Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Կառավարության արդյունավետությունից մինչև ցավոտ ռեֆորմների վարկանիշային արգելք

Կիրակի օրը ԿԸՀ–ն կամփոփի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Որևէ անակնկալ սպասելն այս պահին անիմաստ է: Ընտրության արդյունքների նախնական ու վերջնական տարբերակները դժվար թե շատ տարբերվեն իրարից: Սակայն արդեն իսկ եղած արդյունքները թույլ են տալիս որոշակի եզրահանգումներ անել: Խոսքն այս դեպքում ոչ թե անցած կամ չանցած կուսակցությունների ստացած ձայների ու տոկոսների մասին է, այլ հաղթող ուժի՝«Իմ քայլը» դաշինքի ու այդ դաշինքի ռեյտինգային տարբեր թեկնածուների արձանագրած տոկոսների և դրանց միջև եղած տարբերությունների:

Բոլորին էլ պարզ է, որ իշխող ուժը հաղթել է մի կողմից հեղափոխության իներցիայով, մյուս կողմից Փաշինյանի ահռելի հանրային վարկանիշի հաշվին: Սակայն ռեյտինգային ընտրակարգի հետևանքով այդ ահռելի վարկանիշը բաշխվել է իշխող թիմի տարբեր թեկնածուների միջև: Այդ բաշխվածությունից կարելի է հետաքրքիր արձանագրումներ անել: Օրինակ հետաքրքիր է, թե ինչպես են պատկառելի քանակով ձայներ ստացել նորահայտ մարզպետները ու նորահայտ, հասարակությանը անհայտ թեկնածուներից ոմանք տարբեր ընտրատարածքներում:

Առավել խորհրդանշական է, սակայն, այլ բան: Փաշինյանի կաբինետի նախարարների ստացած ձայների համեմատությունը ցույց է տալիս, որ օդ տատանող գործիչները՝ ի հաշիվ հեղափոխության առաջին շարքերում լինելու, ունեն ավելի մեծ հանրային վարկանիշ, քան նրանք, որոնք ապրիլ–մայիսյան պրոցեսներում չեն եղել առաջին պլանում, բայց կառավարման մի քանի ամիսների ընթացքում ցույց են տվել քիչ թե շատ շոշափելի արդյունքներ, ռեֆորմների գնալու պատրաստակամություն:

Այս իմաստով առավել ակներև է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի օրինակը. նա ստացել է մոտ 3500 ձայն: Նախկինում էլ տարբեր վարկանիշային հարցումները ցույց էին տալիս, որ նոր իշխանության պաշտոնյաներից Թորոսյանն ունի ամենացածր վարկանիշը: Պատճառը, կարծում ենք, պարզ է՝ Թորոսյանը միակն է, որ ձեռնամուխ է եղել ցավոտ փոփոխությունների: Այս դեպքում կարևոր է ոչ այնքան փոփոխությունների որակը, որքան այն հանգամանքը, որ Թորոսյանը, ի տարբերություն իր շատ կոլեգաների, չի առաջնորդվում ժողովրդահաճո լինելու մտայնությամբ և իր ոլորտում գործունեությունն իրականացնելիս չի վախենում անել քայլեր, որոնց պատճառով ստանում է հակազդեցություն թե՛ հասարակական շրջանակներից, թե՛ առողջապահական ոլորտից, թե՛ նախկին իշխանության որոշ սուբյեկտներից: Համեմատության համար կարելի է տեսնել, որ կարևոր այլ ոլորտների պատասխանատու նախարարներ նախորդող ամիսներին բացի կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խոստումներից ոչնչով աչքի չեն ընկել:

Ամեն դեպքում հասկանալի է նաև, թե ինչու է Արսեն Թորոսյանի ընտրած ոճը փոքրամասնություն նոր կառավարությունում: Արտահերթ ընտրություններին նախորդած վեց ամիսները կարճ ժամանակ էին ցավոտ ռեֆորմների գնալու համար, որովհետև ցավոտ ռեֆորմները ենթադրելու էին վարկանիշի անկում, ինչը ընտրություններից առաջ կարող էր խոչընդոտ դառնալ: Հիմա, սակայն, երբ իշխող թիմը վերահաստատել է իր իշխանությունն ընտրությամբ ու ունի առնվազն 5 տարվա կառավարման ժամանակ, ցավոտ ռեֆորմներն առավել քան երբևէ դառնում են անհրաժեշտություն: Բնական է, որ ցանկացած խորքային ռեֆորմ այս կամ այն կերպ ցավեցնելու է հասարակության որևէ շերտի ու ծնելու է սոցիալական դժգոհություն: Սակայն, եթե վեց ամիսը բավարար չէ շոշափելի արդյունքներ ունենալու համար, ապա 2 կամ 3 տարին լիովին բավարար են ցավոտ ռեֆորմներ սկսելու ու շոշափելի արդյունքներ գրանցելու համար, ինչի արդյունքում նախնական փուլում անխուսափելի դժգոհությունը անպայման կմեղմվի, իսկ կորսված վարկանիշը կփոխհատուցվի կրկնակի ու եռակի:

Նոր իշխանության, հատկապես նոր կառավարության հիմնական խնդիրն ու անելիքը սա է՝ գնալ ռեֆորմների՝ չվախենալով ցավեցնել իրենց իսկ ձայն տվածներին: Սա անխուսափելի բախում է, որը պետք է տեղի ունենա վաղ թե ուշ: Այն ձգձգել՝ նշանակում է կորցնել այն թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարելի էր արձանագրել շոշափելի արդյունքներ ու հնարավոր դժգոհությունները եթե ոչ հիմա, ապա ապագայում մեղմել: Այս իմաստով կենսական է, որպեսզի ռեյտինգային հաշվարկը չդառնա ներիշխանական սակարկումների առարկա ու ազդեցություն չունենա կառավարության աշխատանքի տրամաբանության վրա: Պրագմատիկ հաշվարկը պետք է ամեն կերպ գերակայի ռեյտինգային ընտրակարգով ամրապնդված ժողովրդահաճոյությանը: 

Լևոն Մարգարյան

Հրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Ամենադիտված