Սերժ Սարգսյանը նոր սահմանադրությունը քննարկել է Ազատ դեմոկրատների հետ
ՔաղաքականությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Մասիս Այվազյանի, Անժելա Խաչատրյանի և Հովհաննես Ղազարյանի հետ:
Հանդիպումը կայացել է սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում։