Հենց այդ կապը կորավ՝ մենք կորած ենք...
BlogՄովսես Դեմիրճյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մենք ունենք մեր մասին մեզ պատնող հանճարեղ ու տաղանդավոր այնքան շատ գրողներ, երգահաններ, նկարիչներ, փիլիսոփաներ, պատմաբաններ, ազգագրագետներ, բանասերներ, որ մի կյանքն ամբողջ չի բավականացնի այդ ամենը կարդալ, լսել և զգալ ու վերապրել: Այդ ամենը մեկ բառով կոչվում է Հայրենիք:
Հայրենիքը միայն հողը, օդն ու ջուրը չէ, այլև այդ ամենը՝ թարգմանած հայերեն, ճանաչած, զգացած հայերեն ու վերապրած՝ հայերեն: Եվ դա է, որ հնարավոր չէ մեզնից օտարել, եթե... եթե մենք միշտ ամուր պահենք մեր կապը գրքերում, երգերում, կտավներում, կենսագրություններում, հիշողություններում առկա Հայրենիքի հետ:
Հենց այդ կապը կորավ՝ մենք կորած ենք: Որովհետև ապրելու ենք ոչ թե պարզապես ան-կապ, այլ՝ կապը կտրածի նման:
Եվ մենք դրանից պետք է վախենանք, ոչ թե թուրքից: