ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է


«Նոր տարվա դիմաց մեզ փաստի առաջ կանգնեցրին». պայմանագրային զինծառայողներին կանչել են ՊՆ, ասել են՝ դիմում գրեք

Հասարակություն

168.am-ը գրում է.

Աբովյան քաղաքի դեղորայքի բազայի պայմանագրային զինծառայողները հայտնվել են անելանելի վիճակում։ Այս մասին 168.am-ին տեղեկացրին հենց իրենք՝ դեղորայքի բազայի պայմանագրային զինծառայողները։ 2008թ. պայմանագրային զինծառայող համարվող Աշոտ Հովհաննիսյանը մեզ ասաց, որ օրերս ՊՆ-ից իրենց տեղեկացրել են, թե այսուհետ քաղաքացիական աշխատողներ են համարվելու, իսկ աշխատավարձը կրճատվելու է 40 տոկոսով։

«Վերջին ամիսներին խոսակցություններ կային, որ կրճատումներ պետք է լինեն, բայց մեկ օրվա մեջ որոշեցին, որ կրճատումներ չեն լինելու, լինելու են հաստիքային փոփոխություններ, և մենք դառնալու ենք քաղաքացիական աշխատողներ, անելու ենք նույն գործողությունը, ինչ պայմանագրային զինծառայող եղած ժամանակ ենք արել: Այսինքն՝ իրականացնելու ենք պահակային ծառայություն, աշխատավարձն էլ 107.000 դրամից դառնում է մոտ 65.000։ Մեզ կանչեցին ՊՆ ու ասացին՝ դիմում գրեք, որ քաղաքացիական աշխատող մնաք։ Ասացին՝ կարող եք տվյալները թողնել կադրերի բաժնում, բայց մի ամիս ժամանակ է տրվում, որ ուրիշ տեղ գործ լինի, առաջարկենք, աշխատեք։ Մենք էլ ասացինք, որ տվյալ զորամասում աշխատելու պայմանագիր ենք կնքել 3 տարով, և, եթե խզում ենք, պատասխանատվության ենք ենթարկվում, բայց եթե դուք եք խզում, ոչ մի պատասխանատվության չե՞ք ենթարկվում»,- ասաց Աշոտ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողները խնդրել են սպասել մինչև պայմանագրի ժամկետի լրանալը, բայց ՊՆ-ից իրենց ասել են, թե դա հնարավոր չէ.

«Ասացին՝ օրենք է դուրս եկել, որ պետք է կամ կրճատվեք, կամ քաղաքացիական աշխատողներ դառնաք։ Այս ընթացքում շատերն են կրճատվել, ու կադրերի բաժնից իրենց որևէ աշխատանք չեն առաջարկել, բոլոր զորամասերում են կրճատումներ եղել, ու աշխատանք գտնելը գրեթե անհնար է։ Մարդ կար, որ այսքան ծառայելուց հետո պետք է զինվորական թոշակի անցներ, հիմա էլ չի գնալու զինվորական թոշակի։ Մենք օգտվում էինք բժշկական ծառայություններից, հիմա չենք օգտվելու։ Մենք իրականացրել ենք պահակային ծառայություն, և բեռների բարձում, բեռնաթափում։ Հիմա ասում են՝ միայն պահակություն ենք անելու, բայց ունեն 2 բանվոր, եթե նրանք բացակայում են, մեզ այսպես թե այնպես կանչելու են։ Իմ պայմանագրի լրանալուն դեռ 2 տարի կար, ես այնտեղ աշխատում եմ 2008թ.»։

Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ նախկինում իրենց չի թույլատրվել երկրորդ աշխատանք ունենալ, իսկ հիմա ասել են, թե կարող են երկրորդ աշխատանք գտնել.

«Նախկինում ասում էին՝ օրենքը թույլ չի տալիս, որ զինվորական լինելով՝ երկրորդ գործ անես, որովհետև հանգստի համար տրամադրվող երկու օրը նրա համար է, որ հետո կարողանանք նորմալ ծառայություն իրականացնել, ծառայության ընթացքում չքնել, իսկ հիմա առաջարկում են ուրիշ տեղ էլ աշխատել, բայց մեզ ոչ մեկն աշխատանքի չի ընդունի, որովհետև մեկ օր ծառայություն իրականացնելուց հետո հոգնած պետք է գնանք ուրիշ տեղ աշխատանքի, իսկ դա ոչ մեկը չի ուզում»։

Պայմանագրային զինծառայողն ասաց, որ նույն բանն է տեղի ունեցել նաև այլ զորամասերում, Մուրացանի ու Կանազի հոսպիտալներում.

«Կանազի հոսպիտալի աշխատողները դիմում են գրել, որ, եթե քաղաքացիական աշխատողներ են դառնալու, գոնե աշխատավարձը բարձրանա, բայց չեն բարձրացրել։ ՊՆ-ից ասում են, թե օրենքը շուտվանից է գրված եղել, նոր է ընդունվել, գնացեք՝ երկրորդ աշխատանք գտեք։ Նախկինում մի երկու անգամ 10 տոկոս աշխատավարձ են բարձրացրել, ամեն տարի Նոր տարուց հետո հույս էինք ունենում, որ պետք է մեր աշխատավարձը բարձրանա, բայց այս Նոր տարվա դիմաց 40 տոկոսով մեր աշխատավարձը նվազեցրին։ 10 տարի առաջ 60 հազարով ենք աշխատել, հիմա նորից մեզ 10 տարի հետ գցեցին, ու դարձրին 60 հազար, մեզ կանգնեցրին փաստի առաջ»։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենսդրական փոփոխություն է եղել, ինչի արդյունքում տարբեր ստորաբաժանումներ օպտիմալացվում են, ստատուս է փոխվում, իրենց ծառայության բնույթն է փոխվում, և այլն։

 
ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Ամենադիտված