Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային


Բաց նամակ Կառավարությանը

Գայանե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մայրս երկար տարիներ դպրոցի վարչական աշխատող է եղել, զուգահեռ էլ դասավանդել է: Շատ խստապահանջ, միաժամանակ էլ շատ լավ մասնագետ է եղել:

Խստապահանջությունը հասնում էր այնտեղ, որ անզիջում էր ու վատ սովորող աշակերտներին անխնա ցածր գնահատականներ էր նշանակում՝ ընդհուպ մինչև նույն դասարանում թողնելը (դե մեր տարիներին, իսկապես, նույն դասարանում «մնում էին», որպեսզի ամբողջ տարվա կուրսն անցնեն ու մինիմում գիտելիք ստանան): Ոչ մի պայմանով մեկ բալ անգամ գնահատականը չէր բարձրացնի, եթե մինիմում գիտելիքներով աշակերտն աշնանը չներկայանար…

Դպրոցական տարիների հիշողությանս մեջ դաջվել է մի դեպք: Տանը ես ու լուսահոգի հայրիկս էինք: Դուռը թակեցին, ներկայացան և հայրիկիս տվեցին թերթերի մեջ փաթեթավորած, գյուղական բարիքներով լի մի տոպրակ (հիշո՞ւմ եք ցանցկեն «սետկաները»): Առանց հարցնելու, թե ինչու են այդ տոպրակը մեր տուն բերել, բնածին բարեկրթությամբ օժտված հայրիկս հայտնեց շնորհակալությունը և տարավ խոհանոց: Չգիտեմ՝ ուրիշ ինչ կար, բայց կարմիր, հյութեղ խնձորներն աչքով էին անում մեզ: Հայրիկս հանեց, մի քանի հատը լվաց, և այն է` ուզում էինք ըմբոշխնել, մայրիկս տուն եկավ: Տուն գալուց հետո, երբ մայրիկս ճշտեց, թե ով է բերել… չեմ կարող նկարագրել զայրույթի աստիճանը… Նախ` ձեռքիցս վերցրեց խնձորը, որից հասցրել էի մեկ պատառ վայելել ու կրկին տեղավորեց ցանցի մեջ, հեռախոսով մեր տուն կանչեց «ապրանքի» տիրոջը և պարտադրեց, որ ետ վերցնեն: Նա էլ, անհարմար զգալով, թողեց ու փորձեց հեռանալ: Ի՜նչ հեռանալ. մինչև ոտքն աստիճանավանդակին դնելը «սետկան» իր ամբողջ պարունակությամբ գլորվեց աստիճաններով…

Գյուղական, սեփական այգու բարիքներից մայրիկիս աշակերտներից մեկի ծնողն էր բերողը, որը ստացել էր «երկու» գնահատական և պետք է մնար նույն դասարանում… Այդ «սետկայի» անունը ԿԱՇԱՌՔ ԷՐ: Շատ երկար տարիներ ես չէի հասկանում, թե ինչ է կոչվում կաշառք… Երբեք իրեն թույլ չէր տվել ծննդյան կամ Մարտի 8-ի կապակցությամբ նվեր վերցնել, եթե դա չէր անցնում դաշտային ծաղիկների կամ բացիկի սահմանը (մեր ժամանակների ուսուցիչները երևի հիմա ուրախացան, որ իրենք չեն աշխատում այն ժամանակվա օրենքներով)։ Խոսքս ո՞ւր է տանում «քաջ որսկանի գյուլլի պես»… 

Վերջերս լսել էի, որ ՎԵՐՋԱՊԵՍ Սոցիալական ապահովության նախարարությունը ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ և ինդեքսացման միջոցով ութսուն տարեկանի սահմանը զատած թոշակառուներին է ՈՂՈՐՄՈՒՄ իրենց երկար տարիների ԱԶՆԻՎ, ԱՆԿԱՇԱՌ աշխատանքի արդյունքում կուտակած խնայողությունները, որոնք, որպես ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ, սովետի տարիներին պահվել են խնայգրքույկներում: Զանգահարում եմ Սոց.Նախարարության թեժ գիծ` 114, որպեսզի ճշտեմ, թե ինչ թղթեր պետք է ներկայացնեմ, և երբ կարող եմ ստանալ 88-ամյա մայրիկիս խնայողությունները, որոնք դարձել են գրոշներ: Շատ մեղմ, բայց շաաաաաաաատ անտարբեր ձայնով մի աղջնակ պատասխանում է, որ պետք է «փարոս»-ի թուղթ ներկայացնեմ, որ տվյալ մարդն անապահով ընտանիքից է, որպեսզի նրան ողորմեն իր իսկ ԱՐԴԱՐ աշխատանքի երկար տարիների՝ չնչինի վերածված խնայողությունը… Իմ կրքոտ պահանջին, թե ինչպես հասկանալ այս ամենը, նույն զոմբիացած ձայնը համբերատար (պատասխանողն, իհարկե, որևէ մեղք չունի, և կեցցե իր համբերությունը) պատասխանում է, որ դա կառավարության 460-Ն որոշումն է, և իրենք ոչինչ անել չեն կարող…

Այսօր Հայաստանի պետական և ոչ պետական շատ բարձր պաշտոններում և ոչ միայն պաշտոններում ղեկավարող, բայց հաստատ ազնիվ, բազմաշնորհ քաղաքացիների մի սերունդը մայրիկիս կրթած սերունդն է: Մի մարդ, որը կյանքում մեկ գրոշ անգամ ուրիշի ունեցածի վրա աչք չի ունեցել, եթե անգամ այդ ունեցածը սեփական այգուց է եղել, այսօր պետք է ողորմելի վիճակում լիներ, որ ստանա՞ր իր իսկ ստեղծածը…

Ոտքի ջարդվելու պատճառով վիրահատությունն անգամ պետ. պատվերով չարեցին՝ պատճառաբանելով, որ այդ որոշումը հանված է… Որ ՄԱՐԴԸ գրոշի արժեք չունի` վաղուց գիտենք ու ցավով գիտենք, հուսահատությամբ ու հիասթափությամբ գիտենք, բայց ՄԱՐԴԸ ողորմություն չի հայցում, որի դեպքում փարիսեցու դերով «բարեգործներ» հայտնվեն, այլ իր քրտնաջան աշխատանքի արդյունքը… Այդ տարիքի ինչքա՞ն մարդ կլինի մնացած Հայաստանում. մի՞թե կարելի է այդքան նվաստացնել բարձրագույն արժեքներ ունեցող մարդուն…..

Այդ չնչին գումարը ստանալով՝ որևէ խնդիր չի լուծվի, բայց գոնե վիրավորանքը կմեղմանա…

Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր
Ամենադիտված