«Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ


Թափանցիկության դեֆիցիտ. ցանկություն կա, թաքցնելու բան, կարծես թե, չկա, բայց....

Վերլուծություն

Ակնկալվում էր, որ նոր իշխանությունները պետք է հակված լինեն թափանցիկ լինել իրենց աշխատանքում, քանի որ իշխանության էին եկել մի կողմից համաժողովրդական գործընթացի արդյունքում, հետևաբար հաշվետու էին սովորականից ավելի շատ մարդկանց ու սովորականից ավելի մեծ չափաբաժնով: Մյուս կողմից էլ իշխանության էին եկել՝ նախորդների դեմ պայքարի արդյունքում, իսկ թափանցիկության բացակայությունն, ընդհանրապես հասարակությունից օտարումը նախորդ իշխանությունների առանցքային թերություններից էր: 

Ավելին՝ նոր իշխանության անդամներից շատերը ժամանակին եղել են մեդիադաշտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այսինքն՝ ներկայացրել են ոլորտներ, որոնք ինքնին հիմնված են թափանցիկության վրա: Սակայն այժմ նկատվում է, որ չնայած կա թափանցիկ լինելու առերևույթ ցանկությունը, միաժամանակ կարծես թե չկա թաքցնելու ոչինչ, բայց այդպես էլ չի ձևավորվում թափանցիկության ինստիտուտը:

Այլ կերպ ասած՝ արժեքային կողմնորոշիչների դաշտում թափանցիկությունը կա և առաջնային է, բայց պետական կառավարման մեջ որպես գործառույթ այն չկա բավարար չափով, չեն ներդրվել մեխանիզմները:

Օրինակ՝ գլխավոր տոնածառի կամ Երևանի քաղաքային բյուջեի հետ կապված քննարկումներում հստակ երևում է վերը ասվածի տրամաբանությունը: Հանրային շահագրգիռ շրջանակների կողմից արվող հարցումների և հնչեցվող հարցադրումներից հետո քաղաքապետարանը բավական բովանդակալից արձագանքում է հուզող թեմաներին, բայց դա անում է ուշացումով: Ստացվում է, որ գործ ունենք ոչ թե թափանցիկության, այլ պարզաբանման հետ: Թափանցիկության ինստիտուցիոնալիզացման դեպքում այդ պարզաբանումները կհնչեին նախքան դրանց հանդեպ հանրային որոշակի լարվածության առկայությունը:

Խնդիրն ավելի մասշտաբային կերպով արտահայտվում է իշխանության ավելի բարձր օղակների ու քաղաքական թիմի մակարդակով: Քարոզարշավի հագեցած ընթացքից հետո իշխանությունները հայտնվել են կտրուկ լռության միջավայրում: Բնականաբար զբաղված են կառավարության նոր կազմն ու ԱԺ–ում իրենց ներկայացվածության հարցերը քննարկելով: Իհարկե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, լռությունը գոնե երբեմն խախտվում է ու հնչում են որոշակի անուններ, որոնք հավակնում են այս կամ այն պաշտոնին: Բայց նախորդի հետ համեմատությունը սխալ ու ոչ արդյունավետ մեթոդ է նախ հենց իշխանությունների համար, քանի որ նախորդների սխալներն այնքան շատ էին, որ ցանկացած չափանիշով համեմատության դեպքում թեկուզև մեկ կետով առավելությունը ընդգծելու է նորերի առավելությունը հների հանդեպ: Իսկ հեղափոխությունը մեկ կետով առավելության վրա հիմնվել չի կարող, իր էությամբ այն ոչ թե պետք է դնի նախորդի, հնի հետ համեմատվելու ու սեփական դրականը ընդգծելու նպատակ, այլ սահմանելու այնպիսի մի նշաձող, որ համեմատվի ինքն իր հետ, իր այսօրվա ու վաղվա ձեռքբերումները համեմատի: 

Ըստ այդմ, կենսական է, որ թափանցիկության խնդիրը, որ համառորեն շրջանցվեց ԱԺ ընտրություններից առաջ դաշինքի ցուցակի կազմման գործընթացում, չշրջանցվի գոնե հիմա, ու հասարակությանը ոչ թե երբեմն տեղեկացնեն այս կամ այն որոշումների մասին, այլ հաշվետու լինեն ավելի համակարգային կերպով: Ընդ որում, դա չթողնելով միայն վարչապետի վրա:

Հատկապես, որ ինֆորմացիոն վակուումը լցվում է տարատեսակ արտահոսքերով, ու վտանգ կա, որ թափանցիկության փոխարեն մենք կրկին կունենանք, այսպես կոչված, «կեղտ մաքրելու» հաղորդակցային այն բովանդակությունը, որ ունեինք նախկինում: Քանիցս խոսել ենք, որ ներկուսակցական դեմոկրատիան առանցքային է ընդհանրապես պետական մակարդակով դեմոկրատական մոդել ունենալու համար: Թափանցիկությունն այդ ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմներից մեկն է: Հատկապես, երբ խոսքը համաժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած ուժի մասին է, մեծանում է հաշվետվողականության շրջանակը, հետևաբար նաև թափանցիկության անհրաժեշտությունը:

«Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա
Ամենադիտված