Հայտնաբերված հետախուզվողներ են տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ծրագրում են Գազայում կառուցել 5000 հոգանոց ռազմաբազա. The Guardian Երեկ սպшնվшծ Արսեն Վարդանյանը երգիչ էր… նոր մանրամասներ արտառոց դեպքից Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև Ձնախառն անձրև կարող է տեղալ․ եղանակն այս օրերին Որոշ ժամանակ գազ չի լինի Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք


Ռուսամետ թե՞ հակառուս Նիկոլը

Հասարակություն

Վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում հիմնական ուշադրությունը սևեռվել է Վլադիմիր Վլադիմիրիչի կողմից ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանին իր ղեկավարած քաղաքական ուժի ջախջախիչ հաղթանակի առթիվ շնորհավորել-չշնորհավորելու հարցին։ Թե՛ պաշտոնական Երևանի, թե՛ Մոսկվայի կողմից տրվող ցանկացած բացատրություն այսօր հանրության մեջ այն տպավորությունն է ստեղծում, թե հայ-ռուսական հարաբերություններում բավականին լուրջ ճգնաժամ կա։ ՌԴ, մեղմ ասած, պաշտոնական սառնությունը դրա հստակ արտահայտությունն է։ Բնականաբար, այդ ամենում կա ճշմարտության նշույլ։ Սակայն հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ այդքան պարզունակ չէ։

Եթե թավշյա գործընթացներից հետո հայ-ռուսական հարաբերությունները դիտարկենք ավելի լուրջ, խորքային տիրույթում, ապա պետք է դրանք վերլուծենլ մի քանի տեսանկյունից և մի քանի հարթակում։ Կա հարաբերությունների էմոցիոնալ, տեսանելի հատված, և կան ավելի խորքային գործընթացներ, որոնք շատ դեպքերում երկրորդ պլան են մղվում զգացմունքների ֆոնի վրա։

Հայ-ռուսական արդի հարաբերություններին անդրադառնանք այս երկու հիմնական հարթակներում։ Առաջինը տեսանելի կամ արտաքին հարթակն է։ Ի՞նչ է մատուցվում այս տիրույթում Հայաստանի և Ռուսաստանի հանրությանը։

Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումներում որևէ ռևերս չի լինելու, և Հայաստանի համար առաջնային են մնալու հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, այնուամենայնիվ, բազմիցս նշել է, որ կան հարցեր, որոնք պետք է հստակեցվեն և ավելի խորանան։ Վարչապետը մի քանի անգամ ակնարկել է, որ այդ հարցերը ՀՀ ինքնիշխանության և ինքնավարության մակարդակի բարձրացման հարթության մեջ են։ Այդ մասին նույնիսկ ակնարկվել է Պուտինի հետ հանդիպումներից մեկում, որից հետո Փաշինյանը շեշտել է, որ իր և Պուտինի միջև հարաբերություններում սև անկյուններ չկան։ Ըստ էության՝ եթե հայտարարվում է, որ ՀՀ-ն իր սուվերենության աստիճանը միջպետական կապերում պետք է ավելացնի, ապա պետք է լինեն նաև դրա արտաքին դրսևորումները, արտահայտիչները, որոնք կհամոզեն նախ և առաջ հայաստանյան ներքին լսարանին, որ ընդհանուր աշխարհաքաղաքական վեկտորի պահպանման պայմաններում Հայաստանի սուվերենության աստիճանը այդ հարաբերություններում պետք է մեծանա։ Եվ մենք տեսնում ենք դրա արտաքին արտահայտությունները։ Ժամանակ առ ժամանակ Նիկոլը հանդես է գալիս բավականին կտրուկ հայտարարություններով, մասնավորապես, հիշարժան է, որ երբ Փանիկում ռուսական զորախումբը զորավարժություններ էր անցկացնում, Փաշինյանը կառավարության նիստում շեշտեց, որ դա հարված է ՀՀ սուվերենությանը և պատասխան պահանջեց ռուսական կողմից։

Շատ ավելի աղմկոտ էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն Արցախի հարցի շուրջ առ այն, որ եթե Ռուսաստանը չուզենա, ապա Արցախում պատերազմ չի լինի։ Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված խնդիրները և վերջինիս ձերբակալությունը, առանց կառույցի հետ համաձայնեցնելու, դիտարկվեցին որպես անարգանք Ռուսաստանի նկատմամբ, սակայն ՀՀ հանրությանը ներկայացվեց որպես ՀՀ ներքին հարց, որը պետք չէր համաձայնեցնել որևէ մեկի հետ։ Հետաքրքիր հետևողականությամբ Փաշինյանն անտեսում է Ռոբերտ Քոչարյանի հատուկ կարգավիճակը Պուտինի մոտ՝ ձերբակալել-ազատելով, նորից ձերբակալելով ՀՀ երկրորդ նախագահին։

Արտաքին դրսևորումներն այնպիսին են, որ Հայաստանը իբր ինքնուրույն որոշումներ կայացնելու սուվերենության մակարդակը բարձրացրել է։ Ինքն է որոշում այն հարցերը, որոնք իր իրավասությունների ներքո են՝ երբեմն առանց հաշվի առնելու Ռուսաստանի և այդ երկրի ղեկավարի անձնական հետաքրքրությունները։

Սրանք արտաքին դրսևորումներն են, որոնք հեղափոխական կամ հետհեղափոխական էյֆորիկ հանրության որոշ զանգվածների մեջ մեծ հրճվանք են առաջացնում՝ ստեղծելով տպավորություն, թե իսկապես Հայաստանն արդեն նույն հարթության մեջ է շփվում Ռուսաստանի և ՀԱՊԿ, ԵԱՏՄ գործընկերների հետ՝ երբեմն մատ թափ տալով, ճռճռան հայտարարություններ անելով։

Հայ-ռուսական հարաբերությունների երկրորդ հարթակը խորքային հարաբերությունների տիրույթն է։ Այստեղ փաստերն առավել քան խոսուն են։ Այս հարթակում շատ ավելի հետաքրքիր զարգացումներ են ընթանում, որոնք ցույց են տալիս, որ Փաշինյանի օրոք Հայաստանը, եթե չասենք, որ չի փոխել իր առանձնակի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, ապա կարող ենք նշել, որ երբեմն շատ ավելի խորացրել է ՌԴ-ից իր կախվածությունը, մանավանդ արտաքին քաղաքական հարթակներում։ Փաստ է, որ, օրինակ, ՄԱԿ-ում Հայաստանը Փաշինյանի օրոք երկու անգամ քվեարկել է հակառուսական երկու բանաձևերին դեմ (Ղրիմում մարդու իրավունքների խախտման բանաձև և Ղրիմում ռուսական ռազմականացում)։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է արտաքին հարթակներում հանդես գալ Ռուսաստանի ֆարվատերի դերում՝ ազդեցության ոլորտում՝ ընդ որում միշտ քվեարկելով Ռուսաստանի օգտին՝ այդ երկրի համար շատ զգայուն հարցերի շուրջ։

Հայաստանը Փաշինյանի օրոք համաձայնեց մասնակցելու գործողությունների, որոնց Սերժ Սարգսյանը ժամանակին չէր համաձայնում. խոսքը Սիրիայում Ռուսաստանի հետ խաղաղապահ գործողությունների մասնակցելու մասին է, ինչը գերզգայուն թեմա էր և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար։

Այսինքն՝ մենք ականատես ենք լինում փաստերի։ Մի կողմից արտաքին հարթակներում աղմուկ է բարձրացվում, խոսակցություններ են ծավալվում ՀՀ սուվերենության, հայ-ռուսական հարաբերությունների խորացման կամ սառեցման մասին և այլն։ Զուգահեռ իրական հարթությունն է, որը թեև հանրության ուշադրության կենտրոնում չէ, սակայն ռեալ պոլիտիկն է, ինչն ավելի մեծ նշանակություն ունի երկու երկրների համար, քան տարբեր հարցերի շուրջ բարձրացվող աղմուկը։

Սա հայ-ռուսական հարաբերությունների երկու երեսն է։ Այնպես որ, եթե հարցերը խորքային ենք դիտարկում, ապա ՌԴ նախագահի շնորհավորել-չշնորհավորելու դիլեման՝ հանրության համար ծամոն դարձած հարցը, ընդամենը երկու պետությունների հարաբերությունների շոուի արտաքին շղարշն է, որը շատ դեպքերում մարդկանց ուշադրությունը շեղում է իրական խորքային գործընթացներից։

Արցախը փաստացի այլևս մեր վերահսկողության ներքո չէ, սակայն դա չի նշանակում, որ կարող ենք թույլ տալ մոռացության մատնել Արցախի թեման. Մեսրոպ Առաքելյան Փաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Հենց այսպիսի հոտ է գալիս քաղցկեղիցՌուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինվшծ ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը. Արմեն Աշոտյան «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումԱնհայտ ամերիկյան ինքնաթիռ է հատել Ռուսաստանի սահմանը «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանUcom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել Ողբերգական վթարի հետևանքով ՊՆ ծառայող է մահացել Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք ՉալաբյանՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ Աշոցքի տարածաշրջանում բուք է«Բարսելոնան» մրցավարների չի կաշառել․ Լա Լիգայի նախագահՓետրվարի 20-ի եղանակային կանխատեսումներըԻսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա. կա տուժած Արհեստական բանականությունը կասկածի տակ է դրել կտավների հեղինակներինՓորձում են վերականգնել աշխարհի 7 հրաշալիքներից մեկը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանՀետազոտությունը բացահայտել է՝ բնակության պայմանները կարող են ազդել կրծքագեղձի քաղցկեղի ելքերի վրաԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ն ծրագրում է ռազմական բազա ստեղծել ԳազայումՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած սկանդալինԱՄՆ դեսպանատան մոտ պայթյnւն է տեղի ունեցել մեքենայում՝ հրդեհի բռնկումովԱշոցքի տարածաշրջանում բուք էԵրկրաշարժ է գրանցվելԱնտառապետը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին Իրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ծափաթաղում հոր կողմից սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայները վերադարձել են ընտանիքԱդրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Հայտնաբերված հետախուզվողներ են տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում
Ամենադիտված