Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվում Իսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին


Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: Արթուր Ստեփանյանն ընդգծում է, որ գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է և միջնաժամկետ հատվածում արդեն կկայունանա իր նպատակի՝ 4 տոկոսի շուրջ: Սա թույլ է տալու, որ Կենտրոնական բանկը ավելի երկար պահի իրականացվող ընդլայնող դրամավարկային քաղաքականության դիրքը՝ նպաստելով տոկոսադրույքների մակարդակի հետագա իջեցմանը և հետևապես նաև վարկավորման ծավալների ավելացմանը:

Հայտնի էոր Կենտրոնական բանկը եռամսյակային պարբերականությամբ հրապարակում էգնաճի հաշվետվություն փաստաթուղթըԻ՞նչ նպատակ է այն հետապնդում և ի՞նչտնտեսական ցուցանիշներ են ներկայացվում փաստաթղթում:

Դրամավարկային քաղաքականության ծրագիրը կամ գնաճի հաշվետվությունը Կենտրոնական բանկի գործունեությունը ներկայացնող հիմնական փաստաթուղթն է, որը նաև հասարակության հետ հաղորդակցման գլխավոր միջոց է հանդիսանում: Այս փաստաթղթի հիմնական նպատակն է բիզնեսի ներկայացուցիչներին, ֆինանսական շուկայի մասնակիցներին և հասարակությանը տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչպես է Կենտրոնական բանկը տեսնում գնաճի զարգացումները առաջիկա 36 ամիսների կտրվածքով և համապատասխան ինչ քաղաքականություն պետք է իրականացնի, որպեսզի կարողանա ապահովել ԿԲ հիմնական նպատակներից մեկը՝ գների կայունությունը:

Կենտրոնական բանկը գնաճի զարգացումների վերաբերյալ կանխատեսումները ներկայացնում է գնաճի կանխատեսման հավանականությունների բաշխման միջոցով: Բնականաբար, դիտարկվում և գնահատվում է տնտեսական ցուցանիշների լայն խումբ գնաճի ապագա զարգացումները ճշգրիտ կանխատեսելու նպատակով: Դրանց թվում են տնտեսական աճի ապագա զարգացումները, մեր գործընկեր երկրների տնտեսությունների ապագա կանխատեսվող զարգացումները, հարկաբյուջետային քաղաքականության հետագա դիրքը, երկրի վճարային հաշվեկշռի տարատեսակ ցուցանիշներ և այլն:

Որպես օրինակ կարող եմ ներկայացնել տնտեսական աճի կամ ՀՆԱ-ի կանխատեսումները, որոնց համար առանձնացնում ենք կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածներ: Կարճաժամկետ՝ մինչև մեկ տարի ժամկետով ՀՆԱ-ի կանխատեսումները հիմնված են գլխավորապես ներկա իրավիճակի, ընթացիկ զարգացումների և, ըստ էության, մոտակա մեկ տարվա կտրվածքով ապագային նայող որոշակի տեղեկատվության վրա:  Գաղտնիք չէ, որ մեր տնտեսությունում այժմ անորոշությունների մեծ մասնաբաժին կա՝ կապված հանքարդյունաբերության ոլորտի ապագա զարգացումների, գյուղատնտեսության ոլորտում առկա որոշակի  վիճակագրական և ներճյուղային խնդիրների հետ: Մեր կանխատեսումներում, բնականաբար, հաշվի ենք առնում նաև այս անորոշություններ:

ՀՆԱ-ի երկարաժամկետ՝ 2-3 տարվա կանխատեսումները, որոնք հիմնականում արտացոլում են տնտեսության ներուժային մակարդակը, հիմնված են ներկա և ապագա կապիտալի, աշխատուժի, տեխնոլոգիաների ցուցանիշների վրա: Այստեղ ևս այսօրվա տեղեկատվությամբ ենք փորձում գնահատել այն ներուժային մակարդակը, որը մի քանի տարի հետո կարող է լինել: Իրականացվում է ընթացիկ մշտադիտարկում, թե ինչ տեսակի ներդրումներ, տեխնոլոգիական ինչպիսի նորարարություններ, աշխատուժի մասնագիտացման ինչ մակարդակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ տնտեսությունում կամ տնտեսության կառուցվածքի ինչպիսի փոփոխություններ կարող են ապագայում տեղի ունենալ:

ՀՆԱ-ի և տնտեսական այլ ցուցանիշների վերաբերյալ դատողություններն իրականացնելիս մենք պարտավոր ենք ցուցաբերել պահպանողական, պրագմատիկ մոտեցում, այսինքն՝ զերծ մնալ լավատեսական կամ վատատեսական գնահատականներից, որպեսզի կարողանանք ավելի ճշգրիտ կառուցել մեր քաղաքականությունը՝ հասնելով կայունության այն ցուցանիշներին, որոնք կենտրոնական բանկի համար հանդես են գալիս որպես հիմնական նպատակ:

 Այս առումով կարևոր է, թե ինչու ենք ընտրել հաշվետվության ներկայացման եռամսյակային պարբերականությունը: Ժամանակի ընթացքում մշտապես հրապարակվում է նոր տեղեկատվություն, որի պատճառով մենք պետք է մշտապես որոշակի ճշգրտումներ իրականացնենք մեր կանխատեսումների, և անհրաժեշտության դեպքում նաև դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների առումով:

Ամփոփելով՝ նշեմ, որ հաշվետվության հիմնական նպատակն է տալ գնաճային զարգացումների այն հիմնական սցենարը, որին համապատասխան Կենտրոնական բանկը պետք է արձագանքի իր դրամավարկային քաղաքականությամբ:

Վերջերս հրապարակվեց այս տարվա վերջին եռամսյակի գնաճի հաշվետվությունը: Ի՞նչ հիմնական ուղերձ է այն պարունակում:

Այսօր, ըստ էության, մենք ունենք գնաճի այնպիսի ցուցանիշներ, որոնք մեր կանխատեսումներից ցածր են: Մեր ապագա ենթադրություններն ու կանխատեսումները հետևյալն են. գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է և միջնաժամկետ հատվածում արդեն կկայունանա իր նպատակի՝ 4 տոկոսի շուրջ: Սա թույլ է տալու, որ Կենտրոնական բանկը ավելի երկար պահի իրականացվող ընդլայնող դրամավարկային քաղաքականության դիրքը՝ նպաստելով տոկոսադրույքների մակարդակի հետագա իջեցմանը և հետևապես նաև վարկավորման ծավալների ավելացմանը: Հիշեցնեմ, որ արդեն երկար ժամանակ է, որ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահում է բավական ցածր՝ 6 տոկոս մակարդակի վրա

Հաշվի առնելով մեր երկրի անցած ուղին և գործող ներկան, կարո՞ղ եք ներկայացնել Հայաստանի տնտեսության ապագայի վերաբերյալ Կենտրոնական բանկի տեսլականը:

2014թ. դեկտեմբերին, երբ խոշորացույցով հնարավոր չէր գտնել որևէ մեկին, ով կհավատար, որ մեր երկիրը, տնտեսությունը և, հատկապես, ֆինանսական համակարգը նորից կվերադառնան իրենց կայուն մակարդակին, կենտրոնական բանկը, հավատալով իր ուժերին, համապատասխան գործառույթներ իրականացրեց, և մենք տեսանք, թե ինչպես վերականգնվեց այդ կայունությունը: Նույնը տեղի ունեցավ նաև 2018թ. ապրիլ-մայիսի ամիսներին: Ներքաղաքական զարգացումների ողջ ընթացքում կենտրոնական բանկը հավատաց իր ուժերին և իրականացրեց բոլոր այն գործողությունները, որոնք թույլ տվեցին պահպանել մեր երկրի ֆինանսական կայունությունը և տնտեսական զարգացումները: Կենտրոնական բանկը հավատում և վստահեցնում է, որ մշտապես կանի ամեն ինչ, որպեսզի մեր երկրում ապահովվեն և ֆինանսական, և գների կայունությունը:

 

Հուլիսի 20-ին և 21-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի«Մենք երբեք չենք մոռանա» Հյուսիսային Կորեայի զինվորների «հերոսական գործողությունները». ՊուտինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ինԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ հուլիսի 20-ից 24-ըՀայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողներըԱԱ-2026 Եզրափակիչ․ Իսպանիա-Արգենտինա․ մեկնարկային կազմերՈւկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ ռուսական երեք տանկեր․ ԶելենսկիԱլափարսում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն․ կան զոհեր և վիրավորներՂազախստանը դատապարտել է Սև ծովի ջրատարածքում նավթ տեղափոխող նավերի վրա հարձակումներըԱդրբեջանի ճնշմամբ «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. HaaretzՍպիտակ տունը չգիտի, թե ինչով կավարտվի Իրանի հետ պատերազմըԱդրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելՄեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԿիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքըԵրևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենՎանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Նրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված