Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»


Հայ–ռուսական հարաբերություններն ինտենսիվանում են՝ ի հաշիվ Արևմուտքի.

Վաղը՝ դեկտեմբերի 27–ին, նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի շրջանակներում նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ենթադրվում է, որ քննարկման առանցքում լինելու է գազի սակագնի հարցը՝ հաշվի առնելով, որ գործող պայմանագիրն ավարտվում է այս տարեվերջին: Հանդիպումն ընթանալու է գազի գնի շուրջ ստացվող հակասական ինֆորմացիայի ֆոնին:

Փաշինյան–Պուտին հանդիպումներն, ընդհանրապես, բավական պարբերական բնույթ են կրում, ընդ որում՝ թե՛ երկկողմ ֆորմատով, թե՛ ԵԱՏՄ–ի կամ ՀԱՊԿ–ի այլ հանդիպումների շրջանակներում նկատվում է երկու երկրների ղեկավարների միջև բավական հագեցած օրակարգ: Բնական է, որ Ռուսաստանը՝ լինելով Հայաստանի թիվ մեկ գործընկերը, կարիք ունի հայաստանյան նոր իշխանությունների հետ անընդհատ ռեժիմում քննարկումներ վարել: Մյուս կողմից էլ Հայաստանի նոր իշխանությունները խնդիր ունեն ցրել ռուսական կողմի սկեպտիցիզմը:

Այս իմաստով էլի են եղել դեպքեր, երբ հայ–ռուսական հարաբերություններում ի հայտ եկող այս կամ այն տարընթերցումները պարզաբանելու համար Փաշինյանը մեկնել է Մոսվկա և հանդիպել Պուտինին: Իհարկե, հասարակությունը լիահույս է, որ հերթական հանդիպման ընթացքում կստացվի առնվազն խուսափել գազի սակագնի հնարավոր թանկացումից: 

Հատկանշական է, սակայն, որ հայ–ռուսական հարաբերությունները, փաստացի դառնում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մեխը, զբաղեցնում են այդ օրակարգի ահռելի մասը, ընդ որում, զբաղեցնում են ոչ միայն կիրառական, այլև ընկալումների, մեդիադաշտում այդ օրակարգի ներկայացվածության մասով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը հիմա գտնվում է ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը հաջորդող բավական պատասխանատու փուլում: Այս իմաստով ԵՄ շրջանակային համաձայնագրի կոնտեքստում Եվրամիության հետ հարաբերությունների չափաբաժինն անհամեմատ քիչ է հայ–ռուսական հարաբերությունների օրակարգից: Հատկապես այդ համամասնության տարբերությունն աչքի է զարնում, երբ համեմատում ենք նախորդ իշխանության վարած քաղաքականության հետ:

Ստացվում է, որ կամ նախորդ իշխանությունները, որոնց քանիցս մեղադրում էին ռուսամետության ու ընդհուպ ռուսահպատակության մեջ, գոնե տեղեկատվական իմաստով փորձում էին հավասարակշռել տարբեր աշխարհաքաղաքական օրակարգերի ներկայությունը, իսկ արդեն լեգիտիմ, ինչպես շատ է ասվում, ինքնիշխան Հայաստանի իշխանությունները կշեռքի նժարը անթաքույց թեքում են դեպի բացառապես աշխարհաքաղաքական կողմերից մեկը:

Սա միտումնավոր է արվում, թե պարզապես հեղափոխությունն է ծնել այսպիսի իրավիճակ և անհրաժեշտություն՝ պարզաբանելու անընդհատ ծագող հարցեր, դժվար է ասել: Չի բացառվում, որ հեղափոխական Փաշինյանին չի գոհացնում Եվրամիության բյուրոկրատական մեքենայի ծանր և դանդաղ աշխատանքը, իսկ ինքը ցանկանում է հարցերին արագ և կոնկրետ լուծումներ տալ՝ հեղափոխական ռիթմին հարիր: Այս իմաստով, իհարկե, Պուտինը, թերևս, անկախ իր «բռնապետական» ընկալումներից, ավելի հարմարավետ գործընկեր է Փաշինյանի համար, որովհետև, ի տարբերություն ԵՄ–ի, Ռուսաստանում հարցերին կարելի է լուծում տալ մեկ–երկու զանգի միջոցով:

Տարին ամփոփելով՝ կարող ենք ասել, որ նոր իշխանություններին, իհարկե, հաջողվեց խուսափել տեսանելի լուրջ արտաքին քաղաքական ցնցումներից: Սակայն չենք կարող չարձանագրել, որ մի կողմից այդպես էլ արտաքին քաղաքական որևէ նոր ռազմավարություն չկա, ու կան միայն ընթացիկ հարցերին տրվող ընթացիկ լուծումներ, մյուս կողմից էլ կա հայ–ռուսական օրակարգի ու հարաբերությունների էական ինտենսիվացում՝ ի հաշիվ աշխարհաքաղաքական այլ կենտրոնների հետ հարաբերությունների: Լա՞վ է սա, թե՞ վատ, կյանքը ցույց կտա:

Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են
Ամենադիտված