ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Նրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ ԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը


«Երբ կարգին երկիր կունենանք, այդ ժամանակ կարելի է «կես բերան» ասել, որ հեղափոխությունն ավարտվել է»

Հասարակություն

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը հույսերի իրականացման սպասումով է լցվել: 

«Նախորդ խորհրդարանն այդքան էլ վստահելի չէր, կային հակասություններ, և ժողովուրդը չէր ընկալում այդ ԱԺ–ի ներկայությունը: Հիմա ամբողջացավ: Կարծում եմ՝ ամեն ինչ ժողովրդի սրտով եղավ: Բայց ժողովրդի ոգևորությունը պետք է շարունակություն ունենա, չպետք է կոտրվի»,–«Պռեսսմեդիայի» հետ զրույցում ասաց նկարիչը՝ ընդգծելով, որ փոփոխություններն իմաստավորված են հենց ժողովրդի ոգևորության հանգամանքով: Այդուհանդերձ՝ համաձայն չէ, որ այսպիսով կարելի է արձանագրել հեղափոխության ավարտը:

«Շատ երկրներում միշտ էլ եղել են հեղափոխություններ, բայց հետո չեն կարողացել պահպանել դրա շարունակականությունը, այսինքն՝ իմաստը խեղվել է և այլն: Մեզ մոտ հեղափոխությունը դեռ չի ավարտվել: Երբ կարգին երկիր կունենանք, այդ ժամանակ կարելի է «կես բերան» ասել, որ հեղափոխությունն ավարտվել է: Դեռևս երկիրը կաացած չէ, տնտեսությունը ցավալի վիճակում է, կան այլ բազմաթիվ խնդիրներ, որոնք մեծ բեռ են այս ուժերի համար: Եվ Աստված չանի, որ ժողովուրդը հուսախաբ լինի: Եթե դեռևս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների գոնե 50 տոկոսը իրականություն դառնա, մեծ առաջխաղացում կլինի, իսկ ժողովուրդն էլ վստահ կլինի, որ երկիր է կառուցվում»,–շեշտեց նա: Հաղթանակ Շահումյանն ընդգծեց՝ կան մարդիկ, որոնք ուզում են՝ խոստացված բարեփոխումները միանգամից նկատելի լինեն. «Բայց կարծում եմ, որ դա այդքան արագ չի կարող լինել, որովհետև կան շատ խնդիրներ: Բացի այդ, նաև երիտասարդ ուժեր են եկել, որոնք գուցեև շատ պատրաստված են, կարող ուժեր են, բայց շատ ասպարեզներում փորձ չունեն: Այդքան հեշտ չէ հաղթահարել այն ամենն, ինչը կուտակվել է մեր երկրում: Բոլորը պետք է իրենց գործով մասնակից դառնան երկրի կառուցմանը: Մեր ժողովուրդը ստեղծող է, ծաղկեցրել է շատ երկրներ ու պետություններ: Ցավոք, այդ ներուժը չենք կարողանում մեզ համար օգտագործել: Իսկ առաջին խնդիրն արտագաղթն է՝ արտագաղթի «դեմն» առնելը: Ցանկալի է, որ Հայաստանից վերջին 20–30 տարում հեռացածներն էլ վերանայեն իրենց պահվածքը: Շատերը սպասում են, որ Հայաստանը դառնա դրախտավայր, կառուցվի և նոր վերադառնան, բայց այդպես չի կարող լինել: Իրենք ևս պետք է մասնակից դառնան երկրի կառուցմանը: Եթե անգամ դրսում են աշխատում, իրենց կողմից անպայման մեկ ծառ պետք է տնկեն: Երկրի մասին բաժակաճառերով սիրուն խոսելը մի բան է, իսկ երկրի կառուցմանը մասնակից դառնալը, պարտավորություն զգալը՝ մեկ այլ բան: Շատ ցանկալի կլինի, որ մենք դա գիտակցենք, և յուրաքանչյուրը փորձի իր աջակցությունը ցուցաբերել: Միայն մեկ Նիկոլ Փաշինյանով կամ թեկուզև 100 հոգով երկիր չի կառուցվի»:

Հաղթանակ Շահումյանը երկիր կառուցելու ճանապարհի իր ուղեցույցն ունի:

«Ովքեր ստանձնում են երկրի ղեկը, իրականում նաև մեծ պատասխանատվություն են ստանում: Բայց նախկինում տեսել ենք, թե մարդիկ ինչպես են մոտեցել այդ պատասխանատվությանը: Մենք դժգոհ ենք եղել այն իրականությունից, որտեղ արհամարհել են վստահությունն ու պատասխանատվությունը: Մենք վերջապես պետք է խել քի գանք: Ինչպես մեր ժողովուրդը, ես էլ եմ հույսեր փայփայում: Կարծում եմ՝ լավ պայմաններ են ստեղծվել, որ մեր երկրի ողջ ժողովրդի ներուժն օգտագործվի, և ականատես չլինենք մի փակ տարածքում գործող մի քանի հոգու միջավայրի: Բոլոր ասպարեզներում ժողովուրդը պետք է ակտիվ մասնակցություն ունենա, իսկ դրա համար պետք է հնարավորություն ստանա: Պետք է տեսնի իր աշխատանքի արդյունքը: Մենք հիմա շատ բացթողումներ ունենք, և ծանր վիճակից վերականգնվելն այդքան հեշտ չէ»,–ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ թեպետ վերականգնվելու համար ժամանակ է պահանջվում, բայց գոնե պետք է օրենքներ և որոշակի այլ վերանայումներ լինեն, որ մարդիկ աշխատելու և ստեղծելու հնարավորություն ունենան:

«Եթե իշխանության եկած անհատները, առավել ևս առաջին դեմքերն իրենց մաքուր պահեն և նվիրված աշխատեն երկրի համար, դա բոլորի համար ուղեցույց կլինի: Մարդիկ, որոնք բոլորի աչքի առաջ են, երկրի ղեկն են ստանձնում, օրինակ պիտի լինեն. իրենց պահվածքից կախված է նաև ամբողջ հասարակության պահվածքը: Իրենց հավատարմությունն ու ազնիվ աշխատանքը խթան կդառնան նաև մյուս օղակների համար: Դա մենք տեսել ենք, Հայաստանում այդպիսի ժամանակներ եղել են, երբ առանձին անհատների, ղեկավարների պահվածքը մեծ ազդեցություն է ունեցել նաև երկրի զարգացման գործում: Առաջին դեմքերի պահվածքից շատ բան է կախված, իսկ ժողովուրդն ամեն ինչ լավ տեսնում է և հասկանում»,–եզրափակեց նկարիչը:

ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Նրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն Մանվելյան
Ամենադիտված