Սերժ Սարգսյանն ընդունել է «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներին
ՔաղաքականությունՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այդ գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներ Արտաշես Գեղամյանի, Արա Սիմոնյանի, Վիլեն Արևշատյանի, Լևոն Գալստյանի, Սոնա Գասպարյանի և Արտաշես Շահվերդյանի հետ: