Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային


Օգնել չես կարողանում, մի խանգարի

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամառն անցավ: Սկսվում է աշունը, այս անգամ՝ իսկապես թեժ: Եվ այդ թեժության հիմքը դրել են իշխանությունները, հակառակ մշտապես ընդդիմության հայտարարագրած ՛՛թեժ՛՛ աշունների, որոնք այդպես էլ կամ չեն կայանում, կամ ձախողվում են: Իսկ աշունը թեժ է լինելու, որովհետև երկրի Հիմնական օրենքի բարեփոխումների գործընթացը չի կարող ոչ մեկին անտարբեր թողնել, եթե իրեն համարում է այս երկրի քաղաքացի, ոչ թե եկվոր կամ անցվոր: 

Նախ՝ բարի աշուն եւ բարի գործեր եմ մաղթում բոլորիս։ 
Ինչ սպասելիքներ կան այս աշունից․

1․Հասնել հասարակական համաձայնության սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակի հարցում։

2․Հաջողությամբ կազմակերպել եւ անցկացնել սահմանադրական հանրաքվեն։

3․Քաղաքական բոլոր կենսունակ ուժերին համախմբել հանուն երկրի զարգացման։

4.Սահմանադրության փոփոխություններին ՛՛ոչ՛՛ ասող քաղաքական ուժերի մեջ սերմանել իրատեսություն ու լավատեսություն։

Սա՝ նվազագույնը: Արդեն սկսվել է մի գործընթաց, որը հենց այս հունով էլ ընթանում է։ Չեմ թաքցնի՝ ճիշտ եմ համարում, որ դեմ լինեն, թե կողմ՝ քաղաքական կուսակցությունների ճնշող մեծամասնությունը երկրի նախագահի հետ հանդիպում-քննարկումների է գնում։ Սա կարեւոր քայլ է երկրի քաղաքական ուժերի կայացման ու համախմբման ճանապարհին։ Նրանք, ովքեր իրենց փորձում են հեռու պահել, համարժեք գնահատական ստացան Վենետիկի հանձնաժողովից՝ անտարբերը իրավունք չունի ինքզինքը քաղաքական ուժ համարել և հավակնություններ ունենալ։

Բնական է, որ գործի շահերից ելնելով՝ երկրի նախագահը իր հրավերը ընդունած կուսակցություններին պիտի լսեր ու նրանց առաջարկները քննարկեր, գնահատեր յուրաքանչյուրի տեսակետներն ու համադրեր բարեփոխումների նպատակների ու խնդիրների հետ: Սերժ Սարգսյանը քիչ է խոսում, բայց՝ տեղին ու բովանդակալից: Նախագահականում արդեն կայացած հանդիպումների լրահոսը ակնհայտ է դարձնում՝ նրանք, ովքեր առաջնորդվում են ողջամտության կանխավարկածով, սթափ են գնահատում իրավիճակն ու զարգացումները: Նրանք, ովքեր առաջնորդվում են աբիժնիկությամբ, ովքեր այդպես էլ չկարողացան թոթափել մաղձն եւ չարությունը, մնացել են նույն կաղապարի մեջ: Մեկ է՝ ինչի մասին կլինի խոսքը՝ Սահմանադրության, թե փողոցային երթևեկության կանոնների, նրանք կրկնելու են իրենց հին երգացանկը: 

Այս ամողջ պատմության մեջ ավելի շատ տխրում եմ առաջին նախագահի համար՝ նրան ընկալելով որպես խորհրդանիշ և անկախ Հայաստանի պատմության մաս, տխրում եմ, որ նա այդպես էլ իրենից դուրս ոչինչ չի կարողանում տեսնել ու համարում է, որ աշխարհը իր շուրջը պիտի պտտվի, բայց մոլորակը, չգիտես ինչու, պտտվում է ինքն իր առանցքի շուրջ: Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, բայց նույնիսկ ավելի երիտասարդ տարիքում արդեն հայտնի է՝ ժամանակը չի վերադառնում ու չի վերադարձնում ոչինչ: 
Եթե չես կարողանում օգնել, մի խանգարի:

Սահմանադրական փոփոխությունները երկրի զարգացման հերթական աստիճանն են, մենք պատրաստվում են կառավարման համակարգ փոխել: Ո՞վ է ասում, որ ռիսկեր չկան, որ բոլոր քայլերը հալած յուղի պես հեշտ ու հանգիստ են տրվելու: Շատ լավ է, որ կողմ ու դեմ կարծիքների բախում կա, շատ շահեկան է, որովհետև ՀՀ նախագահը ոչ մի խելամիտ խոսք ու առաջարկ ականջի հետև չի գցում: Սա անձնական գործ չէ: Սա պետության գոյության հիմքերը հանգուցող հարց է, երբ ոչ մեկս չենք կարող անտարբեր լինել ու պահանջներ ներկայացնել միայն: 

Ոչիշխանական ուժերը այնքան են իրենց ամեն քայլը, անգամ հազն ու փռշտոցը համաժողովրդական գործ ու շարժում որակել, որ հիմա ՛՛համաժողովրդական՛՛ հասկացությունը դարձել է կիսատ-պռատության ու մշտապես թողնել-հեռանալու խորհրդանիշ: Իշխանությունը ուզում է իսկապես համաժողովրդական համաձայնության հասնել երկրի Հիմնական օրենքի բարեփոխումների հարցում, որովհետև այդկերպ է տեսնում Հայաստանում համակարգային փոփոխությունների ու կառավարման համակարգի կատարելագործման ռեալ հնարավորությունները: 

Կրկնում եմ՝ օգնել չես կարողանում ու չես ուզում, մի խանգարի,հատկապես՝ չես հաջողելու։
Ամենահեշտը ՛՛ոչ՛՛ ասելն է: Ասա ու գնա, բայց հետո չգաս ու չհարցնես՝ ինչու՞:

Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր
Ամենադիտված