Գալիլեյ. «գիտության տառապյա՞լ», թե՞ հարմարվող գիտնական
TVԳալիլեո Գալիլեյը ևս համարվում է «գիտության տառապյալ», ինչպես Ջորդանո Բրունոն, որին այրել են խարույկի վրա: Ընդ որում, ինկվիզիցիայի կողմից նրան դատելու ժամանակ, երբ պահանջում էին հրաժարվել կոպեռնիկյան հելիոցենտրիզմի տեսությունից՝ հօգուտ այն ժամանակ ընդունված Արիստոտել-Պտոլոմեյան տեսության (մի դեպքում Երկիրն է պտտվում Արեգակի շուրջ, իսկ մյուս դեպքում Արեգակն է պտտվում Երկրի շուրջ), նա արտաբերել է իր թևավոր խոսք դարձած արտահայտությունը. «Այնուամենայնիվ, այն (Երկիրը) պտտվում է»: