ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Նրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ ԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը


Քաղաքապետարանը հորդորում է ձմեռային անվադողերի անցնել

Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանը հորդորում է չմոռանալ ձմռանը  անվադողերը փոխելու մասին:

Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, ձմռանը տեղի ունեցող ավտովթարների և փողոցների խցանումների զգալի մասի պատճառն ամառային անվադողերով վարելն է: Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում նաև ՌԴ-ում, ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը, անվադողերի փոխարինումն օրենքի պահանջ է, որը չկատարողներին սպառնում են մեծ տուգանքներ: Մեր երկրում խնդիրը կարգավորվում է մի շարք իրավական նորմերով: 

«Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1968 թվականին ընդունվել է ճանապարհային երթևեկության միջազգային կոնվենցիան, որի «Այլ դրույթներ» բաժնի 54-րդ կետը հստակ սահմանում է տալիս՝ նշելով, որ տրանսպորտային միջոցների դողերը պետք է ունենան լավ շփում, նույնիսկ թաց մակերեսով ճանապարհների պարագայում: Հայաստանը, ղեկավարվելով միջազգային նորմի պահանջներով և ներպետական օրենսդրությամբ, 2007 թվականին ընդունեց ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող պայմանների ցանկը հաստատելու մասին Կառավարության թիվ 955–Ն որոշումը», - ասում է Ճանապարհային ոստիկանության հետաքննության և ճանապարհատրանսպորտային պատահարներով ու տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումներով վարչական բողոքարկման վարույթի բաժնի պետ Հայկ Վարդանյանը:

Կառավարության որոշմամբ սահմանվում է՝ չափորոշիչներին ոչ համապատասխան անվադողերով ավտոմեքենա վարելը անսարքություն է համարվում և չի թույլատրվում: 

Իսկ որո՞նք են չափորոշիչները

Առաջին չափորոշիչը անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունն է:  Ավտոբուսների  պարագայում այն պետք է լինի ոչ պակաս, քան 2 մմ, մարդատար ավտոմոբիլներինը՝ 1,6 մմ, բեռնատարներինը՝ 1 մմ, իսկ մոտոցիկլետներինը՝ 0,8 մմ: Անվադողերի վրա չպետք է լինեն նաև ճաքեր, ճեղքվածքներ, կտրվածքներ, չի թույլատրվում նաև փոխադրամիջոցը վարել տարբեր դողերով:

Ի՞նչ հետևանք կարող է ունենալ անվադողերի սահմանված չափորոշիչները չպահպանելը

 Փոխադրամիջոցի շահագործումն արգելող անսարքություններով վարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով» սահմանված է պատասխանատվություն: Այս պահանջը ներառում է նաև դողերի չափորոշիչները չպահպանելու հետևանքով առաջացող պատասխանատությունը: Տուգանքի չափը 5000 ՀՀ դրամ է:

 Ի դեպ, եթե անվադողերը չփոխարինելու հետևանքով դուք ավտովթարի պատճառ դառնաք, ոչ միայն կտուգանքվեք, այլև խնդիրներ կծագեն ԱՊՊԱ պայմանագրերում:  Ու թեև այլ անձանց պատճառված վնասը կփոխհատուցվի, սակայն վթարի մեղավորի համար բացասական հետևանքներ կունենա.

 «Վթարի դեպքում հետագայում կկիրառվի մալուս և ԱՊՊԱ պայմանագիրը կթանկանա: ԿԱՍԿՈ պայմանագրերում որոշ դեպքերում արձանագրվում է, որ դա հատուցում մերժելու հիմք է, բայց դա կարգավորվում է անհատական պայմանագրերում»,- մանրամասնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արտյոմ Նազարյանը:

Այս օրերին Ճանապարհային ոստիկանությունը, Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ, ստուգայցեր է կազմակերպել: Վարորդները մեկ անգամ ևս զգուշացվում են՝ անվադողերն օր առաջ փոխարինել ձմեռայիններով՝ տեղումների ժամանակ խուսափելու համար ավելորդ խցանումներից և պատահարներից, որոնք կարող են նաև մարդկային զոհերի պատճառ դառնալ: 

«ՃՈ կարևորում է կանխարգելումը և ոչ թե առկա պատասխանատվության ենթարկելու հանգամանքը, հետևաբար՝ կրկին պետք է հորդորենք վարորդներին փոխադրամիջոցը ձմեռային տարեշրջանում վարել միան ձմեռային անվադողերով, ինչը հնարավորություն է տալիս խուսափել ճանապարհատրասպորտային պատահարներից»,- նկատում է Հայկ Վարդանյանը:

 Վարորդներին տեղեկացնում, զգուշացնում և հորդորում են նաև հասարակական կազմակերպությունները: Հնարավորինս շատ քաղաքացիների իրազեկելու համար օգտագործվում են սոցիալական ցանցերը և  անմիջական հանդիպումները:

 «Դողերը չփոխարինելու գլխավոր պատճառն, իհարկե, ֆինանսական բեռն է, բայց ցանկացած մեքենայի սեփականատեր, որը շահագործում է մեքենան, պետք է դրա համար գումար նախատեսի: Քանի որ մարդ ունի և ամառային և ձմեռային կոշիկներ, նույն վերաբերմունքն էլ մեքենայի հանդեպ պետք է լինի»,- նշում է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

Ձմռանն անվադողերը փոխելը պարտադիր է: Հիշե՛ք և խուսափե՛ք պատահարներից:

 

ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Նրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն Մանվելյան
Ամենադիտված