Մեր մոտ ուսանողության մեծամասնության ուշք ու միտքը ամեն գնով դիպլոմ ստանալն Է, դրանից հետո էլ մի տեղ տեղավորվելն ու ամուսնանալն
BlogԴավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հետաքրքիր բաների էս հանդիպում երբ աչքի ես անցկացնում եվրոպական երկրներում ուսանողական ընդվզումների մասին փորձը:Օրինակ Գերմանիայում ուսանողական ակտիվ կյանքի մասին հիշատակումներ կան 1800-ականներից իսկ Ֆրանսիան շատ ավելի վաղ է իրեն դրսևորել այդ առումով:
Այսպես` Փարիզի Սորբոնի համալսարանում 1444թ սեպտեմբերից մինչև 1445թ մարտ ամիս տեղի էին ունենում ուսանողների կողմից դասադուլներ և գործադուլներ դասախոսական անձնակազմի կողմից համալսարանի հարկային արտոնությունների վերացման դեմ:
1446 թվականին ընդզվումներ տեղի ունեցան ԲՈՒՀ ի ինքնավարության վերացման և այն Փարիզի Պառլամենտի ենթակայության տակ դնելու դեմ:Սորբոնի համալսարանի ուսանողները նաև ակտիվորեն դասադուլներ էին կազմակերպում իրենց ընկերների ազատ արձակելու պահանջով որոնց ձերբակալում էր ոստիկանությունը:Իսկ 1453թ Սորբոնը ընդզվում էր ուսանող Ռայմոն Դե Մոնեգարի սպանության առթիվ.....
Հ.Գ. Այս մարդիկ 5-6 հարյուր տարի առաջ արդեն ունեցել են այնպիսի զարգացած հասարակությունը որը իր մեջ ներառել է գիտակից և սեփական իրավունքները իմացող և դրանց համար պայքարի պատրաստ ուսանողություն:Իսկ մեր մոտ ուսանողության մեծամասնության ուշք ու միտքը ամեն գնով դիպլոմ ստանալն դրանից հետո մի տեղ տեղավորվել ու ամուսնանալն է: