Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի


Հույսը միայն Սփյուռքը չպետք է լինի. պետք է օգտագործել բոլոր լծակները ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար, նաև կատարել «տնային աշխատանքը»

Միացյալ Թագավորության խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը մի շրջանում, երբ քաղաքական թեժ քննարկումներ են կառավարության ու խորհրդարանի միջև, երբ տեղի ունեցավ «Բրեքսիթի» հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագծի քվեարկությունը, ու կառավարության ղեկավար Մեյը տապալվեց, մյուս կողմից, սակայն, չանցավ Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը:

Օրերս, խորհրդարանում խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական վավերացման մասին, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել էր, որ այդ հարցում մեզ կարող է օգնել Սփյուռքը։ Արդյոք միայն Սփյուռքը կարող է նպաստել, որ ԵՄ առանցքային երկրներ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ևս արագացնեն վավերացման գործընթացը, մեր զրուցակիցները, չհերքելով Սփյուռքի կարևորությունը, նաև այլ լուծումներ են առաջարկում։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը իր հետ զրույցում նշեց՝ հունիսի մեկին պայմանագրի մի մասը մտել է ուժի մեջ, ինչը ենթադրում է՝ մենք պայմանագրի ծանրակշիռ մասը կարող ենք իրականացնել. «Երկրորդ փաստը՝ Մեծ Բրիտանիայի վավերացումը ողջունելի է. այս պահին մենք 18 երկրի վավերացման խնդիր ունենք։ Վավերացումները տեղի են ունենում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից, Սփյուռքը կարող է ազդել այնտեղ, որտեղ ունի ուժ կամ, օրինակ, կապեր ունի ԵԽ պատգամավորների հետ, ովքեր իրենց երկրներում կարող են բանակցել և արագացնել գործընթացը։ Հույսը միայն Սփյուռքի վրա դնել չի կարելի, ունենք այնտեղ դիվանագետներ, ԱԳ նախարարությունը իր մասով պետք է աշխատի, մեր ԱԺ պատգամավորները տարբեր վեհաժողովների անդամներ են, այնտեղ ունեն իրենց կոլեգաները, ուստի, մեր խորհրդարանը ևս պետք է իր բաժինը կատարի»։

Պողոսյանը շարունակում է. «Իհարկե, Սփյուռքում ունենք կազմակերպություններ, որոնք կարող են Եվրախորհրդարանի պատգամավորների հետ աշխատել և իրենց միջոցով հասնեն լավ արդյունքի, իսկ ո՞վ է ասել, որ պետք չէ բոլոր ուղղություններով աշխատել։ Մշտապես խոսել ենք այն մասին, որ Հայաստանի հաջողությունը միասնականության մեջ է, սա էլ իր հերթին պետք է միասնական գործընթաց դառնա, ու ամեն մեկն իր տեղում աշխատանք պետք է տանի՝ դեսպանները, Սփյուռքի կազմակերպությունները, ԱԺ պատգամավորները, տարբեր անձնական կապերը ևս պետք է օգտագործվեն, ամեն մեկը կարող է նպաստել, որ գործընթացն արագանա, բոլորի դերը կարևոր է։ Չի կարելի հույսը դնել մեկի վրա ու տեղում աշխատանք չիրականացնել»։

Թևան Պողոսյանը մատնանշեց մի կարևոր հանգամանք ևս. «Հայաստանը, հունիսի մեկից ստանալով հնարավորություն համաձայնագրի մոտ 80 տոկոսն իրականացնել, ներգրավվել է գործընթացն իրականացնելու մեջ։ Հիմա, ցանկացած պարագայում մարդկանց մոտ հարցադրում է առաջանում՝ այդ 80 տոկոսից քանի՞սն եք իրականացրել, ինչքանո՞վ եք օգտագործել, քանի՞ տոկոսն եք ներառել ծրագրերի մեջ։ Մենք պետք է երկու գլոբալ բաժանում անենք. գիտակցենք, որ պետք է պայմանագրի ամբողջական վավերացումը որքան հնարավոր է շուտ՝ գիտակցելով օբյեկտիվ և սուբյեկտիվ բոլոր պատճառաբանությունները, բայց դրա հետ միասին մեկ ուղղություն ևս հարկավոր է՝ մենք ունենք մեծ դաշտ տնային աշխատանք իրականացնելու համար։ Եկե՛ք այնպես անենք, որ կողքից նայողներն ասեն՝ ինչո՞ւ հնարավորություն չընձեռենք։ Եթե այդ 80 տոկոսից 10-ը կյանքի ենք կոչում՝ ես կհամարեի դա իրական գնահատական։ Երևի, որ տոկոսային հաշվեմ, այդքան էլ չի լինի, ինչի՞ մասին ենք խոսում։ Եկե՛ք հասնենք նրան, որ ասեն՝ 65 տոկոս անում են, ինչո՞ւ դիմացները փակենք, մենք էլ վավերացնենք ու խոչընդոտ չստեղծենք։ Մենք պետք է այդ օրինակը ցույց տանք, սակայն մինչ այժմ դա չենք արել»։ Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ միայն Սփյուռքի վրա հենվել չենք կարող։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը,  զրույցում անդրադառնալով թեմային, նշեց. «Վավերացման գործընթացի հետ կապված վերջին շրջանում հնչում են մեկնաբանություններ, թե իբրև այն դանդաղել է կամ դրան անբավարար ուշադրություն է դարձվում, բայց դա այնքան էլ հիմնավոր չէ։ Պատճառները տարբեր են՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մի շարք երկրներին անհրաժեշտ էր որոշակի ժամանակ՝ հասկանալու Հայաստանի առաջնահերթությունները և թե Հայաստանն արտաքին քաղաքական ինչ օրակարգ ունի, Եվրոպայի հետ համագործակցության ինչ օրակարգ է մշակում, արդյոք հանձնառու են կատարել նախկինների ստանձնած պարտավորությունները»։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի նոր իշխանությունները Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետությանն ուղղված որոշակի փոփոխություններ են իրականացնում. «Մասնավորապես, դեսպանների որոշակի փոփոխությունների ենք ականատես լինում, այդ թվում՝ եվրոպական երկրներում, ինչը դրականորեն ազդում է եվրոպական երկրներում հայկական օրակարգի առաջմղման գործընթացի վրա»։

Միևնույն ժամանակ, Նարեկ Մինասյանը շեշտում է՝ չպետք է մոռանալ, որ եվրոպական երկրները ունեն իրենց սեփական օրակարգը. «Վերջին շրջանում ականատես ենք լինում, որ բավական բուռն իրադարձություններ են տեղի ունենում՝ սկսած դեղին բաճկոնավորների ցույցերից, «Բրեքսիթի» գործընթացը, այսինքն՝ եվրոպական օրակարգը հագեցած է. դրանք գործոններ են, որոնք այս կամ այն կերպ իրենց ազդեցությունն են ունենում վավերացման գործընթացի վրա, բայց ասել, որ այդ գործընթացում դադարի փուլ է, հայկական կողմը տանուլ է տալիս՝ դա չափազանցված է»։

Քաղաքագետը համեմատում է գործընթացը Մոլդովայի և Վրաստանի հետ ու նշում. «Չեմ կարծում, թե կա բացասական դինամիկա, ավելին՝ այն հանգամանքը, որ Հայաստանում ձևավորվեց նոր խորհրդարան, ևս նպաստավոր է։ Պետք է օգտագործվի խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը՝ բարեկամական խմբեր, տարբեր միջազգային կազմակերպություններում հայկական պատվիրակությունների աշխատանք։ Այդ ամենը պետք է օգտագործվի, որպեսզի ԵՄ անդամ երկրների հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն քայլեր իրականացնելու ուղղությամբ»։

Ասել, որ 2019-ին ականատես կլինենք համաձայնագրի ամբողջական վավերացմանը, ըստ Նարեկ Մինասյանի՝ իրատեսական չէ, քանի որ գործընթացը միայն Հայաստանից կախված չէ։ «Ընդհանրապես, հայկական օրակարգն առաջ մղելու, այդ թվում՝ ՀՀ-Եվրամիություն համաձայնագրի վավերացման համար հայկական կողմը պետք է օգտագործի բոլոր ռեսուրսներն ու լծակները, դրա մեջ մտնում են ինչպես խորհրդարանական դիվանագիտությունը, այնպես էլ Հայաստանի պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչությունները, Սփյուռքի հայկական կազմակերպությունները, որոնք որոշակի կապեր ունեն տվյալ երկրների քաղաքական էլիտայի, խորհրդարանականների հետ։ Եթե կա որոշակի հնարավորություն ազդելու գործընթացի վրա՝ իհարկե պետք է օգտագործել այդ հնարավորությունը»,- եզրափակեց քաղաքագետը։

Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան
Ամենադիտված