Մի քիչ պատասխանատվության զգացում ունեցեք սեպտեմբերի 1-ին ընդվզման կոչեր անողներ
BlogՀարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ժողովուրդ այսօր մի քանի տեղ ընդվզման կոչեր կարդացի սեպտեմբերի 1-ին,ինձ հետաքրքիր է ուղղակի,սա կատակ էր ,թե՞ լուրջ: Մի պահ պատկերացրեք սեպտեմբերի 1 ,ծնողների ,տատիկ-պապիկների անհամբեր ու ոգևորված հայացքներ, բարձր տրամադրություն, երեխայի ձեռքը բռնած երթուղային տրանսպորտի մեջ,ոմանք մեքենայով առաջին անգամ տանում են դպրոց՝ առաջին զանգ ու ճանապարհին մոտ 5 կմ խցանում,բոլոր փողոցներում կաթվածահար վիճակ ձայնային ազդանշաններ , հայհոյանքներ:Դուք պատկերացնում եք սեպտեմբերի մեկին երևանի փողոցները լինելու են մաքսիմում գերհագեցած ու դուք փակելով ամենամեծ փողոցներից մեկը կաթվածահար եք անելու ամբողջ Երևանի երթևեկությունը:
Սա՞ եք ուզում,ուրիշ օր կամ ուրիշ տեղ հնարավոր չէ՞ր , թե ոչ մի առիթ հայ ազգին ուրախանալու: Դուք դա անելով առաջինը հայհոյել եք տալու ձեզ նոր ՀՀ վերնախավին: Հիշե՛ք այդ ծնողների մեծամասնությունը բաղրամյան փողոցում 7 օր եղել են ձեր թիկունքին,մի՛ փչացրեք այդ մարդկանց եզակի ընձեռնվող տոներից մեկը: Մի քիչ պատասխանատվության զգացում ունեցեք էլի:
Հ.Գ Սա ինձանից խնդրանք և զգուշացում,մնացածը դուք որոշեք: