բանկերը արտադրություն չեն զարգացնում: Նրանց նպատակամղվածությունը բոլորովին այլ է: Բանկերը պետք է նպաստեն արդյունաբերության վերականգնմանը: Հարցրեք ձեռնարկատերերին, տեսեք ինչ վիճակ է. բանկը ոչ միայն զարգացում չի ապահովում,  այլև խանգարում է զարգացմանը»,- ասաց Շիրինյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը գտնում է, որ Հայաստանում կայուն բանկային համակարգ է:

«Հայաստանում դարձել է շատ հանրահայտ բանկային համակարգին հարվածելը, որովհետև դա ժողովրդի սրտից  է բխում, բայց Հայաստանում կայուն բանկային համակարգ է, և այսօրվա բանկային համակարգի շնորհիվ է, որ դոլար-դրամ  կուրսի տատանում չունենք:  Պետք է ամեն ինչ անենք, որ կայուն երկիր ունենանք, էժան փողերը բերենք Հայաստան, մարդկանց էժան վարկեր տան: Մարդիկ ինչո՞ւ են դժգոհ բանկային համակարգից. վարկը շատ թանկ է, որովհետև  ռիսկերը շատ մեծ են»,- ասաց  Մարուքյանը:

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանըհիշեցրեց, որ իր կառավարության օրոք  125 հազար մարդ արդեն իսկ  «սև ցուցակներից» դուրս է եկել:

«125 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, և սրան ուզում եմ ավելացնեմ նաև այն 150 հազար քաղաքացիներին, ովքեր երթևեկության կանոնների տուգանքների համար 13 միլիարդ դրամի տակ էին, և նրանց հաշիվների մասնակի կալանք էր դրված, և դրա պատճառով ԴԱՀԿ-ի սև ցուցակներում էին, այդ մարդիկ նույնպես սև ցուցակներից դուրս են եկել: Այսօր կա շատ հստակ գործընթաց, որ բանկային համակարգը ֆինանսավորում է հենց արդյունաբերությունը: Այսօր բացված կենցաղային տեխնիկայի գործարանը ստեղծվել է ամբողջությամբ  Հայաստանի բանկային համակարգի վարկերի միջոցով»,- ասաց Փաշինյանը:

ՀՅԴ առաջին համարը՝ Արմեն Ռուստամյանն ընդգծեց՝ բանկերը պարտավոր են սպասարկել քաղաքացիներին պատշաճորեն :

ՀՀԿ-ի ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին  31 անգամ ավելացել են բանկերի ներգրավված ավանդները և 25 անգամ՝ վարկերը:

«Վարկային ռեսուրսները այս տարիների ընթացքում անընդհատ էժանացել են՝ հասնելով 5 տոկոսի՝ ավանդներում, և 10 տոկոսի՝ դոլարային վարկերում: Դա շատ մեծ նվաճում է, իսկ բանկերը լռություն են սիրում: Իհարկե, Վրաստանի օրինակը գայթակղիչ է, բայց պետք է անել այնպես, որ բանկերը չվախենան»,- ասաց Սարգսյանը:

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը նշեց, որ հարցը Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի փոխհարաբերությունների դաշտի տիրույթում է, և դա  քննարկման առակա չի դարձնի:

ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ բանկերի սեփականատերերը պետք է վստահություն ունենան, որ կարողանան էժան գումարներ բերել երկիր և վարկեր տրամադրել գյուղատնտեսության, փոքր և միջին բիզնեսի ու երիտասարդ ընտանիքների համար:

Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանի բանկային համակարգը կայացած է  և նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը, սակայն խոսքն այն մարտահրավերի մասին է, որի առջև հայտնվել է հայ ժողովուրդը:

«1.5 միլիոն մարդ բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում գերի է ընկել: Այստեղ անհրաժեշտություն կա համակարգված պետական ծրագրի մշակման  և իրականացման»,- ասաց Բաղդասարյանը:

Հուլիսի 20-ին և 21-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի«Մենք երբեք չենք մոռանա» Հյուսիսային Կորեայի զինվորների «հերոսական գործողությունները». ՊուտինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ինԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ հուլիսի 20-ից 24-ըՀայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողներըԱԱ-2026 Եզրափակիչ․ Իսպանիա-Արգենտինա․ մեկնարկային կազմերՈւկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ ռուսական երեք տանկեր․ ԶելենսկիԱլափարսում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն․ կան զոհեր և վիրավորներՂազախստանը դատապարտել է Սև ծովի ջրատարածքում նավթ տեղափոխող նավերի վրա հարձակումներըԱդրբեջանի ճնշմամբ «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. HaaretzՍպիտակ տունը չգիտի, թե ինչով կավարտվի Իրանի հետ պատերազմըԱդրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելՄեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԿիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքըԵրևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենՎանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Նրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված