Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվում Իսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին


Եթե 10 կամ 20 օրից նոր սկսեն վտառները պահպանել, ձվադրող վտառների մեծ մասը կրկին կկորցնենք

Հասարակություն

Իրականում ինչքան էլ կարևոր լինեն երկրի ներսում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, կան հարցեր, որոնք միշտ էլ հատուկ ուշադրություն են պահանջում: Դրանք չեն կարող պայմանավորված լինել այս կամ այն քաղաքական գործընթացով: Խոսքը հատկապես բնապահպանական խնդիրներին է վերաբերում: Այս պահին, թերևս, բնապահպանական ամենակարևոր և հրատապ հարցերից մեկը Սևանա լճի սիգ ձկնատեսակի հարցն է: Ի դեպ, վերջին տարիներին արգելված է լճից սիգ որսալը, սակայն, ինչպես երևում է, այդ արգելքը չի գործում: Ողջ տարին ո՛չ սիգի որսն է դադարում, ո՛չ էլ վաճառքը: Նման բարձիթողի գործելաոճի պատճառով վաղը կարող ենք կանգնել է՛լ ավելի լուրջ խնդիրների առջև, ինչը նախընտրական թոհուբոհի պատճառով կարծես թե դուրս է մնացել կառավարության օրակարգից:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիել յանը PressMedia.am-ի հետ զրույցում նշեց, որ սիգի ձվադրումից առաջ է հարկավոր հստակ խստացված պահպանություն իրականացնել: Հակառակ դեպքում, ձվադրման ժամանակ արդեն ձկնկիթով ձուկ չենք ունենա, ինչի հետևանքով բեղմնավորման պրոցես նույնպես չի լինի: «Ինչպես առաջներում է որսագողություն եղել, նույնը, դեռ մի բան էլ ավելի վատ ձևով է շարունակվում: Շարունակում են որսալ նախաձվադրող վտառի առանձնյակներ և ամենուրեք՝ շուկաներում և բակերում դա են վաճառում: Նույնիսկ ձկնկիթն են վաճառում, ինչն անթույլատրելի է: Այսինքն, եթե ձվադրմանը նախորդող շրջանում սիգի որսը չի արգելվում, ձկնագողերը որսում են վտառը, իսկ ձկնկիթը բաց թողնելու ժամանակ վտառ չի լինում: Դրա հետևանքով ձկան պաշարները, որոնք կամաց–կամաց սկսել էին ավելանալ, նորից կհայտնվեն խզման վտանգի առջև: Ու եթե այս շրջանում վտառը չպահպանենք, ապա ո՞ր ձկները պետք է ձվադրեն: Սա բավականին լուրջ խնդիր է, որի վրա, ցավոք, ուշադրություն չի դարձվում: Դրա պատճառով մենք վաղը ձկնապաշարի լուրջ կորուստ կունենանք, ինչն անթույլատրելի է ինչպես էկոլոգիական, այնպես էլ տնտեսական առումով»,– ասաց Բ. Գաբրիելյանը: 

Մասնագետները տարիներ շարունակ բարձրաձայնում են նաև, որ հարկավոր է առնվազն երկու սեզոնի ընթացքում՝ ձվադրման ժամանակ և գարնանը, երբ արդեն ձևավորված մանրաձուկը սկսում է մեծանալ, խստիվ արգելել սիգի որսը: Բայց, ինչպես ասում են՝ ձայն բարբառո հանապատի: Իշխանությունները ժամանակին հնչեցված ահազանգերին համահունչ քայլեր չեն ձեռնարկում, ինչի պատճառով էլ նույն խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված: Հարցին լուծում տալու համար Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրինությունն անգամ պաշտոնական նամակ է ուղարկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին՝ այն ակնկալիքով, որ մոտ օրերս սայլը տեղից կշարժվի:

Ինչ վերաբերում է Սևանի էնդեմիկ՝ իշխան, բեղլու, կողակ ձկնատեսակներին, ապա դրանց ձվադրումը պետք է կատարվի գետերում, բայց այստեղ նույնպես բազմաթիվ խնդիրներ կան, որոնց ուղղությամբ կրկին ոչինչ չի արվում:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե անցյալ տարի մի քիչ ավելացել էին իշխանի պաշարները, ապա մասսայական որսագողության պատճառով այն նորից 

բավականին կրճատվել է: Եվ հիմա վերադարձել ենք այն կետին, ինչ ունեինք մինչ այդ: Կողակ ձկնատեսակը գրեթե վերացել է, և այդ ձկնատեսակի արհեստական վերարտադրության ուղղությամբ հարկավոր է քայլեր ձեռնարկել: Եթե այս հարցերի վրա շարունակենք ուշադրություն չդարձնել, ապա հավատացեք, վաղը շատ ավելի ուշ կլինի»,– ասաց Բ. Գաբրիելյանը:

Ի դեպ, ամեն տարի բավականին մեծ ֆինանսներ են ծախսվում Սևանում իշխանի պաշարները վերականգնելու համար: Սակայն, պարզվում է, որ լիճ բաց թողնված մանրաձուկն այդպես էլ չի հասցնում մեծանալ ու ձվադրել, նույն ձկնագողերի պատճառով: «Ստացվում է, որ այն միլիոնավոր դրամները, որը պետությունը ծախսում է Սևանի ձկնապաշարներն ավելացնելու ուղղությամբ, գնում է ձկնագողերի գրպանը: Կլիմայական պայմաններից և այս տարվա ջրի առանձնահատկություններից ելնելով՝ մենք սպասում ենք, որ դեկտեմբերի 20–ից վտառները կսկսեն ձկնկիթ բաց թողնել, ինչի մասին մենք արդեն տեղեկացրել ենք պատկան մարմիններին: Հիմա հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել սիգի ձկնագողությունը թույլ չտալու համար, քանի որ ամենահրատապ խնդիրը սիգի ձվադրող վտառները պահպանելն է: Իսկ եթե 10 կամ 20 օրից նոր սկսեն վտառները պահպանել, ապա ձվադրող վտառների մեծ մասը կրկին կկորցնենք»,– ասաց Բ. Գաբրիելյանը:

Հուլիսի 20-ին և 21-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի«Մենք երբեք չենք մոռանա» Հյուսիսային Կորեայի զինվորների «հերոսական գործողությունները». ՊուտինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ինԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ հուլիսի 20-ից 24-ըՀայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողներըԱԱ-2026 Եզրափակիչ․ Իսպանիա-Արգենտինա․ մեկնարկային կազմերՈւկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ ռուսական երեք տանկեր․ ԶելենսկիԱլափարսում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն․ կան զոհեր և վիրավորներՂազախստանը դատապարտել է Սև ծովի ջրատարածքում նավթ տեղափոխող նավերի վրա հարձակումներըԱդրբեջանի ճնշմամբ «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. HaaretzՍպիտակ տունը չգիտի, թե ինչով կավարտվի Իրանի հետ պատերազմըԱդրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելՄեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԿիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքըԵրևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենՎանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Նրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված