Ոսկու գինը կփոխվի՞ Խոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կա Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում 1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Վթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում


Հեղափոխական 2018. անփոխարինելի Սերժից մինչև անփոխարինելի Նիկոլ.

Վերլուծություն

Առաջին հայացքից 2018թ. ամփոփելու համար երկար–բարակ խոսելու կարիք չկա, և հնարավոր է միայն մեկ բառով ամփոփել այն՝ հեղափոխություն: Հենց հեղափոխություն եզրույթի հետ է անցնող տարում ասոցացվել Հայաստանը թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Բարձրագոչ այդ ձևակերպումը, սակայն, ինչքան էլ որ հարմար լինի իրավիճակին արտաքին գնահատական տալու համար, ոչ միայն չի բացահայտում տեղի ունեցածի ողջ խորությունը, այլև վտանգ ունի պարզունակեցնել, բացառապես կլիշեի մակարդակում նկարագրել Հայաստանում տեղի ունեցածը:

«Անփոխարինելի» Սերժ Սարգսյան, դիմադրող Կարեն Կարապետյան

Տարին սկսվեց վարչապետի անձի շուրջ ակտիվ քննարկումներով: Փոխված կառավարման կարգը ենթադրում էր, որ այսուհետ երկրի ղեկավարը լինելու է վարչապետը: Պարզ էր, որ վարչապետ ընտրելու է ՀՀԿ–ն, որ նախորդ տարվա ապրիլին հաղթել էր խորհրդարանական ընտրություններում: Միակ ինտրիգը մնում էր այն, թե արդյոք Սերժ Սարգսյանը կգնա՞, ըստ էության, երրորդ ժամկետի, թե՞ խոսակցությունների համաձայն, վարչապետի, մեծ հաշվով՝ նաև իր փոխանորդի տեղը կժառանգի Կարեն Կարապետյանին: Ու չնայած այն հանգամանքին, որ ժամանակ դեռևս կար, բայց արդեն տարեսկզբից քաղաքական քննարկումներում այս հարցը հնարավորինս շատ քննարկվողներից էր: Քննարկումների առկայությունը բնական կլիներ, եթե դրանցում ահռելի չափաբաժին չկազմեին Սերժ Սարգսյան–Կրեն Կարապետյան հակադրության կողմերի միջոցով արվող տեղեկատվական արտահոսքերը: Քչերը հիմա կհիշեն, բայց նախքան Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվելու մասին պաշտոնական հայտարարությունը, ներիշխանական կուլիսներում այդքան էլ հանգիստ չէր: Կարեն Կարապետյանի կողմնակիցները՝ հենվելով Կարապետյանի «նորարարական» բռենդի վրա, ջանք չէին խնայում հանրային գիտակցության մեջ մտցնել այն մտայնությունը, որ միայն Կարապետյանի վարչապետության դեպքում հնարավոր կլինի Հայաստանում էական փոփոխությունների հասնել: Որպես փոխհատուցում Կարապետյանն ու կողմնակիցներն առաջարկում էին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ–ի ազդեցիկ դերակատարություն: Իշխանության ներսում, սակայն, այս հակադրությունը կոմպրոմիսի չբերեց, ու Սերժ Սարգսյանը հայտարարեց առաջադրման մասին: Առաջադրման փաստը, որ հակասում էր Սարգսյանի նախկինում արված հայտարարություններին, հիմնավորվում էր Սերժ Սարգսյանի անփոխարինելիությամբ: 

Համակարգը չդիմացավ

Ներիշխանական հակադրությունը Սերժ Սարգսյանի առաջադրմամբ առերևույթ ավարտվեց, հատկապես, որ այդ առաջադրման մասին հայտարարելու «պատիվը» վստահվեց հենց Կարեն Կարապետյանին: Տպավորություն կար, որ իշխանության ներսում տեղի ունեցած մարտերն այլևս ավարտվել են ու Սերժ Սարգսյանին հաջողվել էր համոզել իշխանության տարբեր թևերին իր անփոխարինելիությունը: Մյուս կողմից էլ դեռևս այդ պահին Սարգսյանի վարչապետության դեմ դիմադրության օջախները թույլ էին. Ազատության հրապարակում հավաքվող տարատեսական քաղաքական խմբերը ակնհայտ սակավաթիվ էին, իսկ Նիկոլ Փաշինյանը նոր էր հղանում քայլարշավի իր գաղափարը: Անկեղծ լինելու համար ասենք, որ քայլարշավի ողջ ընթացքում, ընդհուպ Երևան հասնելու և Ֆրանսիայի հրապարակում վրաններով գիշերելու սկզբնական օրերը, չկար որևէ իրական ազդակ, որ Սարգսյանի վարչապետության դեմ շարժումը կարող է հաջողել: Ինչևէ: Էական է, սակայն, արձանագրել, որ Սարգսյանի վարչապետության հանգամանքն ու ընդհանրապես նրա՝ խոստումը դրժելու մասին հիշատակումները ընդամենը տեղի ունեցողի առիթն էին: Պատճառները ավելի խորն էին: Առերևույթ հանդարտված ներիշխանական կրքերը կեղծում էին իրական պատկերը: Սերժ Սարգսյանի վարչապետության շուրջ առկա կոնսենսուսը իշխանության ներսում չափից շատ փխրուն էր: Համակարգը չդիմացավ փողոցային շարժման ճնշմանը, ավելին՝ իր երկատվածությամբ դարձավ այդ ճնշման վերջնական հաջողության խթաններից մեկը: 

Ինչո՞ւ են հաջողում հեղափոխությունները

Այս պարզ հարցին կարծես թե պարզ պատասխան կա՝ որովհետև լցվում է հասարակության համբերության բաժակը: Իրականում, սակայն, եթե հեղափոխությունները տեղի ունենային ամեն անգամ, երբ կլցվեր հասարակության համբերության բաժակը, ապա առնվազն վերջին տասը տարիներին մենք պետք է տարին երկու–երեք հեղափոխություն ունենայինք: Հեղափոխությունների հաջողման հիմնական, ամենապարզ բանալիները մի քանիսն են, և հասարակության դժգոհությունը դրանցից ամենակարևորն է, ամենակարևորը, բայց ոչ միակը: Անհրաժեշտ է ևս երկու հանգամանք. պառակտում իշխանության ներսում և ուժ, որ կկարողանա կազմակերպել այդ դիմադրությունը: Իշխանության ներսում պառակտումը կար և դրսևորվեց վարչապետի ով լինելու հարցի շուրջ ներիշխանական բախումներում: Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ և հետո էլ այդ պառակտումը ավելի քան ակնհայտ դրսևորվեց, երբ Կարեն Կարապետյանը մի դեպքում կալանավայրից ազատում էր Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ դեպքում փորձում էր փոխել «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտության բովանդակությունն ու իշխանությունը վերցնել: Կարապետյան–Սարգսյան բախման մասին խոսելու հիմքեր, ընդ որում, կային դեռևս 2017թ.: Եվ 2017թ. նույն Նիկոլ Փաշինյանը քանիցս փորձում էր խաղալ այդ հակադրության վրա, սրել այն, մատնացույց անել: Այս իմաստով Նիկոլ Փաշինյանն իսկապես դրսևորեց հեղափոխական ուղեցույցին տիրապետելու ընդունակություն՝ իշխանության ներսի պառակտումը օգտագործելով: Իսկ հեղափոխության մյուս կարևոր գործոնը՝ կազմակերպված թիմի առկայությունն էլ ապահովվեց ՔՊ–ի քիչ թե շատ կայացած կուսակցական կորիզի, ինչպես նաև տարիներ շարունակ Հայաստանում դժգոհություն գեներացրած քաղհասարակության ինստիտուտների մասնակցությամբ:

«Անփոխարինելի» Նիկոլ Փաշինյան

Հեղափոխության հաղթանակից ու Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետական ընտրությունից հետո իշխանությունը խնդիր ուներ ամրապնդվելու, վերցնելու ադմինիստրատիվ լծակները: Երկրում ստեղծվել էր վտանգավոր ստատուս–քվո, համարյա երկիշխանություն, երբ մի կողմից գործադիրը պատկանում էր վարչապետին, մյուս կողմից օրենսդիրում դեռ կար ՀՀԿ–ն՝ մեծամասնության տեսքով: Ինչպես հեղափոխության ընթացքում, այդպես էլ դրանից հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը դարձավ հասարակությունը, ժողովրդական լայն զանգվածներ մոբիլիզացնելու ռեսուրսը, ռեսուրս, որից Փաշինյանը լիուլի օգտվեց հետհեղափոխական շրջանում: Ձևավորվեց յուրատեսակ քաղաքական համակարգ՝ իշխանություն Նիկոլ Փաշինյանի դեմքով և Փաշինյանին իշխանության հետ ասոցացնող ու նրան անվերապահ վստահություն հայտնող հասարակության տեսքով: Գուցեև հեղափոխական տրամադրությունն էր թելադրում Փաշինյանի անձի շուրջ այսքան քաղաքական կապիտալի կուտակումը: Բայց փաստացի, հեղափոխությունից ամիսներ անց մենք ունենք անփոխարինելի Նիկոլ Փաշինյան, որի բացակայության դեպքում դժվար է պատկերացնել քաղաքական համակարգի կենսունակությունը: Գործնականում սա արտահայտվում է Սերժ Սարգսյանի «հագով» գրված Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի ու սուպերվարչապետական լիազորությունների բավական հարմարավետ յուրացմամբ: Տարին սկսվեց «անփոխարինելի» Սերժ Սարգսյանով և ավարտվում է «անփոխարինելի» Նիկոլ Փաշինյանով, մեկ տարբերությամբ՝ առաջինը չուներ հասարակության համակրանքը, երկրորդը՝ ունի: Սակայն համակրանքի, զգայական դաշտից դուրս ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս շարունակում է ապրել անկայուն, ֆորս–մաժորների համար խոցելի քաղաքական համակարգում, մի համակարգում, որը նախկինում էլ, հիմա էլ հենվում է անձերի վրա:

«Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Ոսկու գինը կփոխվի՞ Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանԽոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կաԹրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե Հովհաննիսյան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ Հայաստան
Ամենադիտված