Չինական մեծ պատը, եթե հայերը փորձեին սարքել, միանշանակ հիմա աշխարհը այդ պատը չէր ունենա
BlogԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իմ կարծիքով՝ Բաբելոնի աշտարակը տարբեր ազգեր չեն սարքել, ոչ էլ Աստված մարդկանց լեզուներն ա փոխել, ուղղակի ինչ-որ մի պահ «պրառաբը» որոշել ա էժան աշխատուժ վարձել, ու մոտակայքում չինացի չի եղել, և քննարկումների արդյունքում հայերն են դիտարկվել որպես ամենահարմար թեկնածու: Դե, բնականաբար, հայերի մեջ պաշտոն են բաժանել, ու սկսել են աշխատանքները:
Ամեն մեկը որոշել ա մյուսի տակը փորել ու դա արել ա բառիս բուն իմաստով: Սկսել են հարկերը կամաց-կամաց փորել, որ «պրառաբը» թերությունների համար խոսի վերադասի վրա և փորողին տանի ավելի վեր, ու սենց էլ Բաբելոնի աշտարակը քանդվել ա: Հետո, երբ որոշել են մեզ սպանել նման բանի համար, մեր սովորության համաձայն՝ մեկին գտել ենք, տվյալ դեպքում Հայկին, համախմբել ենք նրա կողքը, որ մեզ վերջնական չոչնչացնեն:
Հ.Գ. Հայի գլխին մինչև կործանման վտանգ չի կախվում, իրար քցում ու իրար տակ են փորում: